Գյուղապետը ոտքով հարվածել է․ Ս. Բաբայանի գրասենյակը Քաշաթաղի միջադեպի հետ կապված դիմում է ԱՀ և ՀՀ ՄԻՊ-երին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+16.09 oC

Գյուղապետը ոտքով հարվածել է․ Ս. Բաբայանի գրասենյակը Քաշաթաղի միջադեպի հետ կապված դիմում է ԱՀ և ՀՀ ՄԻՊ-երին

23:04 05.06.2019

Արցախի հերոս, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Քաշաթաղում կատարված միջադեպին։

Սամվել Բաբայանի գրասենյակի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Այն, որ Քաշաթաղը թաթախված է անօրիանկանության ու անպատժելիության մեջ, դա մենք չէ, որ պետք է ասենք, դա կփաստի Քաշաթաղում բնակվող յուրաքանչյուր ոք, ով քիչ թե շատ առերեսվել է նախկին ոստիկանապետ-շրջանի ղեկավարի և կամ կուսակցական քաշաթաղյան պարագլխի մակարդակով կատարվող բեսպրիդելին, որ ահ ու սարսափով է լցնում քաշաթաղցու առանց այն էլ զրկանքներով լի կյանքը։

Այստեղ ներքին կյանքի եղանակը կարգավորվում է անձերի մակարդակով, որոնք ունեն փող, իշխանություն, ինչպես նաև լավ տանիք, որը նրանց ցանկացած հանցանք կարողանում է ակնհայտ պառակտել։ Դպրոցի տնօրենները, քաղաքապետները, գյուղապետերը, նույնիսկ ոստիկանությունը գտնվում են այս խաժամուժի զանգովի ղեկի տակ։

Այսօր առավոտյան այս բեսպրիդելը հասավ նաև նախաձեռնող խմբի ստորագրությունների հավաքումն իրականացնող ներկայացուցիչներին։ Միջադեպը տեղի է ունեցել այսօր՝ հունիսի 5-ի առավոտյան, երբ վերջիններս հանդիպել են Վակունիս համայնքի ղեկավար Էդուարդ Զաքարյանին, նախօրոք բանավոր պայմանավորվածության համաձայն, որպեսզի լուծեն օրենքով սահմանված մի քանի հարց, ի դեպ սա քաղաքական բնույթ չի կրել։

Սրանից մեկ օր առաջ՝ հունիսի 4-ին, նախաձեռնող խմբի ներկայացուցիչները զանգահարել են գյուղապետին, որպեսզի միասին զբաղվեն կազմակերպչական աշխատանքներով, սակայն վերջինս պատասխանել է, որ գյուղում չի, սակայն իր ներկայացուցիչը, հանրային ծառայողը, տվյալ գյուղի դպրոցի բանվոր Հովսեփյան Սամվելը այդտեղ է, նրանք թող սկսեն աշխատանքները, ի դեպ նաև այս գյուղում որևէ տեղ չի տրամադրվել ստորագրահավաքն իրականացնելու համար, ինչևէ։ Դպրոցի բանվոր Հովսեփյան Սամվելը իր կնոջ հետ նույնիսկ մասնակցել է ստորագրահավաքին և ստորագրել են նախագծի տակ։

Հաջորդ օրը, միջադեպի օրը՝ հունիսի 5-ին, գյուղապետը հայտնել է, թե բա ինքը չի ուզում, որ իր ներկայացուցիչը լինի Հովսեփյան Սամվելը, ուզում է, որ լինի գյուղապետարանի քարտուղար Ասլանյան Սամվելը։ Ասլանյան Սամվելը, սակայն, հրաժարվել է, իսկ գյուղապետը՝ պնդել։ Ապա հետևել է նաև ստորագրահավաքը իրականացնող խմբի տղաների հակադարձը առ այն, որ արդեն արձանագրված են թղթերը, եկեք այսպես էլ շարունակենք։

