Բրիտանական նվագախմբի ու ՀՀ ՊՆ ԶՈւ գլխավոր շտաբի զինվորական նվագախմբի մասնակցությամբ համերգ է տեղի ունեցել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+19.09 oC

Բրիտանական նվագախմբի ու ՀՀ ՊՆ ԶՈւ գլխավոր շտաբի զինվորական նվագախմբի մասնակցությամբ համերգ է տեղի ունեցել

20:15 03.06.2019

Այսօր՝ հունիսի 3-ին, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորության պաշտպանության նախարարության The Salamanca Band and the Buglesof the Rifles նվագախումբը Երևանի Ազատության հրապարակում հանդես է գալիս համերգով՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի զինվորական նվագախմբի հետ համատեղ:

Համերգը կազմակերպվել է Միացյալ Թագավարության և ՀՀ ՊՆ կողմից՝ ի նշանավորումն հայ-բրիտանական հարաբերությունների: Համերգին ներկա են նաև Միացյալ թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

«Salamanka»-ն արդեն 5-րդ անգամ է հանդես գալիս Հայաստանում: Նվագախմբի ինչպես բրիտանական, այնպես էլ հայկական կատարումները մշտապես արժանացել են հայ հանդիսատեսի ջերմ ընդունելությանը:

«Այս տարիների ընթացքում սերտացել են կապերը բրիտանական նվագախմբի և Զինված ուժերի գլխավոր շտաբի զինվորական նվագախմբի միջև: «Սալամանական» Անգլիայի հարավ-արևմուտքում գտնվող պահեստազորի հետևակի 6-րդ գումարտակի մաս է կազմում: Գումարտակը առաձնահատուկ դերակատաում ունի և օժանդակում է պաշտպանության ոլորտում երկկողմ հարաբերություններին, այն մասնակցել է նաև վերապատրաստումներին և համագործակցությանը Հայաստանի Պաշտպանության նախարարության և Արտակարգ իրավիճակների նախարարության հետ արդեն մի քանի տարի: Նրանց օժանդակությամբ Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանության պաշտպանական թիմը օգնել է  հայ փորձագետներին նախապատրաստվել միջազգային խաղաղապահ և մարդասիրական առաքելություններին մասնակցությանը: Միացյալ Թագավորությունը շատ բարձր է գնահատում նշված առաքելությունների մեջ Հայաստանի մասնակցությունը: Վստահ եմ, որ պաշտպանության ոլորտում մեր երկկողմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ փոխօգնությամբ և միասնական շահերով՝ այդ թվում երաժշտության բնագավառում»,- ասաց դեսպանը:

Այդ համերգից բացի՝ բրիտանական զինվորական նվագախումբը նաև վարպետության դաս կանցկացնի «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» ՍՄԱՐԹ կենտրոնում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քո վճարած հարկը կյանք է փրկում. Անահիտ Ավանեսյան

16:23 19.04.2025

Քո վճարած հարկը կյանք է փրկում. Անահիտ Ավանեսյան

Հարկ վճարողի օրվա առթիվ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը. «Պետպատվերով բուժծառայությունների մատուցում և անընդհատ ընդլայնում, որակի բարելավում, մեծածավալ կապիտալ շինարարություն ու վերազինում, բուժօգնության հասանելիություն, դեղապահովման ծրագրեր, արդյունքում` փրկված կյանքեր. դուք` ձեր վճարած հարկերով մեզ պատվիրակում եք կյանքի կոչել առողջապահական ծրագրեր, որոնք տարեցտարի առավել շատ քաղաքացիների կյանքի որակի բարելավմանն են նպաստում: […] ...

Վալոդյա Գրիգորյանը ստանձնեց Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնը

16:12 19.04.2025

Վալոդյա Գրիգորյանը ստանձնեց Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնը

Վալոդյա Գրիգորյանն այսօր՝ ապրիլի 19-ին, երդմամբ ստանձնեց Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնը: Այս մասին հայտնում են Փարաքարի համայնքապետարանից։ ...

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ՌԴ-ում էր

16:05 19.04.2025

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ՌԴ-ում էր

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ՌԴ-ում էր: Սանկտ Պետերբուրգում մեր երկրի խորհրդարանի ղեկավարը նախ մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի, ապա 58-րդ լիագումար նիստի աշխատանքներին, որոնց հաջորդել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը: Մասնակիցներին ելույթով դիմել է Ալեն Սիմոնյանը: Մանրամասները՝ ԱԺ տեսանյութում: ...

44-ամյա տղամարդու մեքենայում թմրամիջոց է հայտնաբերվել. նա կալանավորվել է

16:00 19.04.2025

44-ամյա տղամարդու մեքենայում թմրամիջոց է հայտնաբերվել. նա կալանավորվել է

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության քրեական ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներն իրացրին Երևանի պարեկների և Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների հետ: Նրանք ապրիլի 14-ին մայրաքաղաքի Բաբաջանյան փողոցում ձերբակալել և, «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, Մալաթիայի բաժին են տեղափոխել Նոր Հաճն քաղաքի 44-ամյա մի բնակչի։ 44-ամյա տղամարդը ներկայացվել է տարածքային քննչական բաժին։ Նախաձեռնվել […] ...

12 տարի անց. «Հայ սուպերսթար»-ը վերադառնում է

15:53 19.04.2025

12 տարի անց. «Հայ սուպերսթար»-ը վերադառնում է

12 տարվա դադարից հետո դարձյալ եթերում կլինի «Հայսուպերսթար»-ը: «Շանթ»-ի հոբելյանական տարում լեգենդար այս նախագիծը հեռուստաընկերության անակնկալն է իր հեռուստադիտողների համար: Մանրամասները՝ ռեպորտաժում:   ...

Ձեր վճարած հարկերի շնորհիվ իրականացվել է 3 տասնյակի հասնող պետական աջակցության ծրագիր. Էկոնոմիկայի նախարարություն

15:41 19.04.2025

Ձեր վճարած հարկերի շնորհիվ իրականացվել է 3 տասնյակի հասնող պետական աջակցության ծրագիր. Էկոնոմիկայի նախարարություն

Վճարված հարկերի շնորհիվ իրականացվել է 3 տասնյակի հասնող պետական աջակցության ծրագիր: Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից: «Հարգելի քաղաքացիներ, ձեր վճարած հարկերի շնորհիվ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն իրականացրել է 3 տասնյակի հասնող պետական աջակցության ծրագրեր։ Միայն վերջին 1 տարում այդ ծրագրերից օգտվել է ավելի քան 10․000 քաղաքացի։ Պետության օժանդակությամբ նրանք կարողացել են իրենց կատարած ներդրումների դիմաց […] ...

BACK_TO_TOP