20:45 29.05.2019
Կադաստրի կոմիտեի և ոստիկանության տվյալների ուշացման թեման այսօր քննարկվել է նաև «Երկխոսության մեդիա կենտրոնում»: Անօթևանության խնդիրը Գյումրիում Գորդյան հանգույցի է վերածվել․ քննարկման մասնակիցները խոսել են այն բացթողումներից ու կոռուպցիոն դրսևորումներից, որոնք 30 տարի շարունակ խճճել են անօթևանության խնդիրը, և տնակների թիվը, դատարկվելու ու պակասելու փոխարեն, շարունակ ավելացրել է։
Խնդրի լուծման համար ոչ թե տնակների, այլ ընտանիքների հաշվառում է պետք։ Պատասխանատուները հայտնում են, որ Գյումրիում մոտ 500 ընտանիք տնակ չունի, վարձով կամ հանրակացարաններում են բնակվում ու եթե նրանց խնդիրը տնակների հաշվառմամբ զբաղվող աշխատանքային խումբը չդիտարկի, ապա նրանք այս հաշվառումից դուրս կմնան։
Հիշեցնենք, որ Գյումրիում փաստաթղթերով քանդված, բայց իրականում կանգուն տնակներ էլ կան, որոնց խնդրով 4 պաշտոնյայի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Նրանցից մեկն էլ Շիրակի մարզպետարանի բնակարանային ենթակառուցվածքների գործունեության բաժնի պետ Տիգրան Հարությունյանն է, որն իր մասով գործը «շինծու» է որակում։
Գյումրիում հիմա էլ նոր տնակներ են հայտնվում հին հասցեավորմամբ, բայց, ըստ երևույթին, նոր բնակիչներով։ Եվս 34 տնակ էլ օրեր առաջ է հայտնաբերվել։ Գյումրիի ոչ հիմնական շինությունների փաստագրման հանձնաժողովի նախագահի տեղակալ Մհեր Խաչատրյանի խոսքով` այդ տնակների մի մասը նախկինում բնակեցված չի եղել, բայց հիմա տանտերն անձնագիրն է ներկայացրել այդ տնակի հաշվառումով։
Գյումրիում, տնակների հաշվառմամբ պայմանավորված, նաև խաբեություններ են լինում, օրինակ` տնակը 3000 դոլարով արդեն վաճառողնոր կան ու ապագա գնորդին հավաստիացնում են, որ չանհանգստանան, քանի որ շուտով տնակը կհանեն ու նոր տիրոջը բնակարան կհատկացնեն։
Իսկ պատասխանատուները փաստում են, որ նման բան չկա, բոլոր տնակների բնակիչները չէ, որ պետք է բնակարանի սպասեն, բացի դրանից, տնակային պոտմությունների լուրջ ուսումնասիրություն է տարվելու ու դեռ հայտնի էլ չէ, օրինակ` 1 տարի առաջ 1000 դոլարով տնակը գնած ընտանիքին բնակարան հատկացվելո՞ւ է, թե՞ ոչ։
Ի դեպ, տնակների առք ու վաճառքների գործարքներն անօրինական են` առանց կադաստրային գրանցումների։ Գյումրիում տնակներ կան, որ մի քանի անգամ արդեն նման գործարքների միջով անցել են։ Հիմա աշխատանքային խմբին ներկայացվել են առաջարկներ այն մասին, որ առաջնահերթ թույլատրվի, որ բնակարան ստանան երկրաշարժին տուն կորցրած ու մինչ օրս չփոխհատուցված ընտանիքները, նրանց թվում` նաև սեփական տուն կորցրածները, ովքեր 98-ն են ու բնակբաշխման նախորդ հանձնաժողովը նրանց որպես շահառու չէր դիտարկել։
08:20 11.04.2025
Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնումՀռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...
08:15 11.04.2025
CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցումԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...
08:05 11.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
08:00 11.04.2025
Էմիլիանո Մարտինեսի սադրանքը ՊՍԺ-ի դեմ խաղից առաջ«Ասթոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղից առաջ կրկին ծաղրել էր Ֆրանսիայի հավաքականին: Արգենտինացին Փարիզում զբոսնել էր մի գլխարկով, որի վրա Ֆրանսիայի հավաքականի խորհրդանիշն է, որը, սակայն, ծածկված է Արգենտինայի հավաքականի նվաճած տիտղոսներով՝ աշխարհի գավաթով, Ամերիկայի գավաթով ու Ֆինալիսիմայով: Մարտինեսը, մեղմ ասած, սիրված չէ Ֆրանսիայում, քանի որ աշխարհի առաջնության […] ...
23:59 10.04.2025
Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակԵրևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...
23:54 10.04.2025
Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացինՎրաստանը միշտ բաց է երկխոսության համար և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ: Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է օգնել երկու կողմերին երկխոսության […] ...