Ջրառատի Սուրբ Մինաս վերակառուցվող եկեղեցում խաչի օրհնություն է կատարվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+3.09 oC

Ջրառատի Սուրբ Մինաս վերակառուցվող եկեղեցում խաչի օրհնություն է կատարվել

20:32 28.05.2019

Շիրակի մարզի Ջրառատ գյուղի 6-7-րդ դարերի թվագրվող եկեղեցին 3-րդ տարին է՝ վերակառուցվում է։ Եկեղեցուց ընդամենը 3 պատ էր պահպանվել։

Պատմաճարտարապետական կառույցը վերականգնվում է նախկին տեսքով։ Ջրառատ գյուղը հիմնադրվել է 1800-ականներին, երբ այս տարածք են եկել Մուշից գաղթած հայերը։ Այդ ժամանակ գյուղում կիսավեր եկեղեցի են գտել, այն վերակառուցել են որպես փոքրիկ բազիլիկ եկեղեցի՝ փայտյա տանիքով։

Իրականում հին եկեղեցու ավերակներն այն ապացույցն են եղել, որ 1800-ականներից շատ ավելի վաղ է այս տարածքը բնակավայր եղել։ Իսկ  եկեղեցու հարակից տարածքում գտնվող գերեզմանատունն ընդամնեը 300 տարվա պատմություն ունի։ Այստեղ ամենատեսանելի վայրում ու եկեղեցուն ամենամոտը փահլևանի գերեզմանն է։ Այն եկեղեցու վերակառուցման ընթացքում դարձել է գյուղապետարանի և Մշակույթի նախարարության անհամաձայնությունների պատճառ։

Գերեզմանի տարածքում, ըստ վերակառուցման նախագծի, նախատեսված է ավանդատուն կառուցել, բայց գերեզմանը պատմամշակութային հուշարձան է համարվում և Մշակույթի նախարարությունը չի թույլատրել այն տեղափոխել։ Արդյունքում՝ կողմերը համաձայնության են եկել ու փոխել են ավանդատան կառուցման նախագիծը։

«Մենք ուզում էինք 10 մետր վերև տեղափոխել փահլևանի գերեզմանը: Գյուղացիներից տեղեկացանք, որ փահլևանը տարիներ առաջ վերահուղարկավորվել է: Նույն կերպ ուզում էինք դեպի վերև տեղափոխել  ու հուղարկավորել, որ կարողանայինք եկեղեցուն կից ավանդատուն կառուցել, բայց  ճարտարապետի հետ որոշեցինք, որ ավանդատունը կկառուցենք ավելի փոքրիկ: Փահլևանի գերեզմանը կմնա տեղում»,-SHANTNEWS.am-ին ասել է Տեր Կորյուն քահանա Մաթևոսյանը:

Վերակառուցվող եկեղեցում արդեն Քրիստոսի ներկայությունն առկա է։ Այսպես են հոգևորականները բացատրում նոր խաչի օծման և տեղադրման արարողությունը։ Ջրառատի եկեղեցու խաչը ձուլվել է Սպիտակ քաղաքում։ Եկեղեցին վերակառուցվում է նախկին տեսքով, բայց խաչը նոր է։

 

«Այս եկեղեցին վերակառուցվում է իր ողջ շքեղությամբ: Կարող էր վերակառուցվել ինչպես 19-րդ  դարում, երբ 3 հատ պատ էին ավելացրել, փայտյա տանիք դրել վրան և օգտագործել էին իբրև եկեղեցի: Բայց դա 7-րդ դարի տեսք չէր, 7-րդ դարի եկեղեցու շքեղություն չէր, իսկ հիմա 7-րդ դարի շքեղությամբ է, գմբեթով, խաչը դրվել է, որն օրհնելու է այս ամբողջ տարածաշրջանը»,- ասել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:

