20:00 06.06.2019
Հայաստանի և Արցախի բարձրագույն ղեկավարության միջև հրապարակային հակասությունները, դավադրությունների ու դավադիրների փնտրտուքը վերլուծաբաններին մտահոգում են: Քաղաքական վերլուծաբան Վիգեն Հակոբյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց.
«Կարծում եմ՝ խաղը բացվեց երեկ, երբ վարչապետը համապատասխան հայտարարություն արեց լրագրողների հետ զրույցում: Ըստ էության՝ պարզվեց, որ դա բավական խորքային բաներ ունի, հակասություններ կան: Եթե զուտ հիմնվում ենք վարչապետի հայտարարության վրա, ինչ էր ասում նա: Ասում էր, որ մի քանի անգամ հանդիպումներ եղել են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ, որտեղ ինքը ներկայացրել է Արցախյան հարցի կարգավորման ծրագիրը, որով շարժվում է: Ըստ էության, դատելով վարչապետի ասածի տրամաբանությունից, ստացվում է, որ, այնուամենայնիվ, հետո ինչ-ինչ մակարդակներով արտահոսքեր էին լինում, որտեղ դժգոհություն էր հայտնվում այդ ծրագրի կապակցությամբ: Կարող եմ եզրակացություն անել, որ կոնկրետ կարգավորման պլանի շուրջ երևի թե կան ինչ-որ տարաձայնություններ, որը նաև բերում է որոշակի անվստահության երկու հայկական կազմավորումների, պետությունների միջև»:
Հակոբյանի կարծիքով՝ որոշակի ֆոն են ստեղծում նաև ներքաղաքական տարաձայնությունները՝ կապված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ և այլն, բայց, այնուամենայնիվ, Փաշինյանի հայտարարությամբ առաջնորդվելու դեպքում պարզ է, որ կարծես թե ինչ-որ ավելի խորքային տարաձայնություններ կան Արցախի հարցի կոնցեպցիայի շուրջ: Քաղաքագետը նկատեց՝ նման իրավիճակ կար նաև 90-ականներին, երբ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը լուրջ տարաձայնություններ ուներ Արցախի իշխանության հետ, ապա հիշեցրեց՝ այն ժամանակ Արցախում գլխավոր դերակատարը Դաշնակցությունն էր: Այս տեսակետից, ըստ Հակոբյանի, միանգամից եղավ նաև Բակո Սահակյանի՝ բավական կշռադատված, զուսպ արձագանքը, որտեղ, ըստ էության, բացի փաստացի շեշտելուց, որ Արցախում նախկինում էլ էին ստանում ինֆորմացիա կամ փաթեթներ, թե ինչի մասին էին խոսվում բանակցություններում:
«Մենք նաև տեսանք, որ ըստ էության ասվեց՝ այո, իրենց Նիկոլ Փաշինյանից ստացել են վերջին զարգացումների, վերջին բանակցային գործընթացի մասին փաթեթը, բայց իրենք էլ են փոխանցել փաթեթ, երևի թե նախկինի վերաբերյալ: Սա ակնարկ է, որ իրենք նախկինում էլ, ՀՀ նախկին ղեկավարներից էլ են ստացել տեղեկություններ, բայց կա նաև մեսիջ, որ՝ եկեք, եթե անվստահություն կա, հարցեր կան, իրար հետ նստենք, հանգիստ մթնոլորտում խոսենք: Սա կարևոր մեսիջ է, որը երևի թե պետք է արձագանք ունենա նաև պաշտոնական Երևանի կողմից»,- ասաց նա:
Հարցին՝ ովքե՞ր են դավադիրները, որոնց մասին խոսում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որտե՞ղ փնտրել նրանց՝ Արցախո՞ւմ, վերլուծաբանը արձագանքեց՝ կարծիք հայտնելով, որ Նիկոլ Փաշինյանը հիմա շատ ավելի բաց տեքստով պիտի դրա մասին խոսի, քանի որ արդեն ինչ-որ փակագծեր բացել է, թե ինչ նկատի ունի դավադիրներ ասվածի տակ: Նա հիշեցրեց՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանը ՀՀ Ազգային ժողովում հայտարարել էր, որ եթե կան դավադիրներ, ապա կպատժվեն, ու որ ինքն էլ է ուզում հասկանալ՝ ովքեր են դավադիրները, հիմա նույն քայլը Նիկոլ Փաշինյանի մոտ է: Ըստ Հակոբյանի՝ եթե Փաշինյանն ակնարկներ է արել դավադիրների մասին, այդ թվում, որ նրանք ոչ միայն նախորդ իշխանություններն են, այլև Արցախի այսօրվա ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչները, ապա կարծում է, որ պետք է իրավիճակն էլ ավելի չլարվի ու աբսուրդի չհասցվի և չդառնա համահայկական պրոբլեմ:
«Հիմա պետք է իսկապես կամ անուններ հնչեն՝ ո՞ւմ նկատի ունեն, ի՞նչ օպերատիվ ինֆորմացիայի հիման վրա է ասվածը, ի՞նչ է նշանակում «դավադրություն», ովքե՞ր են, դրսի՞ց են, այսպես ասած, ղեկավարվում, թե՞ ներսում խնդիրներ կան: Կամ պետք է ասվի, կամ, ինչպես Բակո Սահակյանն է առաջարկում, նստեն, հարթեցնեն ու շարժվենք առաջ, արժե լուրջ հարցերով զբաղվել»,- պատասխանեց նա:
