Լոնդոնի քաղաքապետն արձագանքել է Թրամփի վիրավորական թվիթներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
6:33:06
Ամսաթիվ
05 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    391.22
  • RUBLE
    4.63
  • 431.28
WEATHER
+13.09 oC

Լոնդոնի քաղաքապետն արձագանքել է Թրամփի վիրավորական թվիթներին

11:13 05.06.2019

Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վիրավորանքներին: Քաղաքապետի խոսքերով` Սպիտակ տան ղեկավարն իրեն պահում է 11 տարեկան երեխայի նման:

BBC News-ի փոխանցմամբ` Խանն ասել է, որ Թրամփին «մանկական գրառումներով» պատասխանելն իր արժանապատվությունից ցածր է:

Հունիսի 1-ին Լոնդոնի քաղաքապետը Observer թերթում հրապարակած իր հոդվածում Սպիտակ տան ղեկավարին նույն հարթության վրա էր դրել աջակողմյան եվրոպացի քաղաքական գործիչների հետ, ովքեր աչքի են ընկնում հռետորաբանությամբ և ինչը, իր կարծիքով, արդիական էր ֆաշիստների շրջանում 20-րդ դարի առաջին կեսին:

Հունիսի 3-ին ամերիկացի առաջնորդը Twitter-ում գրառում էր արել Լոնդոնի քաղաքապետի մասին` համեմատելով Նյու Յորքի «հիմար և անգործունակ քաղաքապետ» Բիլ Դե Բլազիոյի հետ: Թրամփը նշել էր, որ Խանն «ահավոր է կատարում իր աշխատանքը» որպես քաղաքապետ:

«Նա անհաջողակ է, ով ավելի շուտ պետք է կենտրոնանա Լոնդոնում հանցագործությունների, այլ ոչ թե ինձ վրա»,- ասել էր Թրամփը նախքան Միացյալ Թագավորություն ժամանելը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

10:16 05.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...

Թիմը հավատաց մարզչական շտաբին․ Ֆլիկ

10:10 05.04.2025

Թիմը հավատաց մարզչական շտաբին․ Ֆլիկ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը գովեստի խոսքեր է ասել իր թիմի հասցեին, որն Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում 1:0 հաշվով հաղթել է «Աթլետիկոյին», հաղորդում է Marca-ն: Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր 4:4 հաշվով: «Մենք համարձակ էինք խաղում: Ընդամենը մեկ գոլ խփեցինք, բայց այն բավարար էր եզրափակիչ դուրս գալու համար: Գիտենք՝ որքան դժվար է հաղթել […] ...

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել սյանը

10:03 05.04.2025

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել սյանը

Ապրիլի 5-ին, ժամը 06:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 2/14 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի […] ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

00:59 05.04.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...

100 հաղթանակ. «Լիվերպուլի» ուշագրավ ցուցանիշը

00:56 05.04.2025

100 հաղթանակ. «Լիվերպուլի» ուշագրավ ցուցանիշը

Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում «Լիվերպուլը» 1:0 հաշվով հաղթելով «Էվերթոնին» ուշագրավ ցուցանիշ է գրանցել, հաղորդում է թիմի ինստագրամյան էջը: Դերբիում «Լիվերպուլը» տարել է հոբելյանական 100-րդ հաղթանակը: Թիմերն անցկացրել են 246-րդ դերբին: Այդ խաղերից 68-ում հաղթել է «Էվերթոնը», իսկ 78-ում գրանցվել է ոչ-ոքի: ...

Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

00:53 05.04.2025

Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Պապուա Նոր Գվինեային պատկանող Նոր Բրիտանիա կղզու ափերի մոտ 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Կենտրոնի տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Կիմբե քաղաքից 185 կմ հյուսիս-արևելք (Նոր Բրիտանիայի կղզի), որտեղ ապրում է 18,8 հազար մարդ: Նշվում է, որ օջախը գտնվել է 49 կմ խորության վրա։ Տուժածների և ցունամիի վտանգի […] ...

BACK_TO_TOP