Հոլանդացի ուսանողները գյումրեցի փոքրիկների համար խաղահրապարակ են կառուցում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Հոլանդացի ուսանողները գյումրեցի փոքրիկների համար խաղահրապարակ են կառուցում

20:00 04.06.2019

Հոլանդացի ուսանողները գյումրեցի փոքրիկների համար խաղահրապարակ են կառուցում։ Մեկ ամիս է, որ Գյումրիի հաղթանակի զբոսայգուն կից նոր խաղահրապարակում շինաշխատանքներ են ընթանում: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի  թղթակիցը։

Գյումրիում խաղահրապարակ կառուցելու գաղափարն ու ծրագիրը հոլանդացի ուսանողներինն է: Քոլեջներից մեկի ուսանողներն ու դասախոսները միասին եկել են Գյումրի` կամավորական աշխատանք կատարելու: Խաղահրապարակը կառուցվում է «Ալվան ծաղիկ» սոցիալ-կրթական կենտրոնի բակում, բայց այն կդառնա բոլոր փոքրիկների ժամանցի վայրը:

Հոլանդիայի «Քենդեյ» քոլեջի ուսանողները մի քանի ամիս առաջ չէին պատկերացնում, որ դպրոցական արձակուրդները  կանցկացնեն մի քաղաքում, որտեղ ոչ թե հանգստի, այլ բարեգործական նպատակներով կլինեն: Հոլանդացի ուսանողները դարձել են շինարարներ ու խաղահրապարակ են կառուցում գյումրեցի երեխաների համար: Գյումրիի մասին լսել են իրենց դասախոս Ռենե Բեոնքից, որի կապը Գյումրիի հետ սկսվել է 1988-ից հետո:

«Գյումրի եկա 1989 թվականին, երկրաշարժից  հետո ցանկություն հայտնեցի գալ ու օգնել աղետյալ քաղաքի բնակիչներին: Ավստրիական թաղամասում շինարարություն էինք անում: Այդ տարիներից հետո ես չկարողացա կապը կտրել Գյումրիի հետ: Միշտ պատմում եմ իմ ուսանողներին, թե Գյումրին ինչ քաղաք է ու ինչու է անհրաժեշտ օգնել  այս քաղաքի փոքրիկներին»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է «Քենդեյ» քոլեջի դասախոս Ռենե Բեոնքը։

«Երբ մեր դասախոսը պատմեց մեզ Գյումրիի մասին, հասկացանք , որ այստեղի  շատ մանուկներ դեռ   խաղահրապարակներ չունեն: Մեր ծրագիրը, երբ քոլեջի տնօրինությունը հաստատեց, սիրով համաձայնեցինք գալ  Գյումրի, որպեսզի այստեղ կառուցենք  այդ խաղահրապարակը»,- ասել է Գում Վոսորսը։

Ծրագիրը հավանության արժանացել էր, քաղաքն էլ հայտնի էր, բայց ուսանողների համար ամենաբարդ փուլը ֆինանսական միջոցներ հայթայթելն էր: Հանգանակություն են կազմակերպել իրենց քոլեջում, իրենց ձեռքի աշխատանքներն են վաճառել ու երկու ամսում կարողացել են անհրաժեշտ գումարը հավաքել:

«Գումարը պետք էր, որպեսզի մենք շինանյութ գնեինք: Սկսեցինք պլաստմասսե շշեր հավաքել, վաճառել, թխվածքներ պատրաստել ու դրանք վաճառել մեր քոլեջում: Գիտեք` ամենակարևորը ո՞րն էր, որ երբ մենք մարդկանց ասում էինք, թե ինչի համար է այդ գումարը, ոչ ոք չէր հրաժարվում մեզ օգնել»,- ասել է ուսանողներից Լին Աշլինգը։

8 ուսանողով ու երկու դասախոսով խաղահրապարակում տարբեր աշխատանքներ են կատարում` տղաները հողային, աղջիկները,  որքան էլ զարմանալի է, ներկարարությունից մինչև զոդման աշխատանքներ: 16 տարեկան է Յուլյա Ալավիտալոն, նա, ուսմանը զուգահեռ, զոդողի մասնագիտությունն է սովորել իր պապից։

«Ես աշխատում եմ մեր քաղաքում, նաև մեքենաներ եմ վերանորոգում: Երբ քննարկում էին, թե այս ծրագրին ինչ մասնագետներ են պետք, ես վստահաբար ասացի, որ զոդելու-եռակցելու աշխատանքներում ես կարող եմ օգտակար լինել: Եվ հիմա տեսաք, թե ինչպես աստիճանների համար բազրիքներ պատրաստեցի: Դրանք  ամուր են ու ապահով փոքրիկների համար»,- ասել է Ալավիտալոն։

Խաղահրապարակից հետո հոլանդացի կամավորները կանցնեն «Ալվան ծաղիկ» սոցիալական  կենտրոնի  նախակրթարանի վերանորոգմանը, որտեղ մարզի տարբեր գյուղական համայնքներից փոքրիկներ են հաճախում:

Հոլանդացի ուսանողները, երբ շինարարության փուլն ավարտեն, դատարկ չեն թողնելու խաղահրապարակը, այստեղ տեղադրելու են խաղեր, իսկ կենտրոնում հայոց այբուբենի պատն են ստեղծելու, որպեսզի փոքրիկները տառաճանաչ դառնան, գուցե նաև հենց իրենք` հոլանդացի ուսանողները, ցանկություն ունենան հայերեն սովորել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

14:35 19.04.2025

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային

14:16 19.04.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլը

13:58 19.04.2025

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլը

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական ​​հեռարձակողը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Խորհրդակցությունները անցկացվում են Օմանի դեսպանի նստավայրում։ Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իտալիայի մայրաքաղաքում անուղղակի բանակցություններ կանցկացվեն Օմանի ԱԳ նախարարի միջնորդությամբ։ ...

Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱ

13:50 19.04.2025

Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱ

Այսօր Երևանում կկայանա տափօղակով հոկեյի Աշխարհի IV դիվիզիոնի առաջնության վերջին տուրը։ Հայաստանի հավաքականն ԱԱ-ի շրջանակում վերջին հանդիպումը կանցկացնի՝ մրցելով Ինդոնեզիայի հետ։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը․ Մալայզիա — Ուզբեկստան / 14։00 Հայաստան — Ինդոնեզիա / 17։00 Իրան — Քուվեյթ / 20։00 Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ առաջատարն Ուզբեկստանի […] ...

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Հռոմ

13:33 19.04.2025

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Հռոմ

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ՝ մասնակցելու Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին։ Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը, Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ են վարում Իսլամական Հանրապետության քաղաքացիական միջուկային ծրագրի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցման շուրջ քննարկումների համար: ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

13:22 19.04.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-ի ցերեկը, 20-22-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին […] ...

BACK_TO_TOP