Ջրափի գյուղի եկեղեցին 85 տարվա լռությունից հետո զանգ ունեցավ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
7:52:57
Ամսաթիվ
15 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    390.92
  • RUBLE
    4.75
  • 445.10
WEATHER
+8.09 oC

Ջրափի գյուղի եկեղեցին 85 տարվա լռությունից հետո զանգ ունեցավ

20:26 01.06.2019

Ջրափիի «Սուրբ Աստվածածին» եկեղեցում ավելի քան 85 տարվա լռությունից հետո այսօր զանգ է հնչել։ 1930-ականներին Ջրափիի եկեղեցու զանգը հանվել էր ու անհետացել։ Նոր զանգն այսօր օծվել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ ու տեղադրվել։ Գյուղի եկեղեցու զանգը վերադարձնելու նախաձեռնությունը եղել է Մխիթար Անտոնյանինը, ում նախնիներն այս գյուղից են։

Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1862 թվականին, այն ժամանակվա Վերին Ջրափի գյուղում՝ առանց զանգի ու զանգակատան։ 1900 թվականից հետո է միայն եկեղեցին զանգ ունեցել, բայց շատ կարճ ժամանակով։

1930-ականներին, երբ եկեղեցիներ էին պայթեցվում, խաչերն ու զանգերը գմբեթներից հանվում, այս եկեղեցին էլ իր զանգը կորցրեց, վերածվեց պահեստի։ Հենց Թուրքիայի սահմանին գտնվող գյուղում պատարագները շուրջ 1 դար լուռ էին անցնում։ Անիի տարածաշրջանի 8 գյուղերի հոգևոր հովիվ տեր Հուսիկ քահանա Գրիգորյանի խոսքերով՝ գյուղից իրենք ամեն օր տեսնում են մեր պատմական հայրենիքը, լսում մոլլայի ձայնը, բայց հայկական հողի վրա չունեին զանգ, որ հնչեցնեին՝ ցույց տալու համար, որ քրիստոնեական հողում են ապրում։

Ջրափիի եկեղեցու զանգը Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում է ձուլվել՝ հարևան գյուղերի եկեղեցիների զանգերի նմանությամբ: Իսկ նոր զանգ ունենալու նախաձեռնությունը Անտոնյաններինն է, ովքեր Մուշից Ջրափի գաղթած հայ ընտանիքի ժառանգներ են:

Անուշ Անտոնյանի խոսքերով՝ զանգը իրենք նվիրում են պապի՝ Սանդրոյի և մայրիկի՝ Ռոզայի հիշատակին, ովքեր այս գյուղում են ապրել։ Սանդրոն եղել է հայդուկապետ Տարոնի գավառում, կռվել Անդրանիկի բանակում։ Նրա մասին գյուղացիների ունեցած տեղեկությունները կցկտուր են, հայտնի է միայն, որ 1937 թվականին Սանդրոյին սպանել են բոլշևիկները։ Զանգի տեղադրմամբ հայդուկապետի ժառանգները նաև իրենց պապի մասին են հիշեցնում նոր սերնդին։

Սուրբ Աստվածածին եկեղեցին 1974 թվականին՝ Ախուրյանի ջրամբարի կառուցման ժամանակ, տեղափոխվել է Ջրափի գյուղի նախկին տարածքից ու համարակալված քարերով վերակառուցվել է։ Հուշարձաններով հարուստ գյուղից քիչ բան է տեղափոխվել, շատ կոթողներ ջրի տակ են մնացել։ Այս մասին պատմում է արտակարգ իրավիճակների նախարարը։ Ֆելիքս Ցոլկակյանը ծնունդով Ներքին Ջրափի գյուղից է:

Այստեղ լինելու էր ջրամբարի տարածքից տեղափոխված հուշարձանների համալիր։ Բայց Շիրակավանի, Երազգավորսի, Վերին Ջրափիի եկեղեցիներից մի քանի քար է միայն տեղափոխվել, մնացածը մինչ օրս ջրի տակ է: Թեև 70-ականներին այս մասին ոչ ոք չէր խոսում, իսկ փաստաթղթերում բոլոր եկեղեցիները տեղափոխված էին:

