12:19 07.06.2019
ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է իր հրաժարականի մասին:
«Որպեսզի «վստահելի» աղբյուրներից չտեղեկանաք, ապա ստորև ներկայացնեմ իմ հրաժարականի տեքստը.
«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻՆ
Հարգարժան գործընկերներ,
Խնդրում եմ, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, նույն հոդվածի 2-րդ մասի և 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն, ընդունեք իմ հրաժարականը, լիազորությունները դադարած համարելով առաջիկա աշխատանքային օրվանից՝ ս.թ. հունիսի 10-ից: Միաժամանակ, խնդրում եմ նկատի ունենալ, որ Բարձրագույն դատական խորհրդի նիստում սույն հրաժարականի քննարկմանը, հասկանալի դրդապատճառներով, նպատակահարմար չեմ գտնում մասնակցել:
Այս փուլում, կարծում եմ, որ չկան խիստ հրատապ լուծում պահանջող խնդիրներ, ուստի ըմբռնումով կմոտենաք իմ հրաժարականին: Բացի այդ, սա Ձեզ համար այնքան էլ անակնկալ չէր: Առնվազն իմ մասով անհրաժեշտ եմ գտնում ընձեռել հնարավորություն, որպեսզի նորացված ու իրապես վստահություն ներշնչող կազմով Բարձրագույն դատական խորհուրդը ձեռնամուխ լինի կյանքի կոչելու դատաիրավական բարեփոխումները: Մենք պարոն Հարությունյանի ղեկավարությամբ շուրջ մեկ տարի աշխատեցինք աննախադեպ ծանրաբեռնված ռեժիմով, աշխատանքային ու շենքային գրեթե անընդունելի պայմաններում, մամուլում հաճախակի հանդիպող ակնհայտ կեղծ, ստահոդ տեղեկատվության ներքո, կարողացանք մեր սեփական ուժերով մշակել ու հաստատել նորաստեղծ Խորհրդի գործունեության մի քանի տասնյակի հասնող լրջագույն իրավական հիմքերը, հանրության դատին հանձնել արդարադատության արդյունավետության արմատական բարելավմանը միտված համալիր հայեցակարգ, ուստի ինքս հանգիստ եմ հեռանում՝ պարտքը կատարածի զգացումով:
Ձեզ և դատական իշխանության ներկայացուցիչներին մաղթում եմ հաջողություններ, շարունակելու եմ իմ համեստ հնարավորության սահմաններում աջակցել դատաիրավական համակարգին, այդ համակարգի հիրավի արհեստավարժ ու պարկեշտ բազում ընկերներին, բարեփոխումների գործընթացին, որպեսզի այն անցնի բացառապես Սահմանադրության և միջազգային պարտավորությունների հենքով, Աստված Ձեզ օգնական:
Խորին հարգանքով՝
Գևորգ Դանիելյան
7-ը հունիսի 2019 թ.»
Հ.Գ. Զբաղվելու եմ գիտակրթական գործունեությամբ, գոնե այս ոլորտում վստահության խնդիր չունեմ. ուսանողությունն ամեն տարի սոցհարցումներով ինձ շնորհում է ամենաբարձր գնահատականը: Չի բացառվում, որ զբաղվեմ նաև իրավաբանական օգնության ծառայություն մատուցելով: Մի խոսքով՝ կյանքը լիարժեք շարունակվում է ….»,- գրել է նա:
19:40 08.04.2025
ԱՄՆ-ը չի հանդուրժի Ուկրաինայի կարգավորման շուրջ պայմանավորվածությունների խախտումներըՄիացյալ Նահանգները չի հանդուրժի անբարեխիղճ բանակցությունները կամ Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումները։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դորոթի Շին։ «Այս պատերազմը պետք է ավարտվի: Մենք չենք հանդուրժի անբարեխիղճ բանակցությունները կամ պայմանավորվածությունների խախտումները»,-ասել է նա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Ուկրաինայի հարցով նիստում: ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան ավելի […] ...
19:30 08.04.2025
Բելգիան 2025 թվականին Կիևին երկու F-16 կհանձնի պահեստամասերի համար2025 թվականին Բելգիան Ուկրաինա կփոխանցի առաջին երկու F-16 կործանիչները՝ պահեստամասերի ապամոնտաժման համար, ևս երկուսը նախատեսվում է ուղարկել 2026 թվականին։ Այս մասին հայտարարել է Կիևում գտնվող Բելգիայի վարչապետ Բարտ Դե Վևերը՝ ընդգծելով, որ հետագա մատակարարումները կախված են F-35 ստացող երկրի ժամկետներից։ «Մենք խոստացել ենք դառնալ F-16-ի հիմնական մատակարարը Ուկրաինայի համար: Մենք կպահենք մեր խոստումը․ մեր կողմից […] ...
19:23 08.04.2025
Մեկ լուսանկարը հազար խոսքի արժեք ունի․ Մոուրինյու«Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է «Գալաթասարայի» մարզիչ Օկան Բուրուկի քթից բռնելու դրվագը, հայտնում է Goal-ը: Թուրքիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում պարտվելուց հետո պորտուգալացին իր գործընկերոջ թիկունքից մոտեցել և բռնել էր նրա քթից: «Մեկ լուսանկարը հազար խոսքի արժեք ունի: Եթե ասեի, թե ինչ է եղել, դա իմ վարկածը կլիներ, իսկ «Գալաթասարայի» մարզիչն իր տեսակետը […] ...
19:18 08.04.2025
Պեկինը հայտնել է, որ Չինաստանը և ԵՄ-ն առանցքային առևտրային գործընկերներ ենՉինաստանը և Եվրամիությունը միմյանց հիմնական առևտրային գործընկերներն են, և նրանց տնտեսությունները մեծապես փոխկապակցված են: Այս մասին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է ՉԺՀ Պետխորհրդի վարչապետ Լի Ցյանը։ «Չինաստանը և ԵՄ-ն միմյանց կարևորագույն առևտրային գործընկերներն են, նրանց տնտեսությունները մեծ մասամբ փոխլրացնող են, և նրանց շահերը սերտորեն փոխկապակցված են», -մեջբերում է Xinhua-ն […] ...
19:00 08.04.2025
Հայաստանի սուպերգավաթի մրցավարներըՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնել է Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի «Փյունիկ» – «Արարատ-Արմենիա» հանդիպման մրցավարի անունը: «Հանրապետական» ստադիոնում կայանալիք խաղը կայանալու է վաղը՝ ապրիլի 9-ին: Հանդիպման մրցավարն է Հովհաննես Քալանթարյանը, նրան կօգնեն Նարեկ Պողոսյանը և Արման Հակոբջանյանը, չորրորդ մրցավարը կլինի Աշոտ Հարությունյանը: VAR համակարգի մրցավարներն են Զավեն Հովհաննիսյանը և Մեսրոպ Ղազարյանը։ ...
18:55 08.04.2025
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի հերթական նիստըՎարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի հերթական նիստը: Նիստին ներկայացվել են Հայաստանի ազգային փոքրամասնությունների լեզուների մասնագետների պատրաստմանը և ազգայն փոքրամասնությունների երեխաներին ամեն տարի կազմակերպվող ամառային ճամբարների պետական ծրագրում ներառելուն վերաբերող հարցեր: Օրակարգային հարցերի շուրջ ծավալվել է քննարկում, խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները: Արայիկ Հարությունյանը հանձնարարել […] ...