Շիրակի մարզի 2 գյուղերում հունիսի 9-ին գյուղապետի ընտրութուններ կկայանան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+15.09 oC

Շիրակի մարզի 2 գյուղերում հունիսի 9-ին գյուղապետի ընտրութուններ կկայանան

22:52 07.06.2019

Հունիսի 9-ին Հանրապետության մի շարք համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կանցկացվեն: Շիրակի մարզի 2 գյուղերում՝ Անուշավանում և Սպանդարյանում, գյուղապետ են ընտրելու: Երկու գյուղերում էլ գործող գյուղապետերը մրցակիցներ ունեն: Եթե մի քանի տարի առաջ գյուղապետերը, այսպես ասած, արհեստական թեկնածուներ էին առաջադրում, որպեսզի ընտրությունները կայանային, ապա հիմա համայնքի ղեկավարի պաշտոնը դարձել է պահանջված ու գրավիչ: Գործող ու երկարամյա գյուղապետերի հետ պայքարի մեջ են մտել երիտասարդ թեկնածուներ: Առանց քարոզարշավի, բայց թաքնված ներքին լարվածությամբ՝ այսպիսին է պայքարը Արթիկի տարածաշրջանի Անուշավան գյուղի գյուղապետի պաշտոնի համար:

Երկու թեկնածու է առաջադրվել, ամեն մեկն իր համախոհներն ունի: Նրանք գյուղի առանձին հատվածներում են հավաքվում, իրենց թեկնածուի հետ են հանդիպում, հաշվարկ անում, թե ում կողմնակիցներն են ավելի շատ: 18 տարի Անուշավանում համայնքի ղեկավարը չի փոխվել:

«5 անգամ ընտրվել ու վերընտրվել եմ, սա 6-րդն է: Մրցակցային ընտրություններ 2011-ին են եղել: 964 ձայն եմ հավաքել, մյուս թեկնածուն՝ 96 ձայն: Իսկ 2015-ի ընտրություններում մրցակից չեմ ունեցել, մենակ եմ մնացել և, բնականաբար, վերընտրվել եմ: Հիմա կա ներքին լարվածություն: Եթե գյուղացին կգնահատի, կցանկանա, որ նորից ղեկավարեմ, ապա կարող եմ շարունակել գործս, իսկ եթե ոչ, ուրեմն դրանով կհամարենք, որ ամեն ինչ ավարտված է»,- SHANTNEWS-ին ասել է Անուշավանի գյուղապետի թեկնածու Երվանդ Հակոբյանը:

 

Այս անգամ ընտրությունները մրցակցային են: Գործող գյուղապետի հետ պայքարի մեջ է մտել գյուղի երիտասարդության ներկայացուցիչը: Համբարձում Ալեքսանյանը երկարամյա գյուղապետի հետ մրցակցելը հեշտ բան չի համարում: Ինքը իր գաղափարներն է ներկայացնում, գործողը՝ արած աշխատանքները:

«Անհավասար մրցակցային պայմաններում ի սկզբանե կարող եմ ասել, որ յուրաքանչյուր նոր թեկնածու հայտնվում է, որովհետև գործողը, բնականաբար, ունի լծակներ ու, բնականաբար, անկախ իր կամքից, այդ ամեն ինչը գործադրվում է»,- SHANTNEWS-ի հետ զրույցում ասել է Անուշավանի գյուղապետի թեկնածու Համբարձում Ալեքսանյանը:

Համբարձում Ալեքսանյանին գյուղում ճանաչում են, որպես 2018-ի հեղափոխության ակտիվ մասնակից:

Հարևան Սպանդարյանի գյուղապետի թեկնածուներից մեկն էլ է այդ օրերին ճանապարհ փակել ու պայքարողների շարքերում եղել: Սայադ Ալմաստյանը նաև գյուղի ավագանու անդամ է: Խոստովանում է` գյուղի ավագանին շատ հարցերում միահամուռ չէր: Այն, ինչ որպես ավագանի չի կարողացել անել, որոշել է գյուղապետի պաշտոնում իրագործել:

«Համայնքի բնակիչների ճնշող մեծամասնությունը ուներ ցանկություն, որ ես առաջադրվեի: Տեսել են իմ ակտիվությունը, որպես ավագանի, նաև ընդդիմադիր ուժերի հետ: Լինելով ավագանի` տեսել եմ գյուղում ընթացիկ աշխատանքները, բյուջեի պարունակությունը և որոշեցի առաջադրվել»,- SHANTNEWS-ին ասել է Սպանդարյանի գյուղապետի թեկնածու Սայադ Ալմաստյանը:

Առաջադրվել է նաև Սպանդարյանի գործող գյուղապետ Ավետիք Մխիթարյանը: Նա 2015-ին է ընտրվել: Երկրորդ անգամ է առաջադրվել գյուղապետի պաշտոնում: Գյուղերում ընտրություններն ավանդաբար ազգություններով են, իսկ գործող գյուղապետի ազգությունը Սպանդարյանում ամենամեծն է, թեև, գյուղացիներն են նշում, որ իրավիճակ է փոխվել, ու հիմա սա որոշիչ չէ :

