Ստանիսլավ Զասի կենսագրության մութ էջերն ու ՀԱՊԿ-ի ներսում եղած տրանսֆորմացիաները. հետաքննություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+8.09 oC

Ստանիսլավ Զասի կենսագրության մութ էջերն ու ՀԱՊԿ-ի ներսում եղած տրանսֆորմացիաները. հետաքննություն

17:37 28.05.2019

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հիմնական թեկնածու Ստանիսլավ Զասը Հայաստանում է՝ ստանալու պաշտոնական Երևանի համաձայնությունը այդ պաշտոնի համար: Բելառուս պաշտոնյային արդեն ընդունել են ՀՀ վարչապետն ու ԱԳ նախարարը:

«Ուրախալի է, որ համաձայնության եկանք, որ 2020թ. հունվարի 1-ից ռոտացիոն սկզբունքով Դուք կստանձնեք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը: ՀԱՊԿ գործունեությունը մեր տարածաշրջանում պետք է նպաստի հավասարակշռության և խաղաղության պահպանմանը»,– մայիսի 28-ի հանդիպման ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն էլ ընդգծել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն իր լիազորությունների շրջանակներում պետք է առաջնորդվի կազմակերպության հիմնարար փաստաթղթերով, բոլոր անդամ պետությունների ու կառույցի ընդհանուր շահերով և քաղաքական գծով։

Բելառուսի դեռևս ԱԱԽ քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Ստանիսլավ Զասի և ՀՀ իշխանության միջև սա փաստացի առաջին կառուցողական խոսակցությունն է, քանի որ 2018թ. հոկտեմբերից սկսված քննարկումներում Զասի հետ կապված բազմաթիվ կնճռոտ հարցեր էին առաջանում: Դրանցից առաջինը բելառուս պաշտոնյայի նկատմամբ հայկական կողմի անվստահությունն էր, որը ուներ հիմքերը:

2018թ. դեկտեմբերի 25-ին ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զեյնետդինովը հայտարարեց, որ կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածու Ստանիսլավ Զասին նշանակելու որոշման նախագիծը ստորագրել են կազմակերպության 6 անդամ պետություններից 5-ի ղեկավարները։ Մնացել է միայն Հայաստանը։

Զասը մինչ այդ հանդիպել էր ՀԱՊԿ անդամ 5 պետությունների ղեկավարների հետ, մինչդեռ Հայաստանի վարչապետը հրաժարվում էր հանդիպումից՝ այն հետաձգելով անհայտ ժամկետով։

2019-ի փետրվարի 7-ին Մինսկում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նյարդայնացած Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ հայկական կողմի պատճառով գլխավոր քարտուղարի նշանակման գործընթացը տեղից չի շարժվում:

«ՀՀ վարչապետի հետ հանդիպումը դեռ չի կայացել: Ես նրան առաջարկել եմ հանդիպել հայկական կողմին հարմար ցանկացած պահի: Դեռ պատասխան չենք ստացել: ՀԱՊԿ մնացած անդամ-պետությունները Բելառուսի թեկնածուին իրենց աջակցությունն են հայտնել»,- ասել է նա:

Նույն օրը Ստանիսլավ Զասը նաև հավելել էր, որ ՀԱՊԿ կանոնադրությունը նաև սահմանափակ կազմով որոշումներ կայացնելու հնարավորություն է տալիս՝ ակնարկելով, որ եթե մյուս 5 պետությունները՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Տաջիկստանը և Ղրղզստանը շատ ուզենան, կարող են անտեսել Հայաստանի դիրքորոշումն ու ընտրություն կատարել առանց Երևանի համաձայնության:

Այն ժամանակ Shantnews-ի խնդրանքով՝ Զասին խիստ արձագանքեց պաշտոնական Երևանը: Վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հայտարարեց, թե. «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը որոշվում է անդամ երկրների ղեկավարների կոնսենսուսի միջոցով: Շատ կարևոր պաշտոն է դա: Այդ առումով ինձ համար անհասկանալի է Բելառուսի պաշտոնյայի նման հրապարակային խոսքը: Կարծում եմ, դա չի նպաստում կոնսուլտացիաների արդյունավետ անցկացմանը»:

Իսկ ինչո՞ւ Հայաստանի իշխանությունը չէր ցանկանում ընդունել Ստանիսլավ Զասին՝ լավ գիտակցելով, որ ամենաուշը 2020 թվականի հունվարից, ըստ ՀԱՊԿ կանոնադրության, պետք է կառույցի գլխավոր քարտուղար դառնա Բելառուսի ներկայացուցիչը:

