12:45 13.11.2017
Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջաների ընդհանուր իրավասության դատարանում Սամվել Բաբայանի եվ 6 ամբաստայաների գործով դատաքնությունն ավարտվեց:Պետական մեղադրող Արամ Արամյանը կարդաց մեղադրական ճառը: Նա հաստատված գնահատեց Բաբայանին բոլոր առաջադրված 2 մեղադրանքները՝ ռազմամթերքի ապօրինի շրջանառություն և փողերի լվացում:Ռազմամթերքի ապօրինի շրջանառության մասին մեղադրողը հայտարարեց, որ դատավարությամբ ձեռք բերված ապացույցները, այդ թվում՝ ներքին դիտում օպերացիայի արդյունքները, ցույց են տվել, որ «Իգլա»-ի ձեռք բերման նախաձեռնողը Սամվել Բաբայանն է, ինքն է դրա համար գումար տրամադրել, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկել դրա հետքերը վերացնելու ուղղությամբ։ Դատախազը նաև իր ճառում պնդեց, որ ամբաստանյալների՝ իրենց մեղավոր չճանաչելու փաստարկները զուրկ են հիմքերից։
Ինչ վերաբերում է Սամվել Բաբայանին, Անդրանիկ և Կարեն Քոչարյաններին առաջադրված՝ փողերի լվացման մեղադրանքին, դատախազն ասաց, որ դրանք հիմնավորված են որպես ապացույց հանդիսացած Սամվել Բաբայանի կողմից ձեռք բերված եվրոներով, որոնք ներկոտված են եղել հատուկ նյութով։
Հիշեցնենք՝ Ս.Բաբայանը իր պաշտպանական ճառում հայտարարել էր, որ իրեն պարտք են եղել և եվրոները ուղարկվել են Ռուսաստանից։ Պետական մեղադրողը միջնորդեց՝ Սամվել Բաբայանին դատապարտել 7 տարի ազատազրկման, Սանասար Գաբրիելյանին՝ 4 տարի, Արմեն Պողոսյանին 3 տարի, Կարեն Քոչարյանին 3 տարի, Դավիթ Հարությունյանին 2 տարի ազատազրկման: Անդրանիկ Քոչարյանին և Ժորա Զաքարյանին 2 տարի ազատազրկման: Այս երկու ամբաստանյալների նկատմամբ դատախազը միջնորդեց պայմանական կիրառել և սահմանել 3 տարի փորձաշրջան:
22:14 29.04.2025
«Harmonies d’Arménie» խորագրով լուսանկարների ցուցադրություն Փարիզի 10-րդ շրջանի քաղաքապետարանումԱպրիլի 28-ին Փարիզի 10-րդ շրջանի քաղաքապետարանում կայացավ հայազգի լուսանկարիչ Լիդիա Կասպարյանի՝ «Harmonies d’Arménie» խորագիրը կրող և Հայաստանին նվիրված ինքնատիպ լուսանկարներ ներառող ցուցադրության բացման հանդիսավոր արարողությունը։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Միջոցառմանը ներկա էին և խոսքով հանդես եկան Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը, 10-րդ շրջանի քաղաքապետ Ալեքսանդրա Կորդեբարդը և լուսանկարիչ Լիդիա Կասպարյանը: Արարողությանը ներկա […] ...
22:09 29.04.2025
Հայաստանի և Հունգարիայի ՆԳ նախարարությունները ընդլայնում են գործընկերության օրակարգը. ստորագրվել է փոխըմբռնման հուշագիրՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը ապրիլի 25-ին աշխատանքային այցով գտնվում էր Բուդապեշտում։ Այցի շրջանակներում ՆԳ նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել Հունգարիայի ՆԳ նախարարության խորհրդարանական պետքարտուղար Բենցե Ռետվարի հետ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Կողմերը քննարկել են հասարակական անվտանգության, հանցավորության դեմ պայքարի, աղետների ռիսկի նվազեցման և միգրացիայի ոլորտներում համագործակցության հեռանկարները։ Շեշտադրվել է երկու երկրների իրավապահ մարմինների […] ...
21:54 29.04.2025
«Բարսելոնայի» Մ19 թիմը երրորդ անգամ նվաճեց երիտասարդական ՉԼ-ի գավաթըԿատալոնական «Բարսելոնայի» Մ19 թիմը երրորդ անգամ հաղթել է երիտասարդական Չեմպիոնների լիգան: Այս ցուցանիշով կատալոնացիները լավագույնն են: «Բարսելոնայի» Մ19 թիմը Շվեյցարիայի Նիոն քաղաքի «Կոլովրեյ» ստադիոնում կայացած եզրափակչում 4-1 հաշվով հաղթել է թուրքական «Տրաբզոնսփորի» Մ19 թիմին: Կատալոնացիները մրցաշարը հաղթել էին նաև 2017/2018 և 2013/2014 մրցաշրջաններում: ...
21:46 29.04.2025
Խուզարկությամբ հայտնաբերվել է ապօրինի պահվող երկփողանի հրացանՀամայնքային ոստիկանության Թումանյանի բաժնի և տարածքային նախաքննական մարմնի ծառայողները, ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ և 335-րդ հոդվածների հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, ապրիլի 26-ին խուզարկել են Լոռու մարզում բնակվող մի տղամարդու տունը՝ հայտնաբերելով ապօրինի պահվող երկփողանի հրացան: Նախաքննությունը շարունակվում է: Հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի […] ...
21:38 29.04.2025
Օպերատիվ կառավարման ժամանակակից կենտրոնը իրականություն․ վերահսկումից մինչև օպերատիվ սպասարկում՝ մեկ կենտրոնումՏեխնիկական աննախադեպ վերազինում, մասնագիտական նոր թիմ և շուրջօրյա սպասարկում. 2025 թվականի ապրիլի 16-ից Օպերատիվ կառավարման կենտրոնը շարունակում է աշխատանքը գերժամանակակից համալիրում։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Սա միայն կենտրոնի շենքային պայմանների փոփոխություն չէ, այլ օպերատիվ իրավիճակի վերահսկման որակապես նոր մակարդակի անցում։ Օպերատիվ կառավարման նորակառույց կենտրոնն իրականություն դարձավ ՀՀ կառավարության ջանքերով և միջազգային գործընկերների՝ ԱՄՆ և […] ...