Սնանկության ոլորտը բարեփոխվում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+12.09 oC

Սնանկության ոլորտը բարեփոխվում է

13:19 30.05.2019

Սնանկության ոլորտի բարեփոխմանն ուղղված օրենսդրական փաթեթը կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ ու անհետաձգելի ճանաչվեց:

Արդյունքում կբարելավվի Հայաստանի դիրքը Doing business վարկանշային ցանկում, կբարձրացվի սնանկության ոլորտի կարգավորման արդյունավետությունն ու սնանկության կառավարիչների հաշվետվողականությունը,  կապահովվի սնանկության վարույթի թափանցիկությունը, սնանկության վարույթում կներդրվեն էլեկտրոնային կառավարման մեխանիզմներ և այլն:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի տեղեկացմամբ, «Գործարարությամբ զբաղվելը» վարկանիշային ցանկում Հայաստանի ցածր դիրքը պայմանավորված է մի շարք ցուցիչներով գրանցված բացասական արդյունքներով: Այդ ցուցիչների շարքին է դասվում նաև «Սնանկության» ցուցիչը՝ սնանկության ոլորտը կարգավորող օրենսդրությունում և պրակտիկայում առկա հրատապ լուծում պահանջող բազմաթիվ խնդիրների առկայության պատճառով, որոնց լուծման նպատակով սահմանվել են հետևյալ կարգավորումները.

  • սնանկության վարույթին առնչվող առանձին քաղաքացիական գործերը կենտրոնացել են սնանկության վարույթի շրջանակում, ինչն ուղղակիորեն ազդելու է սնանկության վարույթի ժամկետների և արդյունավետության վրա,
  • որոշակիորեն նվազեցվել են սնանկության կառավարիչների վարձատրության տոկոսադրույքները,
  • սահմանվել են հավելավճարներ սնանկության վարույթը սեղմ ժամկետներում ավարտելու դեպքում,
  • սահմանվել է պարտապանի իրավունքը՝ սնանկ ճանաչվելուց հետո ստանձնելու նոր ֆինանսական պարտավորություններ, հրաժարվելու ակնհայտ ծանր պայմաններով կնքված պայմանագրերից, դիմելու դատարան՝ իր համար կենսական նշանակություն ունեցող ապրանքների և ծառայությունների պայմանագրերի գործողությունը շարունակելու խնդրանքով,
  • սահմանվել է պարտատիրոջ իրավունքը՝ կառավարչից պահանջելու ֆինանսական բնույթի տեղեկություններ և այլն:
  • Նախարար Զեյնալյանի խոսքերով՝ բացառվել է նաև Սնանկության կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության կողմից առանց արդարադատության նախարարության հետ համաձայնեցման որոշակի շեմը գերազանցող անդամավճարների և անդամներից գանձվող ցանկացած այլ վճարման չափի սահմանումը, ինչպես նաև սահմանվել են սնանկության կառավարիչների նկատմամբ կարգապահական վարույթի հարուցման հիմքերը, վարույթի իրականացման կարգը և այլ մանրամասները, և որպես կարգապահական վարույթ հարուցող մարմին նախատեսվել է նաև արդարադատության նախարարությունը:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է

18:44 22.11.2024

«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները նոյեմբերի 22-ին՝ ժամը 14։30-ի սահմաններում, զննության են ենթարկել դատապարտյալի անվամբ կնոջ կողմից բերված հանձնուքը, որում առկա աղցանների միջից հայտնաբերվել են ընդհանուր 31,08 գրամ քաշով մարիխուանա, մեթամֆետամին և ափիոն տեսակի թմրամիջոցներին նմանվող զանգվածներ։ Հանձնուք բերած քաղաքացուհին ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի […] ...

«Մանչեսթեր Սիթին» երկարաձգել է պայմանագիրը Գվարդիոլայի հետ

18:38 22.11.2024

«Մանչեսթեր Սիթին» երկարաձգել է պայմանագիրը Գվարդիոլայի հետ

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» և գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան երկարաձգել են պայմանագիրը։ Կողմերը համաձայնագիրը կնքել են «2+1» ձևաչափով, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ 53-ամյա Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթին» մարզում է 2016 թ. հուլիսից և 490 խաղում տարել է 360 հաղթանակ, գրանցել 60 ոչ-ոքի, կրել 70 պարտություն, նվաճել 18 տիտղոս, այդ թվում` 6 անգամ դառնալով Անգլիայի չեմպիոն, […] ...

Արդարադատության նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները

18:34 22.11.2024

Արդարադատության նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր ելույթ է ունեցել «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի կնքման յոթամյակի առթիվ կազմակերպված միջոցառմանը: Նախարարն ընդգծել է, որ համաձայնագիրն ամրապնդում է Հայաստանի և Եվրոպական միության միջև կապերը՝ հիմնվելով ժողովրդավարության, մարդու իրավունքների, սոցիալական կայուն զարգացման և տնտեսական կայունության վրա: Նա շեշտել է, որ ՀՀ ԱՆ-ն արդեն իսկ իրականացրել է համաձայնագրի շրջանակում առաջադրված […] ...

Քննարկվել են Հայաստան-Շվեդիա համագործակցության խորացման ու միջխորհրդարանական կապերի ընդլայնման հեռանկարները

18:30 22.11.2024

Քննարկվել են Հայաստան-Շվեդիա համագործակցության խորացման ու միջխորհրդարանական կապերի ընդլայնման հեռանկարները

ՀՀ ԱԺ Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի ղեկավար Հռիփսիմե Գրիգորյանը նոյեմբերի 22-ին հանդիպել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի հետ: Քննարկվել են Հայաստան-Շվեդիա համագործակցության խորացման ու միջխորհրդարանական կապերի ընդլայնման հեռանկարները: Կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջեւ քաղաքական եւ ոլորտային երկխոսության շարունակական բարձրացման կապակցությամբ: Հռիփսիմե Գրիգորյանը կարեւորել է Շվեդիայի հաստատակամ աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների […] ...

Ազգերի Լիգայի փլեյ-օֆֆում Հայաստանը կմրցի Վրաստանի հետ

18:24 22.11.2024

Ազգերի Լիգայի փլեյ-օֆֆում Հայաստանը կմրցի Վրաստանի հետ

ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացել է Ազգերի լիգայի B/C լիգաների փլեյ-օֆֆի վիճակահանությունը։ C լիգայի 4-րդ խմբում 2-րդ տեղը զբաղեցրած Հայաստանի ընտրանին կհանդիպի B լիգայի 3-րդ տեղը զբաղեցրած Վրաստանի հավաքականի հետ։ Առաջին հանդիպումը տնային է, որը կկայանա 2025 թվականի մարտի 20-ին։ Պատասխան հանդիպումը մարտի 23-ին է։ Ազգերի լիգայի 1/4 եզրափակչի զույգերը հետևյալն են. Նիդերլանդներ — Իսպանիա Խորվաթիա — […] ...

Ժաննա Անդրեասյանը հայ պարարվեստի մեծ երախտավոր Նորայր Մեհրաբյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով

18:20 22.11.2024

Ժաննա Անդրեասյանը հայ պարարվեստի մեծ երախտավոր Նորայր Մեհրաբյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայ պարարվեստի մեծ երախտավոր, անվանի խորեոգրաֆ, ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանին բազմամյա բեղուն գործունեության և պարարվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով: Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած հանդիսությանը ներկա էր նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Ժաննա Անդրեասյանն իր երախտագիտությունն է հայտնել […] ...

BACK_TO_TOP