18:17 06.06.2019
Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի եվրոպական խաղերը առիթ են Արցախը ճանաչելու և ընկալելու համար: Այս օրերին ֆուտբոլիստները նաև տեսարժան վայրեր են այցելել, եղել են Շուշիում ու խոստովանել, որ Արցախում իրենց լավ են զգում:
Conifa 2019-ի մասնակիցներին առաջինը հյուրընկալում են Շուշիի կերպարվեստի պետական թանգարանում: Ազգային նվագարանների հնչյունների ներքո հյուրերը ծանոթացել են թանգարանի ֆոնդին: Աբխազիայի հավաքականի ներկայացուցիչները տպավորված են արցախյան հյուրընկալությամբ ու մշակութային կյանքով: Ասում են՝ բարեկամների մոտ են:
«Հիացած ենք այն ամենից, ինչ տեսնում ենք: Բայց ամենակարևորը՝ որ տպավորություն է, թե մենք մեր տանն ենք և չենք հեռացել: Իհարկե, հասկանում ենք, որ սա չէ մեր տունը: Պիտի ասեմ, որ մենք մեզ զգում ենք ինչպես մեր բարեկամների, մեր հարազատների տներում: Եվ սա այն դեպքում, երբ ես առաջին անգամ եմ ոչ միայն Արցախում, այլ նաև Հայաստանում»,- ասաց Աբխազիայի ֆուտբոլի հավաքականի մամուլի խոսնակ Ալխաս Մանարգիյա:
«Չնայած դուք չունեիք նման կարգի միջազգային միջոցառում անցկացնելու փորձ, դուք դա արեցիք շատ բարձր մակարդակով՝ նախապատրաստում, անցկացում և պաշտոնական բացում: Այս ամենը մեզ համար շատ հաճելի է, որովհետև արցախցիներն ու աբխազները մտերիմ ժողովուրդ են: Գիտեն՝ ինչ է պատերազմը, ինչ է ընկերությունը և ինչպես դիմավորել հյուրերին: Դուք դա հոյակապ արեցիք»,- նշեց Աբխազիայի օլիմպիական կոմիտեի նախագահ Վալերի Արշբան:
Արցախի մշակութային մայրաքաղաքում հյուրերին ցուցադրելու շատ բան ունեն: Դրամների թանգարանում այսքան այցելու դեռ չէին տեսել: Պադանիայի թիմի անդամ Անդրեա Ռոտեն վստահեցնում է՝ Արցախն անակնկալ է ամեն օտարերկրացու համար, ով չի կարող երկրորդ անգամ չգալ այստեղ:
«Մեր ճամփորդությունը սկսել ենք Իտալիայից: Երևան թռիչքից հետո մենք 6 ժամ ճանապարհ ենք կտրել՝ Ստեփանակերտ հասնելու համար: Եթե անկեղծ, ապա ասեմ, որ չգիտեինք՝ ուր ենք գնում և ինչ ակնկալել այս տարածքից: Բայց ասեմ, որ շատ հաճելի երկիր ունեք: Մարդիկ շատ հյուրասեր են: Իսկ խաղերի ժամանակ մենք զգում էին նրանք էներգետիկան, այն մեզ լիցքավորում էր»,- նշեց Պադանիայի ֆուտբոլի հավաքականի անդամ Անդրեա Ռոտեն։
Հյուրերի հաջորդ կանգառը Շուշիի հանրահայտ կիրճում էր: Վայր, որտեղ ազատությունը դառնում է շոշափելի: Աննկարագրելի զգացողությամբ Conifa 2019-ի մասնակիցներին անմահացրել են պահն ու հիշեցրել՝ Արցախում ամեն ինչ լավ է: Անկախ ֆուտբոլայի ասոցիացիաների կոնֆեդերացիայի նախագահ Պեր Անդերս Բլինդին գոհացնում են Արցախում ընթացող խաղերի մակարդակը: Հակառակ մեր հարևանների ջանքերին՝ առաջնությունը կայացել է:
«2014 թվականից մենք հանդիպում ենք տարբեր դժվարությունների: Պետք է ասեմ, որ ամեն երկրի հետ կապված կա յուրովի խնդիր: Փորձում ենք հաղթահարել դրանք՝ երբեք մեր անդամներին չտանելով երկիր, որտեղ վտանգ կա: Մենք ոչ քաղաքական կազմակերպություն ենք և չենք առաջնորդվում քաղաքական ազդեցություններով: Կոնիֆան կոչված է միավորել ժողովուրդներին, իսկ Արցախի ժողովուրդն ընկերասեր է»,- ասաց Անկախ ֆուտբոլայի ասոցիացիաների կոնֆեդերացիայի նախագահ Պեր Անդերս Բլինդը։
Conifa 2019-ի մասնակիցներն այսօր ամբողջությամբ ծանոթացել են արցախյան խոհանոցին: Ճաշը նախատեսված էր Շուշիի թթենիների այգում, որտեղ ֆուտբոլիստներին ու կոնֆեդերացիայի պատասխանատուներին ողջունել է պետնախարար, Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների Եվրոպայի 2019-ի առաջնության կազմկոմիտեի ղեկավար Գրիգորի Մարտիրոսյանը:
08:00 11.04.2025
Էմիլիանո Մարտինեսի սադրանքը ՊՍԺ-ի դեմ խաղից առաջ23:59 10.04.2025
Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակԵրևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...
23:54 10.04.2025
Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացինՎրաստանը միշտ բաց է երկխոսության համար և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ: Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է օգնել երկու կողմերին երկխոսության […] ...
23:50 10.04.2025
Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն արմատից պոկվել էր և փակել մայթըԱպրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը տապալվել է և փակել հետիոտնի համար նախատեսված մայթը, ինչի հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարեր։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Երևանի հրշեջ փրկարարական […] ...
23:44 10.04.2025
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է իր պաշտոնիցՈւկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինկը մտադիր է վաղաժամկետ հեռանալ իր պաշտոնից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Այո՛, նա տուն է վերադառնում: Նա հիանալի աշխատանք է կատարել, և մենք նրան մաղթում ենք ամենայն բարիք», – ասել է Բրյուսը, երբ լրագրողները խնդրել են նրան հաստատել Բրինկի՝ Կիևում ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարի […] ...
23:41 10.04.2025
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի ՀայաստանԵվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկու գլխավորած պատվիրակությունը ապրիլի 14-16-ը կայցելի Հայաստան։ Այս մասին նշվում է ԱԺ կայքում: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ. 1. Կազմակերպել 2025 թվականի ապրիլի 14-16-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ […] ...
23:35 10.04.2025
«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Նաիր Թիկնիզյանին«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին, հայտնում է Sport Express-ը: 25-ամյա պաշտպանի գործող պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Թիկնիզյանը թիմին է միացել 2021 թվականին: Այս մրցաշրջանում նա անցկացրել է 27 հանդիպում, գրանցել է 2 գոլ, 4 գոլային փոխանցում: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում […] ...