Դրամատիկ նորություններ չի ասելու. Փաշինյանն ԱԺ- ում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 04 2025
  • $
    391.27
  • RUBLE
    4.74
  • 444.48
WEATHER
+11.09 oC

Դրամատիկ նորություններ չի ասելու. Փաշինյանն ԱԺ- ում է

10:21 05.06.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում 2018 թ. պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության քննարկման ժամանակ նկատեց՝ իր ղեկավարած կառավարությունը երկրորդ տարին է՝ բյուջեի հաշվետվություն է ներկայացնում:

«Նախորդ տարվա առանձնահատկությունն այն էր, որ ներկայացվող հաշվետվության հետ մեր կառավարությունը ոչ մի կապ չուներ, այսօրվա առանձնահատկությունն այն է, որ այսօրվա հաշվետվությանը ունի ոչ ամբողջական մասնակցություն, քանի որ մենք կառավարության դերը ստանձնել ենք մայիսին»,- ասաց նա:

Փաշինյանը շեշտեց՝ ըստ էության՝ բյուջեի կատարման ցուցանիշներին բազմիցս անդրադառնալու առիթ ունեցել են, ուստի դրամատիկ նորություններ ասել չի պատրաստվում, բայց շատ լավ առիթ է ամփոփել այն, ինչի մասին խոսել են:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վահագն Խաչատուրյանն ընդունել Սլովենիայի փոխվարչապետ Տանյա Ֆայոնին

16:56 16.04.2025

Վահագն Խաչատուրյանն ընդունել Սլովենիայի փոխվարչապետ Տանյա Ֆայոնին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սլովենիայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին և եվրոպական գործերի նախարար Տանյա Ֆայոնին։ Նախագահ Խաչատուրյանը ողջունել է Սլովենիայի բարձր մակարդակի ներկայացուցչի այցը Հայաստան և ընդգծել, որ մեր երկիրը մեծապես գնահատում է Սլովենիայի հետ հաստատված բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են ժողովրդավարական արժեքների, փոխադարձ հարգանքի և շահերի վրա։ Հանրապետության նախագահը երախտագիտություն է հայտնել Սլովենիայի […] ...

Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնական այցով կլինի Հայաստանում

16:50 16.04.2025

Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնական այցով կլինի Հայաստանում

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ապրիլի 28-29-ը պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության կայքը։ Այցի ընթացքում Կավելաշվիլին հանդիպումներ կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի, խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ։ ...

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են ԵԽ փորձագետների հետ

16:42 16.04.2025

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են ԵԽ փորձագետների հետ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանը եւ Տիգրան Պարսիլյանն ապրիլի 16-ին հանդիպել են Եվրոպայի խորհրդի՝ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի  (GRETA) հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր: Պատգամավորները ԵԽ փորձագետներին են ներկայացրել մեր երկրում […] ...

Վրաստանը միշտ եղել է Հարավային Կովկասում երկխոսության, դիվանագիտության կողմնակից․ Կավելաշվիլի

16:39 16.04.2025

Վրաստանը միշտ եղել է Հարավային Կովկասում երկխոսության, դիվանագիտության կողմնակից․ Կավելաշվիլի

Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը, չորեքշաբթի Բաքու այցի ժամանակ հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին։ «Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի բոլոր կետերի շուրջ բանակցությունների ավարտը: Սա, անկասկած, քայլ առաջ է տարածաշրջանի ներուժն ու հնարավորությունները ներկայացնելու և օգտագործելու համար», – ասել է Կավելաշվիլին իր ադրբեջանցի […] ...

Արմեն Գրիգորյանը Բրյուսելում հանդիպել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հատուկ խորհրդականի հետ

16:35 16.04.2025

Արմեն Գրիգորյանը Բրյուսելում հանդիպել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հատուկ խորհրդականի հետ

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսելում հանդիպել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հատուկ խորհրդական Էլիզաբետա Բելոնիի հետ: Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակը և կայուն ու հարատև խաղաղության հասնելու ՀՀ կառավարության կողմից իրականացվող հստակ քայլերը: Մտքեր են փոխանակվել ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շուրջ: Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ […] ...

Վթարային ջրանջատում Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

16:28 16.04.2025

Վթարային ջրանջատում Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 17-ին ժամը 09.00-ից մինչև ապրիլի 18-ը ժամը 09.00-ն կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի՝ Արշակունյաց 39-71 կենտ, 42-218 զույգ համարների, Գ.Նժդեհի, Ֆրունզեի, Զ.Եսայան, Մայիսի 9-ի, Մխչյան, Սմբատ Զորավարի, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Նիզամու, Բայդուկովի, Եղ.Թադեվոսյան, Գորգագործների փողոցների, Վերին Շենգավիթ թաղ. 1-ին, […] ...

BACK_TO_TOP