Ոստիկանությունն ուսումնասիրում է բռնության ցանկացած կոչ, քարոզ. Վալերիյ Օսիպյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+7.09 oC

Ոստիկանությունն ուսումնասիրում է բռնության ցանկացած կոչ, քարոզ. Վալերիյ Օսիպյան

16:45 05.06.2019

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը խորհրդարանում 2018 թ. բյուջեի հաշվետվության քննարկման ժամանակ ներկայացրեց ոստիկանության աշխատանքի ձեռքբերումները: Նա ընդգծեց՝ հանցագործությունները հաշվառումից թաքցնելու երևույթը վերացել է: Օսիպյանը տեղեկացրեց՝ ոստիկանությունում տարվում է սկզբունքային պայքար նաև ներքին կոռուպցիոն բնույթի ցանկացած դրսևորման բացառման ուղղությամբ, և պետք է փաստել, որ ներկայում ոստիկանությունում չկա համակարգված որևէ կոռուպցիոն մեխանիզմ, իսկ հայտնաբերված հատուկենտ դեպքերը ստանում են կոշտ արձագանք:

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն Օսիպյանին դիմեց հորդորով՝ կոշտ արձագանքել բռնության քարոզին:

«Այն օրից, ինչ Դուք ոստիկանապետ եք, ՀՀ-ում ոստիկանի կերպարը մեծ փոփոխություն է ստացել: Խնդրում եմ, հորդորում եմ ամենայն խստությամբ վերաբերվել բռնության քարոզին, բռնության դեպքերին, յուրաքանչյուր դեպքն ամենայն լրջությամբ քննել և հասարակությանը ներկայացնել: ՀՀ-ում բռնությունը տեղ չունի և չի կարող ունենալ»,- ասաց նա:

Օսիպյանը շնորհակալություն հայտնեց գնահատականի համար, նշեց՝ համակարծիք է, որ բռնությունը Հայաստանում տեղ չունի, վստահեցրեց՝ չկա որևէ դեպք, որ ոստիկանությունը չի ուսումնասիրում:

«Համապատասխան մասնագետների կողմից մանրակրկիտ, հանգամանալից ուսումնասիրվում է ցանկացած կոչ, քարոզ: Տեսնելով ռիսկեր, վտանգներ՝ անպայման միջոցներ ենք ձեռնարկում, հրավիրում ոստիկանություն, իրավական գնահատական տալուց հետո համապատասխան վարույթ ենք իրականացնում»,- ասաց ոստիկանապետը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հոկեյում էական առաջընթաց ունենք

00:00 18.04.2025

Հոկեյում էական առաջընթաց ունենք

Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվում է տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը: Ի դեպ, եզրափակիչ խաղը կկայանա ապրիլի 19-ին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Վերջին տարիների ընթացքում այս մարզաձևում էական առաջընթաց ունենք։ 2023 թվականից փաստացի գործում է հոկեյի լիգան, և այս պահի դրությամբ […] ...

Լարսը փակ է բեռնատարների համար

23:59 17.04.2025

Լարսը փակ է բեռնատարների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար: ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 17.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Թրամփը հայտարարել է, որ չի շտապում հարձակվել Իրանի վրա

23:48 17.04.2025

Թրամփը հայտարարել է, որ չի շտապում հարձակվել Իրանի վրա

Միացյալ Նահանգները չի շտապում հարձակվել Իրանի վրա՝ Թեհրանի զարգացող միջուկային ծրագրի պատճառով։ Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրան խնդրեցին մեկնաբանել Իսլամական Հանրապետության վրա հարձակվելու հնարավորությունը։ «Ես չէի ասի, որ մերժել եմ այս տարբերակը։ Ես չեմ շտապում դա անել, քանի որ կարծում եմ, որ Իրանն ունի հնարավորություն ստեղծելու […] ...

Քաջարանում բախվել են «Mercedes»-ն ու «Scania» բեռնատարը

23:43 17.04.2025

Քաջարանում բախվել են «Mercedes»-ն ու «Scania» բեռնատարը

Ապրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Քաջարան քաղաքում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Սարգիս Խ․-ի վարած «Mercedes» մակնիշի և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 40-ամյա Մոհարամ Ս․-ի վարած «Scania» մակնիշի բեռնատարը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։ Վթարի փաստով […] ...

Հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան

23:34 17.04.2025

Հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան

Ուրախ էի կրկին այցելել Սյունիք և ծանոթանալ նրա հարուստ մշակույթին ու պատմությանը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալահերը։ «Ոգեշնչող է տեսնել այն կարևոր աշխատանքը, որ կատարում են տեղական իշխանությունները և քաղաքացիական հասարակությունը, հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի»,- գրել է նա: Մեկ այլ […] ...

BACK_TO_TOP