Արցախն աշխարհին պետք է ներկայանա խաղաղ կենսակերպով, և Ֆուտբոլի առաջնությունն այդ քայլերից է․ Ալավերդյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+12.09 oC

Արցախն աշխարհին պետք է ներկայանա խաղաղ կենսակերպով, և Ֆուտբոլի առաջնությունն այդ քայլերից է․ Ալավերդյան

16:57 31.05.2019

Արցախից ամեն օր դեպի արտաքին աշխարհ ազդակներ գնան Արցախի խաղաղ դեմքի մասին։ Այս խորհուրդը դեռ 1990-ականներին Արցախի խորհրդարանում որպես փորձագետ աշխատելիս տվել է Լարիսա Ալավերդյանը։ Նրա խոսքերով՝ հիմա Արցախում ֆուտբոլային առաջնության անցկացումը հենց այդ համատեքստում կարելի է տեսնել։ ShantNews.am-ի հետ զրույցում այսօր այսպիսի տեսակետ հայտնեց ինքը՝ Ալավերդյանը։

«Այսինքն` Արցախը պետք է հանդես գա, և՛ ներքին իր կյանքում, և՛ արտաքին աշխարհի համար ուղարկի այն ազդակները, որոնք խոսում են նրա` խաղաղ ապրելու ոչ միայն ցանկության, այլև ունակության մասին»,- ասաց Ալավերդյանը՝ գոհունակությունը հայտնելով Արցախում չճանաչված պետությունների ֆուտբոլային կոնֆեդերացիայի առաջնության անցկացման առիթով։

Նույնը, ըստ Ալավերդյանի, վերաբերում է տարբեր փառատոններին, կոնֆերանսներին, և ոչ միայն քաղաքական թեմաներով, այլ հենց Արցախի խաղաղ կյանքում դրսևորումների մասին, որտեղ արցախցիները նույնքան ստեղծագործ ու խիզախ են ներկայանում, որքան մարտական գործողությունների մեջ։

Արցախում մրցաշարն անցկացվելու է Արցախի 4 քաղաքներում՝ Ստեփանակերտ, Ասկերան, Մարտունի, Մարտակերտ։ Արցախում արդեն սկսել են ընդունել հյուրերին, որոնք ժամանում են 7 չճանաչված կամ կիսաճանաչված երկրներից։ Մրցաշարին մասնակցելու են հետևյալ հավաքականները՝

  1. Արցախ,
  2. Հարավային Օսիա,
  3. Աբխազիա,
  4. Պադանիա,
  5. Չամերիա,
  6. Արևմտյան Հայաստան,
  7. Սապմի,
  8. Սեկեյի մարզ։

Մրցաշարի հանդիսավոր բացումը լինելու է հունիսի 1-ին, իսկ խաղերն անցկացվելու են հունիսի 2-9 ժամանակահատվածում։ Այս միջոցառումները կարծես համընկնում են Բաքվում Հենրիխ Մխիթարյանի հետ կապված սկանդալի հետ։ Մխիթարյանին Բաքուն ոչ միայն պատշաճ անվտանգության երաշխիքներ չտվեց, այլև համացանցում հայտնվեց տեսանյութ, թե ինչպես են ադրբեջանցիները կանգնեցնում մարդկանց, որոնք կրում են Մխիթարյանի անունով մարզաշապիկ։

Լարիսա Ալավերդյանը սրա վերաբերյալ նշում է, որ առաջին անգամ Արցախ այցելող արտասահմանցիները զարմանում են, որ փողոցում քայլելիս իրենց ոչ միայն չեն կանգնեցնում, այլև նույնիսկ զինվորականները, առավել ևս զինված մարդիկ շատ քիչ են։ Հակամարտության մեջ գտնվող մյուս երկրներում, ըստ Ալավերդյանի, իրավիճակն այդքան հանգիստ չի լինում։

«Եվ Բաքվում եղածը զավեշտ կլիներ, եթե չլինեին այն բոլոր հայտարարությունները դրանից առաջ, դրանից հետո և ընդհանրապես միշտ։ Հայտարարությունները, որոնք խոսում են նրա մասին, որ Ադրբեջանը պարզապես չի էլ թաքցնում, ճիշտ հակառակը՝ հրապարակայնորեն հակադրվում է միջազգային  նորմերին, մասնավորապես՝ ցուցադրելով իր ամբողջովին ռասիստական կեցվածքը»,- ասաց Ալավերդյանը։