Հետաքրքրվեցինք՝ արդյոք մտահոգվելու առի՞թ կա, թե՞ իրավիճակը վերահսկելի է: Հակոբյանը կարծիք հայտնեց, որ մտահոգվելու առիթ կա, թեպետ, ընդհանուր առմամբ, իրավիճակը վերահսկելի է, հույս հայտնեց, որ ստրատեգիական առումով գլխավոր խնդիրների՝ անվտանգության խնդիրների շուրջ տարաձայնություններ չկան՝ ճակատը պահելու, անվտանգության, պաշտպանության, բայց պարզ է, որ այս իրավիճակը «բավական անդուր իրավիճակ» է:
«Նորից եմ ասում, իրավիճակը բավական ճնշող է, որովհետև շատ տարբեր խոսակցությունների, ասեկոսեների առիթ է տալիս: Այս հակասությունները լավ հնարավորություն են ստեղծում դրսի շատ ուժերի՝ թե՛ պետությունների, թե՛ կազմակերպությունների, փորձել այս ճեղքի մեջ, որ ինչ-որ չափով ստեղծվել է, տեղավորվել և իրենց շահերը մղել առաջ: Այդ առումով այս իրավիճակն ինձ համար մտահոգիչ է: Սա, թերևս, այն հարցն է, որի շուրջ, ավելի քան երբեք, միասնականություն է պետք ստեղծել, հավասարակշռված, կշռադատված միասնական գիծ ունենալ»,- նշեց Հակոբյանը:
Քաղաքագետը նկատեց՝ կարող են լինել տակտիկական տարաձայնություններ, բայց դրանք պետք է իսկապես զուտ տակտիկական լինեն: Մյուս կողմից էլ, եթե այս իրավիճակին նայում ենք գլոբալ բանակցային գործընթացի տեսակետից՝ սա, ըստ Հակոբյանի, թերևս լրացուցիչ հիմնավորում է, որ, այնուամենայնիվ, եթե հայկական կողմում՝ երկու պետականությունների տեսքով, ընդհանուր նպատակ ունեն, բայց կան տարաձայնություններ՝ լուրջ կամ անլուրջ, քանի որ դժվար է ասել՝ որքանով է այս ամենը լուրջ, պետք է հաշվի առնել, որ այն, ինչ դուր է գալիս Հայաստանին կամ ընդունելի է, միշտ չէ, որ ընդունելի է նույն Արցախի համար:
23:59 10.04.2025
Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակԵրևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...
23:54 10.04.2025
Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացինՎրաստանը միշտ բաց է երկխոսության համար և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ: Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է օգնել երկու կողմերին երկխոսության […] ...
23:50 10.04.2025
Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն արմատից պոկվել էր և փակել մայթըԱպրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը տապալվել է և փակել հետիոտնի համար նախատեսված մայթը, ինչի հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարեր։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Երևանի հրշեջ փրկարարական […] ...
23:44 10.04.2025
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է իր պաշտոնիցՈւկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինկը մտադիր է վաղաժամկետ հեռանալ իր պաշտոնից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Այո՛, նա տուն է վերադառնում: Նա հիանալի աշխատանք է կատարել, և մենք նրան մաղթում ենք ամենայն բարիք», – ասել է Բրյուսը, երբ լրագրողները խնդրել են նրան հաստատել Բրինկի՝ Կիևում ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարի […] ...
23:41 10.04.2025
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի ՀայաստանԵվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկու գլխավորած պատվիրակությունը ապրիլի 14-16-ը կայցելի Հայաստան։ Այս մասին նշվում է ԱԺ կայքում: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ. 1. Կազմակերպել 2025 թվականի ապրիլի 14-16-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ […] ...
23:35 10.04.2025
«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Նաիր Թիկնիզյանին«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին, հայտնում է Sport Express-ը: 25-ամյա պաշտպանի գործող պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Թիկնիզյանը թիմին է միացել 2021 թվականին: Այս մրցաշրջանում նա անցկացրել է 27 հանդիպում, գրանցել է 2 գոլ, 4 գոլային փոխանցում: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում […] ...