Սակայն գյուղապետին ցնցել է այս պատասխանը, և նա բարկացած զազրախոսել է։ Ապա տղաները բացատրություն են պահանջել, որի արդյունքում համայնք ղեկավարող, գյուղի դեմքը ներկայացնող համար մեկ անձը գյուղապետ Էդուարդ Զաքարյանը ոտքով հարվածել է ստորագրահավաքը իրականացնող խմբի անդամ Արամյան Արային, պատրաստվել է հաջորդ հարվածին, սակայն Արան ինքնապաշտպանությունից և իր անվտանգությունից ելնելով ուղղակի հրել է գյուղապետին, որի արդյունքում գյուղապետը ընկել է և գլուխը, ճակատային մասը, հարվածել ինչ-որ տեղ։ Ապա մեր տղաները շտապել են կողքի Վարդուտ համայնք, այնտեղ գտնվող ոստիկանական հենակետ, որպեսզի հաղորդում տան գյուղապետի ապօրինի գործունեության մասին։

Ճանապարհին նրանք կոչերով ցանկացել են կանգնեցնել Վարդուտ համայնքի ոստիկանական հենակետի ղեկավարի ավտոմեքենան, որպեսզի հաղորդում տան, սակայն վերջինս չի կանգնել, սրան հետևել է արդեն Քաշաթաղի ոստիկանության պետի տեղակալի այցը, որը տղաներին հայտնել է, որ ոստիկանությունում հաղորդում է տվել Էդուարդ Զաքարյանը, որ իրեն ծեծի են ենթարկել։

Չնայած այս բոլոր խոչընդոտներին Վակունիս համայնքում գրանցվել է ստորագրահավաքի 97 տոկոս մասնակցություն։ Չունենալով որևէ քաղաքական լծակներ՝ հիմնվելով միայն հասարակության հույսի ու հավատի լծակին, նախաձեռնող խումբը այս համայնքում գրանցեց լավագույն արդյունքը։

Շնորհակալ ենք բոլոր վակունիսցիներին Արցախի ու Հայաստանի միասնության առաքելությունը բարձր պահելու համար։

Այսպիսով, սա Քաշաթաղն է, այստեղ հարցերը այսպես են լուծվում։ Այստեղ ժողովուրդն ապրում է ծայրահեղ ծանր վիճակում, սակայն նախկին ոստիկանապետ Սուրիկ Խաչատրյանը հեկտարներով վարելահողեր ունի։ Այստեղ քաշաթաղցու իրավունքները ոտնահարվում են անխնա, կարելի է ասել այստեղ քաշաթաղցին ոչ մի իրավունքից էլ չի օգտվում։ Այստեղ կուսակցական հեղինակությունները, հանձին Արտուշ Մխիթարյանի, որոշում են քաշաթաղցու հետագա անապագա կյանքը։
Լրջացման պահը։

Կոչ ԱՀ և ՀՀ ՄԻՊ գրասենյակներին, միթե դուք չեք տեսնում այն բազմաթիվ տեսահոլովակները, այն բազմաթիվ բողոքները, որ մենք ներկայացնում ենք քաշաթաղցու կյանքից, միթե չեն հուզում ձեզ այն խեղված ճակատագրերը, որոնք այսպիսի հանցագործ ու ապօրինի գործելաոճի հետևանքն է։ Եկեք Քաշաթաղ, տեղում ծանոթացեք այս մարդկանց կենսակերպին, քայլեր ձեռնարկեք այս մարդկանց կյանքը բարելավելու համար, իրավունքների վերականգնման համար։ Այստեղ հիմնականում ՀՀ-ից վերաբնակեցվածներն են, որոնց ոսկե սարեր են խոստացել իշխանությունները, սակայն թողել չքավորության մեջ, այս մարդիկ չունեն տարրական պայմաններ նույնիսկ իրենց գոյությունը պահպանելու համար»։

Հիշեցնենք, որ Արցախի Վակունիս համայնքի ղեկավարը ծեծի է ենթարկվել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում

15:33 22.11.2024

Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացված տեղեկությունը Մրգաշատ գյուղի 52-ամյա բնակչի վերաբերյալ էր։ Տեղեկության համաձայն՝ տնամերձ հողամասի տաղավարում մրգաշատցին թմրանյութ է պահում։ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տաղավարում կատարված զննությամբ հայտնաբերվել են կանեփանման զանգվածով երկու փաթեթ՝ ընդհանուր 70 գրամ։ 52-ամյա տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը անձնական օգտագործման համար կանեփից պատրաստված թմրանյութ է։ […] ...

