Շիրակի մարզում դպրոցների տնօրենների հավաստագրման քննությանը կմասնակցի 17 հավակնորդ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+3.09 oC

Շիրակի մարզում դպրոցների տնօրենների հավաստագրման քննությանը կմասնակցի 17 հավակնորդ

17:31 30.05.2019

Կրթության և գիտության նախարարությունը դպրոցների տնօրենների հավակնորդների համար վերապատրաստման դասընթացներ է սկսել: Դրանք վերաբերում են նրանց, ովքեր պատրաստվում են հավաստագրման քննությունների մասնակցել: Հավաստագիրը պարտադիր է տնօրենի մրցույթին մասնակցելու համար: Շիրակի մարզում վերապատրաստմանը մասնակցում են 17 անձինք, այդ թվում՝ գործող տնօրեններ: Իսկ տնօրենի թափուր պաշտոններ կան մարզի մի շարք դպրոցներում: Պաշտոնավարման ժամկետն ավարտված կամ 65 տարին լրացած, ենթադրյալ չարաշահումների պատճառով աշխատանքից հեռացած տնօրենների փոխարեն առաջիկա ամիսներին նորերն են ընտրվելու:

Հունիսը քննական է ոչ միայն շրջանավարտների, այլև նրանց որոշ ուսուցիչների ու դպրոցների տնօրենների համար: Ու եթե շրջանավարտները քննությունը լավ հանձնելու համար կրկնուսույցի մոտ են պարապում, ապա մանկավարժներն ու տնօրենները՝ Կրթության ազգային ինստիտուտում: Տնօրենների հավակնորդներին վերապատրաստում են հավաստագիր ստանալու քննություն հանձնելու համար:

Մինչև անցած տարի գործող տնօրենները մեկ անգամ էին հավաստագրի համար քննություն հանձնում, հաջորդ տարիներին արդեն մեխանիկորեն երկարացվում էր դրա ժամկետը: Հիմա գործողներն այս արտոնությունը չունեն: Սա տնօրենների հավաստագրման կարգի առայժմ միակ, բայց ոչ վերջին փոփոխությունն է: Կրթության ու գիտության նախարարությունը նախատեսում է նաև քննական հարցաշարերի փոփոխություն: Հիմա հավաստագիր ստանալու համար հավակնորդները պետք է 543 հարցի պատասխանեն:

«Որպեսզի հավասար պայմաններ ստեղծվեն հների և նորեկների միջև, օրենքը հավասարեցվել է: Ե՛վ գործող տնօրենները, և՛ հավակնորդները նույն փուլերով են անցնում՝ գրավոր և բանավոր: 5 տարին մեկ պարտավոր է գործող տնօրենը նորից գնալ քննություն հանձնել, և եթե չանցավ քննությունը, կզրկվի հավաստագրից և տնօրեն աշխատելուց: Իսկ հարցաշարը ստուգման միջոց է, բայց արդարացի միջոց չէ, կարելի է լավագույն միջոցը գտնել, որ համարժեքաբար հանդես բերի և՛ հիշողությունը, և՛ գիտելիք, և՛ փորձ, և՛ հմտություն, իսկ այստեղ ավելի շատ հիշողության վրա հիմնված հարցեր են»,- Shantnews-ին ասել է կրթության ազգային ինստիտուտի Շիրակի մասնաճյուղի տնօրեն Մեսրոպ Ղալաչյանը:

Կրթության ու գիտության նախարարության բարեփոխումների նախագիծը քննարկման փուլում է: Այն նախատեսում է նաև տնօրենների հավաստագրման կարգի փոփոխություն՝ հեշտացում: Հավաստագրման քննությունները մեկնարկելու են հունիսի 20-ից հետո: Այն չհաղթահարած հավակնորդներին ևս մեկ հնարավորություն կտրվի, բայց արդեն հաջորդ տարի: Կառավարության որոշմամբ`հավաստագրման համար քննություններն անցկացվում են տարին մեկ անգամ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լիբանանից Իսրայելի զինուժի դուրս գալու տեմպը կախված կլինի «Հըզբոլլահի» հետ զինադադարի կայունությունից

