Ջիլ գյուղի 28 երեխաներ հյուրընկալվել են «Շանթ» հեռուստաընկերությունում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+11.09 oC

Ջիլ գյուղի 28 երեխաներ հյուրընկալվել են «Շանթ» հեռուստաընկերությունում

22:55 31.05.2019

«Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ մայիսի 31-ին և հունիսի 1-ին, Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, Հայաստանի սահամանամերձ գյուղերից և Արցախից 9-13 տարեկան շուրջ 500 երեխաներ այցելել են մայրաքաղաք, եղել մի շարք մշակութային, սպորտային կենտրոններում ու հաստատություններում: Երեխաների մի խումբն էլ ցանկություն  է հայտնել լինել «Շանթ» հեռուստաընկերությունում:

Երեխաները շրջել են «Շանթ» հեուստաընկերության տաղավարներում, ծանոթացել հաղորդումների ու ֆիլմերի նկարահանման գաղտնիքներին, մի քանի րոպեով իրենց զգացել են դերասաններ ու բեմադրել հատվածներ ֆիլմերից: Երեխաները հանդիպել են նաև հեռուստասերիալների դերասաններին, հաղորդավարներին ու նախագծերի մասնակիցներին:

Երեխաները եղել են «Հումորի լիգա», «Womens club», «Բուժինֆո» հաղորդաշարերի, ինչպես նաև հեռուստասերիալների տաղավարներում:

Առաջին տիկին Աննա Հակոբյանի կողմից նախաձեռնած այս այցելությունը թե´ «Շանթ»-ի փոքրիկ հյուրերի, թե´ մյուս՝ 500 աշակերտների համար, ամենահիշարժան օրերից մեկը կդառնա: 2 օրերի ընթացքում Հայաստանի սահմանամերձ գյուղերից ու Արցախից Երևան ժամանած երեխաները, ըստ իրենց ցանկության, կլինեն Ֆուտբոլի ակադեմիայում, Կենդանակաբանական այգում, Թումո կենտրոնում, ֆոտոստուդիայում կնկարվեն տարազներով ու կզբոսնեն մայրաքաղաքում: Բոլոր երեխաների համար նախատեսված է նաև անվճար այցելություն կինոթատրոն: Ապահովվել է նաև երեխաների անվճար սնունդը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

00:00 19.04.2025

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 18.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 18.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

23:55 18.04.2025

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ապրիլի 17-ին հանդիպում է ունեցել Հարավային Սինայի նահանգապետ Խալեդ Մուբարաքի հետ։ Այս մասին հայտնել են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից։ Զրուցակիցները քննարկել են Հարավային Սինայի նահանգի հետ համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունները։ ՀՀ դեսպանը, ընդգծելով դեպի Եգիպտոս հայ զբոսաշրջիկների հոսքի շարունակական ավելացումը, կարևորել է այս ոլորտում […] ...

Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները

23:47 18.04.2025

Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Բուլղարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Պլովդիվի քաղաքապետ Կոստադին Դիմիտրովի հետ: Այս մասին հայտնել են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը և Բուլղարիայում սփյուռքի գործերի հանձնակատար, Եվրոպայի հայերի միության նախագահ Արթուր Հովհաննիսյանը: Կոստադին Դիմիտրովը, ողջունելով հյուրերին, նշել է, որ շատ ուրախ է […] ...

Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում

23:46 18.04.2025

Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում

Ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Պարգև Կ․-ն Արգավանդ գյուղի Երկաթգծի 29 հասցեի դիմաց իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել է ջրատարում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում […] ...

BACK_TO_TOP