Եկեղեցու վերակառուցումը, ըստ շինարարների, կավարտվի 1 տարի հետո։ Եկեղեցու ներքին հարդարման ու տարածքի բարեկարգման աշխատանքներն առայժմ անավարտ են։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկարաձգվել է «Հանրապետական» մարզադաշտի հարակից երթուղիների աշխատաժամը

20:30 27.11.2024

Երկարաձգվել է «Հանրապետական» մարզադաշտի հարակից երթուղիների աշխատաժամը

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսուքյան իր էջում գրել է․ ««Նոա»-«Վիկինգուր» խաղն ՈւԵՖԱ-ի կողմից նշանակվել է ուշ ժամի. այդ, իսկ պատճառով «Հանրապետական» մարզադաշտի հարակից երթուղիներով տեղաշարժվող բոլոր ավտոբուսները (№ 7, 11, 13, 15, 18, 29, 40, 41, 50, 55, 74, 99) կաշխատեն մինչև ժամը 01:00»։ ...

Անահիտ Մանասյանը ընդունել է Equal Right Trust հիմնադրամի տնօրենին և հոգաբարձուների խորհրդի նախագահին

20:24 27.11.2024

Անահիտ Մանասյանը ընդունել է Equal Right Trust հիմնադրամի տնօրենին և հոգաբարձուների խորհրդի նախագահին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 27-ին ընդունել է Equal Right Trust (Հավասար իրավունքների պաշտպանություն) հիմնադրամի տնօրեն Ջիմ Ֆիցջերալդին և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Էվելին Քոլինսին։ Հանդիպումը տեղի է ունեցել Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ու Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիայի համատեղ նախաձեռնությամբ։ Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղությունները, […] ...

Ֆոն դեր Լայենը նշել է նոր Եվրահանձնաժողովի խնդիրները արտաքին քաղաքականության ոլորտում

20:16 27.11.2024

Ֆոն դեր Լայենը նշել է նոր Եվրահանձնաժողովի խնդիրները արտաքին քաղաքականության ոլորտում

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կոչ է արել ուժեղացնել եվրոպական անվտանգությունը և ակտիվացնել այն միջազգային հարցերում։ Այդ մասին նա հայտարարել է Եվրախորհրդարանում՝ ԵՀ անդամության թեկնածուների ներկայացման ժամանակ։ «Մեր անվտանգության ամրապնդումն ավելի ու ավելի կարևոր է դառնում այնպիսի վիճելի և փխրուն աշխարհում, որն այսօր է, կարծում եմ, այն Եվրոպային ավելի քան երբևէ անհրաժեշտ է», – […] ...

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ Հայաստանի որոշ շրջաններում ձյուն է տեղում, տեղ-տեղ առկա է մերկասառույց

20:08 27.11.2024

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ Հայաստանի որոշ շրջաններում ձյուն է տեղում, տեղ-տեղ առկա է մերկասառույց

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Վայքի, Սիսիանի, Թալինի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Աբովյանի, Նաիրիի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Գավառի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Թալինի, Ախուրյանի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Տիգրանաշեն-Զանգակատուն ճանապարհահատվածին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական […] ...

SHANTNEWS

20:00 27.11.2024

SHANTNEWS

Հայտնի են «Նոա» – «Վիկինգուր» խաղի մրցավարները

19:58 27.11.2024

Հայտնի են «Նոա» – «Վիկինգուր» խաղի մրցավարները

Հայաստանի փոխչեմպիոն «Նոայի» ու իսլանդական «Վիկինգուրի» միջև Կոնֆերենցիաների լիգայի չորրորդ տուրի հանդիպումը կսպասարկեն Կիպրոսը ներկայացնող մրցավարները։ Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Մենելաոս Անտոնիուն, որին եզրերում կօգնեն Օմիրոս Ցիորցիսը և Պավլոս Գեորգիուն։ Այս մասին հաղորդում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։ «Նոա» – «Վիկինգուր» հանդիպումը կկայանա նոյեմբերի 28-ին՝ «Հանրապետական» մարզադաշտում: ...

BACK_TO_TOP