17:19 29.05.2019
Այսօր առավոտյան 12:30-ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում 80-ամյա տղամարդը պատուհանից ցած է նետվել և մահացել:
Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:
SHANTNEWS.am-ը դեպքի մանրամասներն իմացել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի՝ բուժական հարցերի գծով տեղակալ Պետրոս Մանուկյանից.
«Տղամարդն առավոտյան 10-ի սահմաններում ընդունվում է որպես ավտովթարից տուժած: Շտապօգնությամբ նրան բերել են, ըստ իմ իմացած տվյալների` կնոջ հետ ճանապարհն անցնելիս վրաերթի է ենթարկվել: Մեր կողմից կատարված հետազոտությունների արդյունքում լուրջ վնասվածքներ չէին հայտնաբերվել, միայն անրակի կոտրվածք, ցուցաբերվել է առաջին բուժօգնություն»:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենի տեղակալը նշեց, որ տղամարդուն տեղավորել են հիվանդասենյակում, որտեղ եղել է ևս 2 հիվանդ.
«Չգիտեմ՝ ոնց է հարմարացրել, էդ պահին ոնց է եղել, որ 2-րդ հարկից՝ վերակենդանացման բաժանմունքից վերցրել է դռան բռնակները, ամրացրել պատուհանին և ցած նետվել»:
Մեր այն հարցին, թե իր կողքին գտնվող հիվանդներն ի՞նչ են պատմում դեպքի մասին, Պետրոս Մանուկյանը նշեց, որ ոչինչ չեն ասում, քանի որ տղամարդը լուռ մոտեցել է և ինքնասպանություն գործել:
Տնօրենի տեղակալը նշեց, որ տղամարդու մոտ միանշանակ սթրեսային և որոշակի ոչ ադեկվատ պահվածք կար, բացի դրանից, նրա աղջիկը հայտնել էր, որ մահացածը վերջին շրջանում «կպչուն» մտքեր ուներ:
Այս պահին դեպքի առթիվ կատարվում է քննություն:
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...