Ըստ Ֆելիքս Ցոլակյանի, Շիրակավանի եկեղեցու գմբեթը 1970-ականներին ջրի տակից լույս է տվել, սրանով էլ բացահայտվել է խաբեությունը։ Պարզվել է, որ եկեղեցիները ջրի տակ են մնացել։ Այս գործով նույնիսկ մարդիկ են դատվել։ Նույնը 9-րդ դարի քարավանատանն էր վերաբերում, որից փոքր մաս է փրկվել: Գյուղացիների խոսքերով՝այս քարավանատանն իջևանել են Անի գնացող վաճառականները: Ջրափիի այս տարածքն այժմ Շիրակի մարզի զբոսաշրջային 30 ուղղություններից մեկն է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանում կանցկացվեն Ղազախստանի մշակույթի օրեր

11:51 15.04.2025

Հայաստանում կանցկացվեն Ղազախստանի մշակույթի օրեր

Հայաստանի և Ղազախստանի միջև մշակութային համագործակցության շրջանակում ապրիլի 18-19-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվեն Ղազախստանի մշակույթի օրեր։ Մշակույթի օրերի պաշտոնական պատվիրակությունը կգլխավորի Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան։ Պատվիրակության կազմում են ճանաչված երգչուհի, Ղազախստանի ժողովրդական արտիստուհի Ռոզա Ռիմբաևան, Ղազախստանի ազգային կինոյի աջակցության կենտրոնի ղեկավար Ժումագալի Կուրմանբեկովը, Ղազախստանի ազգային գրադարանի տնօրեն Գազիզա Նուրգալիևան, Կաստեևի անվան պետական պատկերասրահի տնօրեն […] ...

Հանցավոր կազմակերպության անդամները զանգերի կենտրոնի միջոցով հափշտակել են առանձնապես խոշոր չափերով գումար

11:45 15.04.2025

Հանցավոր կազմակերպության անդամները զանգերի կենտրոնի միջոցով հափշտակել են առանձնապես խոշոր չափերով գումար

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մի խումբ անձինք 2023 թվականի դեկտեմբերից 2024 թվականի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում մասնակցել են Դ.Ս.-ի և Տ.Դ.-ի կողմից ղեկավարվող հանցավոր կազմակերպությանը: Մասնավորապես՝ հանցավոր կազմակերպության […] ...

Գլխավոր դատախազությունը պահանջում է Գեղարքունիքի մարզի Ծակքար համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 2,3 միլիոն դոլար

11:38 15.04.2025

Գլխավոր դատախազությունը պահանջում է Գեղարքունիքի մարզի Ծակքար համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 2,3 միլիոն դոլար

Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի ապրիլի 10-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Գեղարքունիքի մարզի Ծակքար համայնքի նախկին ղեկավար Գվիդոն Աղվանի Ավետիսյանից և վերջինիս փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 5 անշարժ գույք՝ Գեղարքունիքի մարզում. 1 […] ...

Հայտնաբերվել է ՀՀ ներկրված շուրջ 85 կգ «հաշիշ» տեսակի թմրամիջոց

11:33 15.04.2025

Հայտնաբերվել է ՀՀ ներկրված շուրջ 85 կգ «հաշիշ» տեսակի թմրամիջոց

Քաղաքացիներին թմրանյութերի օգտագործումից ու դրանց վնասակար ազդեցությունից զերծ պահելու նպատակով  Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է սկզբունքային պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Օրերս «Ագարակ» մաքսային անցման կետում, Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցը ռենտգեն սարքավորման միջոցով մաքսային զննման է ենթարկել ԻԻՀ-ից ժամանած քաղաքացի Վ․Հ․-ի կողմից […] ...

«Արմավիր» ՔԿՀ տեղափոխված կալանավորված անձի կոշիկների ներբանների միջից ծառայողները հայտնաբերել են բջջային հեռախոսներ

11:20 15.04.2025

«Արմավիր» ՔԿՀ տեղափոխված կալանավորված անձի կոշիկների ներբանների միջից ծառայողները հայտնաբերել են բջջային հեռախոսներ

Ապրիլի 14-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները խուզարկության են ենթարկել ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունից հիմնարկ տեղափոխված կալանավորված անձ Վ․Խ․-ին։ Խուզարկության արդյունքում պարզվել է, որ Վ․Խ․-ի հագին եղած կոշիկների ներբանների մեջ թաքցված է 2 բջջային հեռախոս։ Փաստի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ ...

Արտավազի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:02 15.04.2025

Արտավազի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ապրիլի 16-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Հրազդան համայնքի «Արտավազի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով դասախոսություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

BACK_TO_TOP