ԱՊՀ երկրների ղեկավարները հոկտեմբերի 11-ին կհանդիպեն Աշխաբադում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
12:58:27
Ամսաթիվ
15 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    390.68
  • RUBLE
    4.76
  • 443.11
WEATHER
+11.09 oC

ԱՊՀ երկրների ղեկավարները հոկտեմբերի 11-ին կհանդիպեն Աշխաբադում

12:42 31.05.2019

ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի աշնանային նստաշրջանը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին, Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում: Այս մասին հայտարարել է ԱՊՀ գործող քարտուղար Սերգեյ Լեբեդևը, հայտնում է Ria Novosti-ն:
«Այս պահին արդեն ընթանում է ԱՊՀ երկրների համար այս կարևորագույն իրադարձության նախապատրաստական աշխատանքը: Հոկտեմբերի 11-ին Աշխաբադում կհավաքվեն կազմակերպության երկրների ղեկավարները, որտեղ ծրագրվում է ընդունել մի շարք կարևոր որոշումներ, որոնք կնպաստեն ԱՊՀ երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանը»,- ասել է Լեբեդևը:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քրեական ոստիկանները գողության փորձի մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

16:53 15.04.2025

Քրեական ոստիկանները գողության փորձի մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 14-ին՝ ժամը 21-ի սահմաններում, մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկի տարածքում հայտնաբերել, ձերբակալել և վարչություն են տեղափոխել 33-ամյա մի երիտասարդի, որը ապրիլի 2-ից Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր գողության փորձի մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...

Դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի ղեկավարի հետ

16:40 15.04.2025

Դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի ղեկավարի հետ

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի ղեկավար Սամադ Հասանզադեի հետ: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան առևտրատնտեսական հարաբերություններն առավել խորացնելու հնարավորություններին, ընթացիկ ծրագրերին ու նոր նախագծերը կյանքի կոչելու քայլերին: ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀԲԸՄ «Բացահայտիր Հայաստանը» ծրագրի մասնակիցներին

16:32 15.04.2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀԲԸՄ «Բացահայտիր Հայաստանը» ծրագրի մասնակիցներին

Ապրիլի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) «Բացահայտիր Հայաստանը» հայրենաճանաչության ծրագրին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին։ Իր օրհնությունն ու հայրական պատգամը բերելով երիտասարդներին՝ Հայոց Հայրապետը բարձրորեն գնահատեց ՀԲԸՄ-ի կողմից իրականացվող նմանօրինակ ծրագրերը, որոնց շնորհիվ սփյուռքի երիտասարդ հայորդիները հնարավորություն են ստանում հաղորդ դառնալու հայրենի […] ...

«Ռեալ Մադրիդը» նաև պետք է հույս դնի «Սանտիագո Բեռնաբեուի» կախարդանքի վրա․ Վալդանո

16:24 15.04.2025

«Ռեալ Մադրիդը» նաև պետք է հույս դնի «Սանտիագո Բեռնաբեուի» կախարդանքի վրա․ Վալդանո

Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Խորխե Վալդանոն կարծիք է հայտնել «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղի մասին, հաղորդում է Cadena Ser-ը: Հիշեցնենք, որ առաջին մրցավեճում իսպանական թիմը պարտվել էր 0:3 հաշվով: «Պետք է անհանգստության ու քաոսի զգացում տիրի, որն ի հայտ է գալիս առաջին գոլի հետ: «Ռեալը» պետք է մտածի միայն առաջին […] ...

Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում է

16:18 15.04.2025

Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում է

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային երկօրյա այցով Արաբական Միացյալ Էմիրություններում է` «Աբու Դաբիի Առողջապահության համաշխարհային շաբաթվա» շրջանակում: Միջոցառումն իր շուրջն է համախմբել տարբեր երկրների առողջապահության նախարարների, քաղաքականություն մշակողների, առողջապահության ոլորտի տարբեր մասնագետների և ներդրողների: Աբու Դաբիում նախարարը հանդիպում և քննարկում է ունեցել ԱՄԷ-ի առողջապահության դեպարտամենտի նախագահ Մանսուր Իբրահիմ Ալ Մանսուրի հետ: Կողմերը պայմանավորվել են շարունակել […] ...

ԱԺ նախագահն անդրադարձել է Հաղթանակի 80-ամյակի միջոցառումներին Երևանի մասնակցությանն ու այդ առնչությամբ Բրյուսելի հնարավոր արձագանքին

16:12 15.04.2025

ԱԺ նախագահն անդրադարձել է Հաղթանակի 80-ամյակի միջոցառումներին Երևանի մասնակցությանն ու այդ առնչությամբ Բրյուսելի հնարավոր արձագանքին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն, անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 9-ին Մոսկվա այցելելու և Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի տարեդարձի տոնակատարություններին մասնակցելու շուրջ Եվրոպական միության կողմից հնարավոր բացասական արձագանքների մասին հարցին, մատնանշել է, որ այդ մասնակցությունը Հայաստանի Հանրապետության դիրքորոշումն է, քանի որ պատերազմում տարած հաղթանակը նաև հայ ժողովրդի հաղթանակն է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին […] ...

BACK_TO_TOP