16:26 05.06.2019
Կապանի հարակից բնակավայրերի բնակիչներն անհանգստանում են, որ այնտեղի հանքերի պոչամբարներն անբարվոք վիճակում են և բնական ու տարերային աղետների դեպքում կարող են դառնալ հեղեղներ և ողողել ու թունավորել շրջակա միջավայրը։ Այս մասին Ազգային ժողովում ԱԻ նախարարին հայտնեց պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
Խաչատրյանի հարցին, թե ինչ է արվում այս ամենը կանխելու համար, նախարար Ֆելիքս Ցոլակյանը պատասխանեց ու հաստատեց, որ դա լուրջ բնապահպանական խնդիր է։ Ցոլակյանի խոսքերով՝ առաջինը հենց այս տեսանկյունից պետք է նայել այդ հարցին, հետո նոր՝ արտակարգ իրավիճակների տեսանկյունից։
Նախարարի խոսքերով՝ իրենք մշտական դիտարկում են իրավիճակը ու արդյունքները տրամադրում պատասխանատու կառույցներին։ Ցոլակյանի խոսքերով՝ իրենք կարող են ուսումնասիրություններ անել, բայց կանխելու տեսանկյունից իրենց տեխնիկական ու այլ հնարավորությունները սուղ են։
18:12 07.04.2025
Վինիսիուսը կրկնել է Ռոնալդոյի ցուցանիշըՄադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուսը «Վալենսիայի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 30-րդ տուրի խաղում գրավել է մրցակցի դարպասն ու կրկնել ակումբի լեգենդար հարձակվող Ռոնալդոյի ցուցանիշը, հայտնում է Globo Esporte-ն։ Վինիսիուսը մադրիդյան թիմում խփել է 104-րդ գոլը։ Ակումբում այդքան գոլ է խփել նաև Ռոնալդոն։ Վինիսիուսն այդ ցուցանիշին հասել է 307 խաղում, Ռոնալդոն` 177։ «Ռեալում» բրազիլացի ֆուտբոլիստների շրջանում ռմբարկուների […] ...
18:06 07.04.2025
Քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակույթի ոլորտում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցերՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: ԿԳՄՍ նախարարը ողջունել է Միխայիլ Շվիդկոյին` կարևորելով Հայաստանի և Ռուսաստանի միջև կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում առկա արդյունավետ համագործակցությունն ու հետագա զարգացումը: Նախարարն առանձնակի […] ...
17:54 07.04.2025
39-ամյա տղամարդու դանակահարության դեպքը բացահայտվել է թարմ հետքերովԱպրիլի 5-ին՝ ժամը 12.33-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Սիլիկյան թաղամասում դանակահարության հետևանքով շտապօգնության խումբը «մարմնի բազմակի վնասվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 39-ամյա մի տղամարդու։ Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տղամարդը վնասվածքը ստացել է նույն օրը՝ ժամը 11-ին, Սիլիկյան թաղամասի փողոցներից մեկում տեղի ունեցած […] ...
17:48 07.04.2025
Մյանմայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3,6 հազարիՄյանմայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3600-ի, ավելի քան 5000-ը վիրավորվել է, երկուշաբթի հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով Մյանմայի իշխանություններին։ «Մարտի 28-ին Մյանմարում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով երկրում զոհվել է 3600 մարդ, վիրավորվել՝ 5017-ը, ևս 160-ը անհետ կորել է»,- հայտնում է հեռուստաալիքը: Մարտի 28-ին Մյանմայում 7,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, ցնցումները զգացվել […] ...
17:42 07.04.2025
Սևան քաղաքում բախվել են «Mercedes»-ը և «Երազ»-ը. կան տուժածներԱյսօր՝ ապրիլի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 52 կմ հատվածում բախվել են «Mercedes» և «Երազ» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և […] ...