Ադրբեջանին Իսրայելի միջոցով զենք վաճառել է Սլովակիան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+2.09 oC

Ադրբեջանին Իսրայելի միջոցով զենք վաճառել է Սլովակիան

12:09 20.09.2017

Ադրբեջանում զորավարժության ժամանակ ցուցադրված տեխնիկան վաճառել է Սլովակիան։ Դա արվել է միջնորդավորված՝ Իսրայելի միջոցով: Այս մասին հայտնի է դառնում ՄԱԿ Սովորական սպառազինությունների ռեգիստրին ուղղված զեկույցներից։

Մինչ այս նշվում էր, որ արտահանումն իրականացրել է Չեխիան, քանի որ արտադրող երկիրը հենց Չեխիան է։ Երկրի ԱԳ նախարարությունն «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ «Չեխիայի Հանրապետությունը վերջին տարիներին ընդհանրապես չի արտոնել «մահաբեր զինատեսակների» վաճառքը Ադրբեջանին»:

RM-70/85 զինատեսակները համազարկային ռեակտիվ կրակի  կայաններ են և համարժեք են Հայաստանի բանակի սպառազինության մեջ առկա «Գրադ» համակարգերին։

2016 թվականի արտահանումներին վերաբերյալ ՄԱԿ-ին հասցեագրված զեկույցում Սլովակիան ներկայացրել է, որ 2 միավոր RM-70/85 համազարկային ռեակտիվ կրակի կայան է արտահանել Իսրայել։

Մինչ այս արդեն հայտնի էր դարձել, որ սպառազինությունն Ադրբեջանին է վաճառվել Իսրայելի միջոցով, որտեղով էլ իրականացվել են փոխադրումները։ Հուլիսին բուլղարացի լրագրող Դիլյանա Գայտանջիևան բացահայտել էր, որ ադրբեջանական ինքնաթիռները Սերբիա-Իսրայել-Ադրբեջան երթուղով 5 չվերթ են կատարել՝ յուրաքանչյուրում կրելով  հրետանային ինքնագնաց համակարգեր (ենթադրաբար «Դանա») և RM-70/85 համազարկային ռեակտիվ կրակի կայաններ:

Ինքնաթիռները միջանկյալ վայրէջք են կատարել Իսրայելում, որտեղից էլ մեկնել են Ադրբեջան: Բեռն ուղարկել է չեխ-սլովակյան MSM Martin ընկերությունը, իսկ պատվիրատուները եղել են իսրայելական Elbit Systems ընկերությունը և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Ստացվում է, որ Չեխիայի և Սլովակիայի համատեղ ձեռնարկությունը արտահանումը ձևակերպել է Սլովակիայի անվան տակ, սակայն իրականացրել է ոչ թե ուղղակի դեպի Ադրբեջան, այլ վաճառել է Իսրայելին, որն էլ, նախապես պայմանավորված լինելով, զենքը միանգամից վերավաճառել և մատակարարել է Ադրբեջանին։ Ընդ որում՝ վերը նշված երկու միավոր զենքը վերաբերում է միայն 2016 թվականին, և հնարավոր է, որ մատակարարումները շարունակվել են նաև 2017 թվականին։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի գնած նոր սպառազինության մասին հայտնի էր դարձել երկրի զինված ուժերի զորավարժության մասին հրապարակումներից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP