Զրույցի ընթացքում Իրանի նախագահը և Կատարի էմիրը քննարկել են նաև Մերձավոր Արևելքի խնդիրները: Ռոհանին հայտարարել է, որ խնդիրը չի կարելի լուծել ռազմական ճանապարհով, իսկ Կատարի էմիրը երկխոսությունը համարել է խնդրի լուծման միակ եղանակը:
Ռոհանին ողջունել է Կատարի դիրքորոշումը Իսլամական Համագործակցության գագաթնաժողովի և Արաբական պետությունների լիգայի հանդիպման ժամանակ` նշելով, որ Դոհայի դիրքորոշումը նպաստում է լարվածության նվազեցմանը: