11:28 06.06.2019
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը խորհրդարանում «2018թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության» քննարկման ժամանակ անդրադարձավ ՀՀ-ԵՄ համաձայնագրին: Նա նշեց՝ համաձայնագիրն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի բոլոր անդամ պետությունների կողմից վավերացման գործընթացն ավարտին հասցնելուց հետո: Մնացականյանը տեղեկացրեց, որ այսօրվա դրությամբ՝ ԵՄ անդամ երկրներից համաձայնագրի համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ ԵՄ խորհրդին տեղեկացրել են Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Բուլղարիան, Լեհաստանը, Լյուքսեմբուրգը, Դանիան, Մալթան, Ռումինիան, Միացյալ Թագավորությունը, Ֆինլանդիան, Հունգարիան և Սլովակիան:
Մնացականյանը հայտնեց, որ հաջորդ շաբաթ՝ հունիսի 13-ին, Բրյուսելում կայանալու է ՀՀ-ԵՄ բարձրագույն քաղաքական մարմնի գործընկերության խորհրդի երկրորդ նիստը, որին որին ՀՀ պատվիրակությունը լայն կազմով մասնակցելու է, կառավարության տարբեր մարմինները ներկայացնող գործընկերները միանալու են ՀՀ ԱԳ նախարարին՝ կատարված աշխատանքներն ամփոփելու համար: ՀՀ-ԵՄ ճանապարհային քարտեզը վերջնական հաստատման կարժանանա երկու կողմերի միջև, այսինքն՝ կլինի համատեղ սեփականություն:
Նախարարը հիշեցրեց՝ նախորդ տարվա հունիսին Բրյուսելում կայացել է գործընկերության խորհրդի անդրանիկ նիստը, որին մասնակցող պաշտոնական պատվիրակությունը ղեկավարվում էր Հայաստանի կողմից՝ ԱԳ նախարարի, ԵՄ կողմից՝ Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի կողմից:
21:12 22.04.2025
Ֆրանցիսկոս պապի մշտական ուշադրություն ներքո էր Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հարցը. վարչապետի ցավակցական հեռագիրըՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Սուրբ Աթոռի Կարդինալների ժողովի դեկան կարդինալ Ջովաննի Բատիստա Ռեին՝ Նորին Սրբություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ: Ցավակցական հեռագրում նշված է. «Ձերդ Վսեմություն, Սրտի խորը կսկիծով ստացա Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի վախճանի գույժը: Իմ և Հայաստանի ժողովրդի անունից ընդունեք, խնդրեմ, մեր խորին ցավակցությունները: Անգնահատելի է Նորին Սրբության […] ...
21:00 22.04.2025
Մեկնարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններին ու անհատ ձեռնարկատերերին պետական աջակցությունների տրամադրման գործընթացըՄեկնարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններին ու անհատ ձեռնարկատերերին պետական աջակցությունների տրամադրման գործընթացը։ Հայտերի ընդունումն արդեն սկսված է։ Այս մասին հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։ «Ծրագրի շրջանակում տրամադրվում է աջակցություն՝ աշխատանքային միգրանտների համար նոր աշխատողների ներգրավման համար կադրերի վերապատրաստման համար Եթե դուք գործունեություն եք իրականացնում բարձր տեխնոլոգիաների ոլորտում, սա ձեր հնարավորությունն […] ...
20:52 22.04.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Մաշտոցի պող. 6, 6/2 շենքեր, Զաքյան փ. 1, 8 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նալբանդյան փ. 37, 41/1 շենքեր, Նալբանդյան փ. 34-59 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հերացի փ. […] ...
20:42 22.04.2025
Եվրոպան ԱՄՆ-ի համար ուրվագծել է Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության համաձայնագրում չքննարկվող հարցերԵվրոպան ԱՄՆ-ի համար ուրվագծել է Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության համաձայնագրում չքննարկվող հարցեր, հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն, փոխանցում է Reuters-ը։ «Անցյալ չորեքշաբթի օրը՝ նախատեսված բանակցությունների նոր փուլից առաջ, եվրոպական տերությունները ԱՄՆ-ին ասացին, թե Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հնարավոր խաղաղ համաձայնագրի որ ասպեկտները չեն քննարկվի Եվրոպայի համար», – ասել է նախարարը: Franceinfo […] ...
20:32 22.04.2025
Լավրովը շնորհավորել է Աբխազիայի ԱԳՆ նոր ղեկավարին պաշտոնում նշանակվելու կապակցությամբԱբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նոր նախարար Օլեգ Բարցիցը շնորհավորանքներ և աշխատանքային այցով Մոսկվա այցելելու հրավեր է ստացել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովից։ Այս մասին հայտնել է Աբխազիայի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ «Վստահ եմ, որ ձեր հարուստ մասնագիտական փորձը՝ ներառյալ Մոսկվայում Աբխազիայի առևտրային ներկայացուցչի պաշտոնավարման ընթացքում կուտակվածը, թույլ կտա հաջողությամբ աշխատել ձեր նոր […] ...
20:20 22.04.2025
Հնդկաստանում ահաբեկչության հետևանքով 27 մարդ է զոհվելԱռնվազն 27 մարդ է զոհվել, 12-ը՝ վիրավորվել Հնդկաստանի հյուսիսային Ջամու և Քաշմիր շրջանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով, հայտնում է News18 հեռուստաընկերությունը՝ հղում անելով ոստիկանության աղբյուրներին։ ««Լաշկար-է-Թայբայի» հետ կապ ունեցող ահաբեկիչների խումբը հարավային Քաշմիրի Բայսարան հովտում հարձակվել է զբոսաշրջիկների խմբի վրա՝ սպանելով 27 մարդու», – հաղորդում է հեռուստաալիքը։ Նշվում է, որ հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Դիմադրության […] ...