Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանի հետ չի հանդիպել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+4.09 oC

Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանի հետ չի հանդիպել

12:10 29.05.2019

ՀՀ Ազգային ժողովում  հերթական լիագումար նիստի ընդմիջման ժամանակ լրագրողների հետ զրուցել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ծառուկյանը նշել է, որ խմբակցության օրակարգում չի եղել հարց, որպես ընդդիմություն, Ռոբերտ Քոչարյանի աջակիցներին միանալու մասին, չեն քննարկել և չեն քննարկելու այդ հարցը: Իսկ այն դիտարկմանը, որ «Բարգավաճ Հայաստան»  կուսակցությունը նախկինում կապում էին Ռոբերտ Քոչարյանի անվան հետ, Ծառուկյանը պատասխանել է հետևյալը.

«Հիմա ում ինչի և ում հետ հարմար ա, կապում են: Հիմա ամեն մարդ իրավունք ունի քաղաքական գործունեությամբ զբաղվելու, օրը 2 հատ կուսակցություն է բացվում»:

Իսկ Քոչարյանի կողմից նախկինում Ծառուկյանի բիզնեսին ուղղված աջակցությանը Գագիկ Ծառուկյանը արձագանքեց, որ իր բիզնեսի ծաղկմանը ոչ մեկ չի աջակցել, ոչ մեկի առաջ չունի պարտավորություն: Նաև ավելացրեց Ռոբերտ Քոչարյանի հետ ո´չ հանդիպել է, ո´չ զանգել: Իսկ 2-րդ նախագահի ազատ արձակման մասին ասելիք չունի՝ եթե օրենքով այդպես է, ուրեմն ճիշտը դա է:

Լրագրողների դիտարկմանը, թե արդյո՞ք խուսափում է, Ծառուկյանը արձագանքեց, որ չի խուսափում, փաստն է արձանագրում: ԱԺ պատգամավորը նշեց նաև, որ դատական համակարգում փոփոխություններին կողմ է:

«Դա մենք 100 անգամ ասել ենք, անպայման պետք է փոփոխություն լինի ըստ օրենքի, ըստ Սահմանադրության, ըստ կանոնակարգի»:

Ծառուկյանը նաև լրագրողների կոչ արեց անկապ հարցեր չտալ, չսրել իրավիճակն անհիմն հայտարարությամբ:

«Լրագրողներն այսօր 4-5 հարց ունեն՝ Քոչարյան, արդարադատություն …»:

Լրագրողները հակադարձեցին, ինչին ի պատասխան` Ծառուկյանը նշեց՝ նայեք մարդու արած գործերին:

«Մենք պետք է այսօր տնտեսական հեղափոխություն անենք: Ժողովուրդը այսօր դրան է սպասում, արդեն 1 տարի է, ինչ  սպասում է: Իսկ այսպիսի անկապ հայտարարությունները վանում են ներդրողներին: Ցանկացած ներդրող կայունություն է ուզում: Եթե մենք ուզում ենք տնտեսական հեղափոխություն, պետք է օրենք փոխենք, Սահմանադրություն փոխենք, նայենք աշխարհի օրինակին»:

Գագիկ Ծառուկյանը նաև նշեց, որ եթե պետք լինի վեթինգի ենթարկվել, ինքը պատրաստ է: Բոլորը օրենքի առաջ հավասար են:

«Անցումային արդարադատությանը մենք կողմնակից ենք, բայց ըստ կարգի, ըստ կանոնադրության»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP