16:15 03.06.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին: Խմբակցության անդամ Անի Սամսոնյանը նշեց՝ նախաձեռնության պատճառ է դարձել այն, որ սահմանափակվում է լրատվամիջոցների մասնակցությունը Երևանի ավագանու նիստերին:
Պատգամավորն ասաց՝ թեպետ ուղիղ հեռարձակումները կային, բայց դրանից ամեն պահի լրագրողները կարող էին զրկվել, բացի այդ՝ նրանք զրկվում էին իրենց բացառիկ տեսանյութերն ունենալու հնարավորությունից, ըստ այդմ՝ սա սահմանափակվում էր լրագրողի ազատությունը: Սամսոնյանի խոսքով՝ իրենց համար ընդունելի է Կառավարության պնդումը, թե մարդկանց մասնակցությունը այդ նիստերին չի կարող լինել անսահմանափակ, քանի որ կան անվտանգության հարցեր:
«Այո´, նիստերի դահլիճն ունի տեխնիկական խնդիրներ, սակայն ժողովրդավարության նպատակներով անհրաժեշտ է, որ այն բաց լինի բոլոր նրանց համար, որ ցանկանում են մասնակցել համայնքի խնդիրներին: Մենք համաձայնության եկանք նաև այն հարցում, որ լրագրողների համար հատուկ սենյակը պահպանվի, բայց այն կցված լինի նիստերի դահլիճին, որ վերջիններս կարողանան անմիջապես հետևել իրադարձություններին»,- ասաց նա:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց՝ «լրագրող» ասելիս ում նկատի ունի: Նա բերեց օրինակ՝ որևէ ՍՊԸ ունի լրատվական ծառայություն, նրա աշխատակիցը համարվո՞ւմ է լրագրող, այդ աշխատակիցը կարո՞ղ է ազատորեն գալ, հավատարմագրվել, մասնակցել նիստերին:
«Այո´, այն բոլոր լրատվամիջոցները, որ գրանցված են, ովքեր կարող են ցույց տալ իրենց լրատվամիջոցը հաստատող փաստաթուղթը, կարող են անարգել մուտք գործել Երևանի քաղաքապետարան և լուսաբանել իրենց հուզող թեմաները»,- նշեց Սամսոնյանը:
00:00 17.04.2025
Սրտերի ջրվեժ․ Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկըՀայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը՝ Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկի տարածքում գտնվող Սրտերի ջրվեժն է։ Սրտերի ջրվեժը գտնվում է Մեղրի գետի վրա՝ Լիճք գյուղից 5 կմ դեպի հյուսիս և ճանապարհի կեսն անցնում է անտառի միջով։ Մանրամասները՝ Կովկասի բնության հիմնադրամի տեսանյութում։ ...
23:58 16.04.2025
Հայաստանը, որպես տոնական արձակուրդն անցկացնելու, լավագույն ճամփորդական ուղղությունԶատկի տոնին ընդառաջ, Իտալիայի առաջատար լրատվական գործակալությունը Հայաստանը ներկայացրել է որպես տոնական արձակուրդն անցկացնելու լավագույն ճամփորդական ուղղություն։ Այս մասին հայտնել են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից։ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կողմից տարածված «Զատիկը Հայաստանում. ճանապարհորդություն՝ հոգևորի, համերի և հին ավանդույթների աշխարհով» վերնագրով մամուլի հաղորդագրությունը՝ ներկայացնելով Զատկի տոնի յուրահատուկ և խորաբովանդակ ավանդույթները Հայաստանում, գրավել է միջազգային լրատվականների ուշադրությունը։ […] ...
23:57 16.04.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն ակրոբատիկ մարմնամարության ԵԱ-ինՀայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից հայտնել են, որ ապրիլի 14-ից 21 -ը Լյուքսեմբուրգում տեղի կունենա ակրոբատիկ մարմնամարության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը որին մեր թիմը կմասնակցի հետևյալ կազմով. Տղաների զույգ՝ Արտակ Ծատուրյան Ազատ Եղիազարյան Հավաքականի գլխավոր մարզիչ՝ Շուշանիկ Հարությունյան մարզիչ՝ Մարտին Հակոբյան մրցավար՝ Արմինե Հովսեփյան ...
23:55 16.04.2025
Արաբկիր վարչական շրջանում բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներիցԱրաբկիր վարչական շրջանի Վրացական 15 և 17 հասցեների բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներից: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ Անօրինական զավթած տարածքների փոխարեն կկառուցվեն հանգստի հարմարավետ գոտիներ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:52 16.04.2025
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը (2025թ․)։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ ամբողջ շաբաթ, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 7-ին, 11-ին և 12-ին, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 10-ին։ ◾️ Ալավերդի քաղաքում՝ ✔ […] ...
23:43 16.04.2025
Ցզյու Վենցզյուն հինգերորդ անգամ նվաճել է կանանց շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսըՉինացի շախմատիստ Ցզյու Վենցզյուն հինգերորդ անգամ նվաճել է կանանց շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Չինացի շախմատիստուհին հերթական անգամ պաշտպանել է տիտղոսը, որը նվաճել է 2018 թ.-ին։ Աշխարհի չեմպիոնի կոչման համար հայրենակից Տան Չժունիի հետ մրցախաղում Վենցզյուն 9-րդ պարտիայում սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի է ավարտել հանդիպումը, ինչը բավարար էր՝ մրցախաղում ժամանակից շուտ հաղթանակը ապահովելու համար։ Վերջնական հաշիվը դարձել […] ...