14:45 29.05.2019
Այսօր ԱԺ-ում Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածության ներկայացումից հետո «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հարց ուղղեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանին՝ հետաքրքրվելով.
«Հանրապետության նախագահի դիրքորոշումը չափազանց կարևոր է՝ որպես սահմանադրորեն երկրի գլուխ հանդիսացող անձի դիրքորոշում: Տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ վերջը Արմեն Սարգսյանն ի՞նչ դիրքորոշում ուներ, անհրաժե՞շտ է վեթինգի այն ճանապարհով ընթանալ, որին սկիզբ դրեց վարչապետը, դատարանների առջև ակցիայի վերաբերյալ, դուք տեղյա՞կ եք, նախագահն ինչ դիրքորոշում ունի»:
Էմիլ Տարասյանը նշեց, որ կանխատեսելով նման հարցադրումը, իր հետ բերել էր ՀՀ նախագահի ուղերձը:
«Ուղերձը, որը Սահմանադրությամբ իր լիազորությունների իրականացման միակ հնարավոր տարբերակն էր, ուղղված էր ոչ միայն հասարակությանը, այլև նշված էր, որ հասարակության բոլոր անդամներին անկախ քաղաքական ու հասարակական դիրքից, որովհետև տպավորություն կար, որ հանրապետության նախագահը փողոցում կանգնած քաղաքացիներին էր դիմել: Նշվում էր, որ գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունները պետք է արտահայտեն ժողովրդի կամքը, հավաքական ժողովրդի կամքը, մենք գիտենք, որ պետք է իրականացվի սահմանադրությամբ նախատեսված կանոնակարգերով: Դա առավելագույնն էր, որ ՀՀ նախագահն իր լիազորություններով կարող էր անել, սպասումներ կային, բայց դրանք չէին համապատասխանում լիազորություններին»,- պատասխանեց նա:
«Ախր երկրում տեղի են ունենում տարատեսակ կարևոր իրադարձություններ: Նախագահը հետևում է կառավարությանը, իրադարձություններին, հետևում է ամեն ինչին, հետևում է, բայց դիրքորոշում էլ պետք է ունենա»,- արձագանքեց Տիգրան Ուրիխանյանը՝ հարցնելով` ողջունո՞ւմ է նախագահն այն, ինչ տեղի ունեցավ, թե՞ ոչ:
«Չգերազանցելով իմ լիազորությունները՝ ես ուղղակի իրավունք չունեմ ՀՀ նախագահի անունից հնչեցնել ՀՀ նախագահի դիրքորոշումը, մոտ ժամանակներս, երբ ՀՀ նախագահը սկսել է հանդիպել խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ, այդ դիրքորոշումը կարծում եմ՝ կհայտնի»,- պատասխանեց Էմիլ Տարասյանը:
23:59 10.04.2025
Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակԵրևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...
23:54 10.04.2025
Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացինՎրաստանը միշտ բաց է երկխոսության համար և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ: Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է օգնել երկու կողմերին երկխոսության […] ...
23:50 10.04.2025
Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն արմատից պոկվել էր և փակել մայթըԱպրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը տապալվել է և փակել հետիոտնի համար նախատեսված մայթը, ինչի հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարեր։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Երևանի հրշեջ փրկարարական […] ...
23:44 10.04.2025
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է իր պաշտոնիցՈւկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինկը մտադիր է վաղաժամկետ հեռանալ իր պաշտոնից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Այո՛, նա տուն է վերադառնում: Նա հիանալի աշխատանք է կատարել, և մենք նրան մաղթում ենք ամենայն բարիք», – ասել է Բրյուսը, երբ լրագրողները խնդրել են նրան հաստատել Բրինկի՝ Կիևում ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարի […] ...
23:41 10.04.2025
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի ՀայաստանԵվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկու գլխավորած պատվիրակությունը ապրիլի 14-16-ը կայցելի Հայաստան։ Այս մասին նշվում է ԱԺ կայքում: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ. 1. Կազմակերպել 2025 թվականի ապրիլի 14-16-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ […] ...
23:35 10.04.2025
«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Նաիր Թիկնիզյանին«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին, հայտնում է Sport Express-ը: 25-ամյա պաշտպանի գործող պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Թիկնիզյանը թիմին է միացել 2021 թվականին: Այս մրցաշրջանում նա անցկացրել է 27 հանդիպում, գրանցել է 2 գոլ, 4 գոլային փոխանցում: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում […] ...