20:40 27.11.2024

Լիբանանից Իսրայելի զինուժի դուրս գալու տեմպը կախված կլինի «Հըզբոլլահի» հետ զինադադարի կայունությունից

Հարավային Լիբանանից Իսրայելի զինուժի դուրսբերման արագությունը որոշվելու է նրանով, թե որքանով է կայուն հրադադարը «Հըզբոլլահի» հետ, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով իսրայելական անվտանգության անանուն պաշտոնյային: «Նա ասել է, որ զորքերի դուրսբերման առաջընթացը և լիբանանցի խաղաղ բնակիչների հայրենիք վերադարձի ժամանակացույցը կախված է նրանից, թե արդյոք համաձայնագրի բոլոր կողմերը կկատարեն դրան»,- հայտնում է գործակալությունը։ «Մենք պետք է […] ...

Երկարաձգվել է «Հանրապետական» մարզադաշտի հարակից երթուղիների աշխատաժամը

20:30 27.11.2024

Երկարաձգվել է «Հանրապետական» մարզադաշտի հարակից երթուղիների աշխատաժամը

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսուքյան իր էջում գրել է․ ««Նոա»-«Վիկինգուր» խաղն ՈւԵՖԱ-ի կողմից նշանակվել է ուշ ժամի. այդ, իսկ պատճառով «Հանրապետական» մարզադաշտի հարակից երթուղիներով տեղաշարժվող բոլոր ավտոբուսները (№ 7, 11, 13, 15, 18, 29, 40, 41, 50, 55, 74, 99) կաշխատեն մինչև ժամը 01:00»։ ...

Անահիտ Մանասյանը ընդունել է Equal Right Trust հիմնադրամի տնօրենին և հոգաբարձուների խորհրդի նախագահին

20:24 27.11.2024

Անահիտ Մանասյանը ընդունել է Equal Right Trust հիմնադրամի տնօրենին և հոգաբարձուների խորհրդի նախագահին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 27-ին ընդունել է Equal Right Trust (Հավասար իրավունքների պաշտպանություն) հիմնադրամի տնօրեն Ջիմ Ֆիցջերալդին և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Էվելին Քոլինսին։ Հանդիպումը տեղի է ունեցել Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ու Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիայի համատեղ նախաձեռնությամբ։ Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղությունները, […] ...

Ֆոն դեր Լայենը նշել է նոր Եվրահանձնաժողովի խնդիրները արտաքին քաղաքականության ոլորտում

20:16 27.11.2024

Ֆոն դեր Լայենը նշել է նոր Եվրահանձնաժողովի խնդիրները արտաքին քաղաքականության ոլորտում

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կոչ է արել ուժեղացնել եվրոպական անվտանգությունը և ակտիվացնել այն միջազգային հարցերում։ Այդ մասին նա հայտարարել է Եվրախորհրդարանում՝ ԵՀ անդամության թեկնածուների ներկայացման ժամանակ։ «Մեր անվտանգության ամրապնդումն ավելի ու ավելի կարևոր է դառնում այնպիսի վիճելի և փխրուն աշխարհում, որն այսօր է, կարծում եմ, այն Եվրոպային ավելի քան երբևէ անհրաժեշտ է», – […] ...

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ Հայաստանի որոշ շրջաններում ձյուն է տեղում, տեղ-տեղ առկա է մերկասառույց

20:08 27.11.2024

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ Հայաստանի որոշ շրջաններում ձյուն է տեղում, տեղ-տեղ առկա է մերկասառույց

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Վայքի, Սիսիանի, Թալինի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Աբովյանի, Նաիրիի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Գավառի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Թալինի, Ախուրյանի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Տիգրանաշեն-Զանգակատուն ճանապարհահատվածին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական […] ...

SHANTNEWS

20:00 27.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP