Ինչ է սպասվում Թրամփի՝ Մեծ Բրիտանիա պետական այցի ընթացքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+8.09 oC

Ինչ է սպասվում Թրամփի՝ Մեծ Բրիտանիա պետական այցի ընթացքում

11:55 03.06.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և առաջին տիկին Մելանյա Թրամփն այսօր պետական այցով կմեկնեն Մեծ Բրիտանիա: Սա Դոնալդ Թրամփի առաջին պետական այցն է Մեծ Բրիտանիա, չնայած նախագահ ընտրվելուց հետո Թրամփն արդեն այցելել էր Լոնդոն:

Իր եռօրյա այցի ընթացքում Թրամփը Բուքինգեմյան պալատում ընդունելության կարժանանա Մեծ Բրիտանիայի թագուհու և արքայական ընտանիքի անդամների կողմից:

Հունիսի 4-ին ԱՄՆ նախագահը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ պաշտոնական նախաճաշի կմասնակցի, որից հետո կողմերը բանակցությունները կշարունակեն վարչապետի նստավայրում: Բանակցություններին կհաջորդի Դոնալդ Թրամփի և Թերեզա Մեյի համատեղ մամուլի ասուլիսը: Իսկ երեկոյան Թրամփը ճաշ կմատուցի Լոնդոնում ԱՄՆ դեսպանատանը:

Հունիսի 5-ին Դոնալդ Թրամփը, Մեծ Բրիտանիայի թագուհին և արքայազն Չարլզը կմասնակցեն Երկրորդ ճակատի բացման 75-ամյակին նվիրված միջոցառմանը: Միջոցառումից հետո ԱՄՆ նախագահը կմեկնի Իռլանդիա, որտեղ կհանդիպի այդ երկրի վարչապետ Լեո Վարադկարի հետ: Այս հանդիպումից հետո Դոնալդ Թրամփը կմեկնի Հյուսիսային Իռլանդիայում գտնվող իր հյուրանոց և գոլֆի հանգստավայր:

Իր այցից առաջ լրագրողների հարցերին Թրամփի տված պատասխաններն արդեն մեծ քննադատության տեղիք են տվել: Թրամփը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցության ղեկավարի և երկրի վարչապետի պաշտոնում տեսնում է նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնին: Ինչպես հայտնի է, Թերեզա Մեյը հունիսի 7-ից կհեռանա Պահպանողական կուսակցության ղեկավարի և Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից:

Թրամփը նաև Բրիտանիայի իշխանություններին կոչ է արել ԵՄ-ն լքել առանց համաձայնագրի:

Իսկ երբ Թրամփին պատմել են Սասեքսի դքսուհու կողմից իր հասցեին հնչեցված մեկնաբանությունների մասին, նա զարմացել է՝ ասելով, որ «չգիտեր, որ Մեգան Մարքլն այդքան չար է»: Հետագայում Թրամփը լրատվամիջոցների տարածած այդ տեղեկություններն անվանել է կեղծ լուրեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հոկեյում էական առաջընթաց ունենք

00:00 18.04.2025

Հոկեյում էական առաջընթաց ունենք

Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվում է տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը: Ի դեպ, եզրափակիչ խաղը կկայանա ապրիլի 19-ին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Վերջին տարիների ընթացքում այս մարզաձևում էական առաջընթաց ունենք։ 2023 թվականից փաստացի գործում է հոկեյի լիգան, և այս պահի դրությամբ […] ...

Լարսը փակ է բեռնատարների համար

23:59 17.04.2025

Լարսը փակ է բեռնատարների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար: ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 17.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Թրամփը հայտարարել է, որ չի շտապում հարձակվել Իրանի վրա

23:48 17.04.2025

Թրամփը հայտարարել է, որ չի շտապում հարձակվել Իրանի վրա

Միացյալ Նահանգները չի շտապում հարձակվել Իրանի վրա՝ Թեհրանի զարգացող միջուկային ծրագրի պատճառով։ Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրան խնդրեցին մեկնաբանել Իսլամական Հանրապետության վրա հարձակվելու հնարավորությունը։ «Ես չէի ասի, որ մերժել եմ այս տարբերակը։ Ես չեմ շտապում դա անել, քանի որ կարծում եմ, որ Իրանն ունի հնարավորություն ստեղծելու […] ...

Քաջարանում բախվել են «Mercedes»-ն ու «Scania» բեռնատարը

23:43 17.04.2025

Քաջարանում բախվել են «Mercedes»-ն ու «Scania» բեռնատարը

Ապրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Քաջարան քաղաքում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Սարգիս Խ․-ի վարած «Mercedes» մակնիշի և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 40-ամյա Մոհարամ Ս․-ի վարած «Scania» մակնիշի բեռնատարը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։ Վթարի փաստով […] ...

Հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան

23:34 17.04.2025

Հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան

Ուրախ էի կրկին այցելել Սյունիք և ծանոթանալ նրա հարուստ մշակույթին ու պատմությանը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալահերը։ «Ոգեշնչող է տեսնել այն կարևոր աշխատանքը, որ կատարում են տեղական իշխանությունները և քաղաքացիական հասարակությունը, հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի»,- գրել է նա: Մեկ այլ […] ...

BACK_TO_TOP