«Ընտրությունները երբվեք հանդարտ չեն եղել: Ընտրությունն ունի իր պայմանները, իր պայքարի ձևերը: Մեկը կատարում է մաքուր պայքար, մյուսը կարատում է պայքար՝ ուրիշի անունը տալով, որ ձայներ բերի: Ժողովուրդը պետք է որոշի, թե ում ընտրել»,- SHANTNEWS-ի հետ զրույցում ասել է Սպանդարյանի գյուղապետի թեկնածու Ավետիք Մխիթարյանը:

Գյուղացու ընտրությունը երկու գյուղերում էլ մեծ չէ: Երկուական թեկնածուներից որևէ մեկին նախընտրություն տալը պայմանականորեն անվանել են ընտրություն հնի ու նորի միջև:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում

15:33 22.11.2024

Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացված տեղեկությունը Մրգաշատ գյուղի 52-ամյա բնակչի վերաբերյալ էր։ Տեղեկության համաձայն՝ տնամերձ հողամասի տաղավարում մրգաշատցին թմրանյութ է պահում։ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տաղավարում կատարված զննությամբ հայտնաբերվել են կանեփանման զանգվածով երկու փաթեթ՝ ընդհանուր 70 գրամ։ 52-ամյա տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը անձնական օգտագործման համար կանեփից պատրաստված թմրանյութ է։ […] ...

Անահիտ Ավանեսյանն այցելել է «Արտաշատի» բժշկական կենտրոն

15:26 22.11.2024

Անահիտ Ավանեսյանն այցելել է «Արտաշատի» բժշկական կենտրոն

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հերթական այցն է կատարել «Արտաշատի» բժշկական կենտրոն: Նա հանդիպում է ունեցել բժշկական կենտրոնի տնօրենի նորանշանակ պաշտոնակատար Հայկ Հովհաննիսյանի և բուժանձնակազմի հետ, ներկա է եղել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը: Խորհրդակցության ընթացքում նախարարը ներկայացրել է իր հանձնարարությամբ ստեղծված ճգնաժամային կառավարման ընթացիկ աշխատանքները, անդրադարձել առկա խնդիրների հնարավոր լուծումներին ` նշելով, որ ընթանում է նաև […] ...

«Չելսին» դատապարտել է ֆուտբոլիստուհի Քերի նկատմամբ հոմոֆոբ մեկնաբանությունները

15:20 22.11.2024

«Չելսին» դատապարտել է ֆուտբոլիստուհի Քերի նկատմամբ հոմոֆոբ մեկնաբանությունները

Լոնդոնի «Չելսիի» կանանց թիմի և Ավստրալիայի հավաքականի ֆուտբոլիստուհի Սամանտա Քերը սոցիալական ցանցերում հայտնել է, որ սպասում է երեխայի։ Հայտարարությանը կից տեղադրված էր զույգի համբուրվելու և Քրիստի Մյուիսի՝ հղիությունը տեսանելի դարձնող լուսանկար։ Որոշ երկրպագուներ դրական են արձագանքել այս լուրին, սակայն եղել են նաև բացասական մեկնաբանություններ։ Լոնդոնյան ակումբը խստորեն դատապարտել է Քերի հասցեին հնչեցված հոմոֆոբ վիրավորանքները։ Ավելի […] ...

ՀԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են աղետներին դիմակայելու ուղղությամբ երկրի պատրաստականությունն ապահովելու հարցեր

15:12 22.11.2024

ՀԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են աղետներին դիմակայելու ուղղությամբ երկրի պատրաստականությունն ապահովելու հարցեր

ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գծով ավագ տնտեսագետ Լեա Հաքիմի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ավագ տնտեսագետ Արմինե Մանուկյանը, տնտեսագետ Լիքիչ Մոթային, քաղաքաշինության գծով մասնագետ Նորա Միրզոյանը։ Առցանց տարբերակով միացել է նաև աղետների ռիսկի կառավարման ավագ մասնագետ Թավաձվա Դուբեն։ Հանդիպմանը մասնակցել է ՓԾ տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը։ Կամո […] ...

SHANTNEWS

15:00 22.11.2024

SHANTNEWS

Գյումրեցի պատանի կարատեիստ Արտաշես Մկրտչյանը՝ Աշխարհի փոխչեմպիոն

14:54 22.11.2024

Գյումրեցի պատանի կարատեիստ Արտաշես Մկրտչյանը՝ Աշխարհի փոխչեմպիոն

ՌԴ Օրյոլ քաղաքում շարունակվող Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությունում հաջող է հանդես եկել գյումրեցի պատանի կարատեիստ Արտաշես Մկրտչյանը: 14-15 տարեկաննների խմբի 50-55 քաշային կարգում հանդես եկող հայ մարզիկը անցկացրած 4 մենամարտերից 3-ում հաղթել է և դարձել փոխչեմպիոն, նվաճելով առաջնության արծաթե մեդալ: Նշենք, որ Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությանը, բոլոր տարիքային խմբերում միասին մասնակցում է 29 […] ...

BACK_TO_TOP