Նրա խոսքերով՝ Արցախում նման միջոցառումների հաճախ անցկացումը թույլ կտա աշխարհից այնտեղ ժամանող մարդկանց տեսնել Արցախի խաղաղ, ստեղծագործ դեմքը՝ նաև սպորտային ու մշակութային ոլորտներում։ Հայաստանում մարդու իրավունքների առաջին պաշտպանի խոսքերով՝ այդպիսի նախաձեռնությունները շատ կարևոր են՝ ցույց տալու համար իրական արժեքները` ի հակադրություն Ադրբեջանում իրականացվող կեղծ խաղաղասիրական նախագծերի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ը վերանայում է իր միջուկային ռազմավարությունը՝ Չինաստանի և Ռուսաստանի աճող հնարավորությունների ֆոնին

12:04 22.11.2024

ԱՄՆ-ը վերանայում է իր միջուկային ռազմավարությունը՝ Չինաստանի և Ռուսաստանի աճող հնարավորությունների ֆոնին

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը վերանայում է միջուկային զսպման մոտեցումները Չինաստանի և Ռուսաստանի՝ աճող միջուկային հնարավորությունների պայմաններում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի միջուկային քաղաքականության և զանգվածային ոչնչացման զենքերի հակազդման հարցերով օգնականի տեղակալ Ռիչարդ Ք.Ջոնսոնը, հայտնում է РБК-Украина-ն ՝ հղում անելով Պենտագոնի մամուլի ծառայությանը։ Նա նշել է, որ ժամանակակից աշխարհում Միացյալ Նահանգները բախվում են բազմաթիվ միջուկային […] ...

SHANTNEWS

12:00 22.11.2024

SHANTNEWS

Պեկինը ուկրաինական հակամարտության կողմերին զսպվածության կոչ է արել

11:53 22.11.2024

Պեկինը ուկրաինական հակամարտության կողմերին զսպվածության կոչ է արել

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ուկրաինական հակամարտության կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հրթիռային հարվածների փոխանակումից և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի տեսաուղերձից հետո։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։ «Ստեղծված պայմաններում բոլոր կողմերը պետք է պահպանեն հանգստություն և զսպվածություն, ջանքեր գործադրեն երկխոսության և քննարկումների միջոցով […] ...

Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին

11:46 22.11.2024

Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին

Նոյեմբերի 10-ին հաղորդում էր ստացվել Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում: Կենդանապաշտպանները հայտնել էին, որ նախորդ օրը Արթիկի Լմբատ-2 թաղամասում շների սպանդ է տեղի ունեցել, և երեք շան կրակված մարմին երկու օր է՝ ընկած են նշված վայրում: Մեկնել է բաժնի օպերատիվ խումբը: Ձեռնարկվել են հանցագործությունը բացահայտելուն ուղղված միջոցառումներ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արթիկի և Անիի քննչական բաժին: […] ...

Չեխիայի ԱԳՆ ղեկավարը ժամանել է Կիև

11:41 22.11.2024

Չեխիայի ԱԳՆ ղեկավարը ժամանել է Կիև

Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկին ուրբաթ՝ նոյեմբերի 22-ին, ժամանել է Ուկրաինա։ Այս մասին պաշտոնյան հայտնել է X-ում: Չեխիայի ԱԳՆ ղեկավարն այսօր առավոտյան գնացքով ժամանել է Կիև։ Լիպավսկին նշել է, որ ցանկանում է իմանալ, թե ինչպես են ուկրաինացիները ռուսական գնդակոծությունից հետո։ Նաև, ըստ նախարարի, ինքը տեղում  կստուգի, թե ինչպես են աշխատում չեխական նախագծերը և կքննարկվի, թե ինչպես լավագույնս […] ...

Գերագույն ռադայի նիստը չեղարկվել է ռուսական հարվածի սպառնալիքի պատճառով

11:33 22.11.2024

Գերագույն ռադայի նիստը չեղարկվել է ռուսական հարվածի սպառնալիքի պատճառով

Ուկրաինայի Գերագույն ռադան չեղարկել է նոյեմբերի 22-ին նախատեսված նիստը՝ ռուսական հարվածի սպառնալիքի պատճառով։ Պատգամավորներին նախազգուշացվել է խորհրդարանի շենքին ռուսական հնարավոր հրթիռային հարվածի մասին։ Украинская правда-ի զրուցակիցների խոսքով՝ պատգամավորներին կոչ է արվել սահմանափակել իրենց ներկայությունը կառավարական թաղամասում։ Այս տեղեկությունը հաստատել է պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն։ Նրա խոսքով, նոյեմբերի 22-ին Ռադան պետք է մեկ ժամ հարցեր ունենար Նախարարների […] ...

BACK_TO_TOP