Անահիտ Ավանեսյանն այցելել է «Արտաշատի» բժշկական կենտրոն

15:26 22.11.2024

Անահիտ Ավանեսյանն այցելել է «Արտաշատի» բժշկական կենտրոն

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հերթական այցն է կատարել «Արտաշատի» բժշկական կենտրոն: Նա հանդիպում է ունեցել բժշկական կենտրոնի տնօրենի նորանշանակ պաշտոնակատար Հայկ Հովհաննիսյանի և բուժանձնակազմի հետ, ներկա է եղել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը: Խորհրդակցության ընթացքում նախարարը ներկայացրել է իր հանձնարարությամբ ստեղծված ճգնաժամային կառավարման ընթացիկ աշխատանքները, անդրադարձել առկա խնդիրների հնարավոր լուծումներին ` նշելով, որ ընթանում է նաև […] ...

«Չելսին» դատապարտել է ֆուտբոլիստուհի Քերի նկատմամբ հոմոֆոբ մեկնաբանությունները

15:20 22.11.2024

«Չելսին» դատապարտել է ֆուտբոլիստուհի Քերի նկատմամբ հոմոֆոբ մեկնաբանությունները

Լոնդոնի «Չելսիի» կանանց թիմի և Ավստրալիայի հավաքականի ֆուտբոլիստուհի Սամանտա Քերը սոցիալական ցանցերում հայտնել է, որ սպասում է երեխայի։ Հայտարարությանը կից տեղադրված էր զույգի համբուրվելու և Քրիստի Մյուիսի՝ հղիությունը տեսանելի դարձնող լուսանկար։ Որոշ երկրպագուներ դրական են արձագանքել այս լուրին, սակայն եղել են նաև բացասական մեկնաբանություններ։ Լոնդոնյան ակումբը խստորեն դատապարտել է Քերի հասցեին հնչեցված հոմոֆոբ վիրավորանքները։ Ավելի […] ...

ՀԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են աղետներին դիմակայելու ուղղությամբ երկրի պատրաստականությունն ապահովելու հարցեր

15:12 22.11.2024

ՀԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են աղետներին դիմակայելու ուղղությամբ երկրի պատրաստականությունն ապահովելու հարցեր

ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գծով ավագ տնտեսագետ Լեա Հաքիմի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ավագ տնտեսագետ Արմինե Մանուկյանը, տնտեսագետ Լիքիչ Մոթային, քաղաքաշինության գծով մասնագետ Նորա Միրզոյանը։ Առցանց տարբերակով միացել է նաև աղետների ռիսկի կառավարման ավագ մասնագետ Թավաձվա Դուբեն։ Հանդիպմանը մասնակցել է ՓԾ տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը։ Կամո […] ...

SHANTNEWS

15:00 22.11.2024

SHANTNEWS

Գյումրեցի պատանի կարատեիստ Արտաշես Մկրտչյանը՝ Աշխարհի փոխչեմպիոն

14:54 22.11.2024

Գյումրեցի պատանի կարատեիստ Արտաշես Մկրտչյանը՝ Աշխարհի փոխչեմպիոն

ՌԴ Օրյոլ քաղաքում շարունակվող Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությունում հաջող է հանդես եկել գյումրեցի պատանի կարատեիստ Արտաշես Մկրտչյանը: 14-15 տարեկաննների խմբի 50-55 քաշային կարգում հանդես եկող հայ մարզիկը անցկացրած 4 մենամարտերից 3-ում հաղթել է և դարձել փոխչեմպիոն, նվաճելով առաջնության արծաթե մեդալ: Նշենք, որ Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությանը, բոլոր տարիքային խմբերում միասին մասնակցում է 29 […] ...

BACK_TO_TOP