Ստանիսլավ Զասի մութ անցյալի և ոչ պակաս մութ ներկայի մասին SHANTNEWS.amհրապարակում արել է դեռևս 2018թ. նոյեմբերին: Պարզվում է՝ Ստանիսլավ Զասի կենսագրության մեջ շատ մեծ դեր են խաղում Ադրբեջանի հետ նրա ունեցած գործարար և քաղաքական կապերը:

Ո՞վ է Ստանիսլավ Զասը

1964թ. Ուկրաինայում ծնված Ստանիսլավ Զասը 1985թ. ավարտել է Ադրբեջանի համազորային ռազմական ուսումնարանը, ապա մոտ մեկ տասնամյակ, այդ թվում՝ ԽՍՀՄ փլուզումից հետո, ապրել է Ադրբեջանում: Ռազմական գիտությունների թեկնածու, գեներալ-լեյտենանտ Ստանիսլավ Զասը 2008թ. նշանակվել է Բելառուսի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալի պաշտոնում, իսկ 2015-ի հուլիսի 1-ից՝ գլխավոր քարտուղար:

Գործունեության ընթացքում Զասը երբեք չի թաքցրել իր դրական վերաբերմունքը արևմտյան ռազմական կառույցների, այդ թվում ՆԱՏՕ-ի նկատմամբ՝ այն համարելով միակ կենսունակ կազմակերպությունը ահաբեկչության դեմ պայքարում:

Հայաստանի համար առավել կարևոր է մեկ այլ հանգամանք: Ստանիսլավ Զասը Բելառուսի և Ադրբեջանի սերտ գործակցության ամենաակտիվ գործիչներից է:

2017թ. սեպտեմբերի 27-ին աշխատանքային այցով Ադրբեջան մեկնած Զասը հանդիպել է նախագահ Իլհամ Ալիևի հետ և քննարկել ռազմական համագործակցության հարցեր: Զասը հայտարարել է, որ ամեն ինչ կանի՝ Ադրբեջանի հետ սերտ գործակցությունը ամրապնդելու և միջազգային հարթակներում փոխադարձ աջակցության քայլեր իրականացնելու համար:

Բելառուսի ԱԱԽ քարտուղար Ստանիսլավ Զասը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ, 27.09.2017

2018թ. մարտի 1-ին Ստանիսլավ Զասը Մինսկում ընդունել է Ադրբեջանի նախագահի ռազմական հարցերով օգնական Ֆուադ Ալեսկերովին և քննարկել միջպետական ռազմական գործակցության հարցեր՝ նշելով, որ պաշտոնական Մինսկն ու Բաքուն ունեն ոչ միայն տնտեսական ու քաղաքական ակտիվ կապեր, այլև ռազմական գործակցության մեծ պոտենցիալ:

Ստանիսլավ Զասը և Ֆուադ Ալեսկերովը՝ 2018թ. մարտի 1-ի հանդիպման ժամանակ

Այդ հանդիպումից մեկ ամիս անց ռուսական «Կոմերսանտ» պարբերականը հայտնեց, որ Ադրբեջանը Բելառուսի հետ կնքել է բելառուսական արտադրության «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի մատակարարման վերաբերյալ արտահանման առաջին պայմանագիրը:

2018թ. հունիսի 11-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության հրթիռային զորքերի զորամասի բացման ժամանակ բելառուսական «Պոլոնեզներ»-ն արդեն Ադրբեջանում էին և ներկայացվեցին նախագահ Իլհամ Ալիևին:

Ստացվում է՝ ՀԱՊԿ, այդ թվում նաև Հայաստանի անվտանգության ապահովման համար ստեղծված ռազմական կառույցի ղեկավար է դառնալու մի անձ, որի շնորհիվ համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր են վաճառվել Հայաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրի՝ այդ զենքը նախ և առաջ Հայաստանի դեմ կիրառելու համար:

Իսկ ահա 2018թ. դեկտեմբերի 14-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոշտ էր արձագանքել հայկական կողմի մեղադրանքներին՝ խայտառակություն անվանելով Հայաստանի դիրքորոշումը Զասի նկատմամբ:

Լուկաշենկոն հայտարարել էր, որ Հայաստանն է կազմակերպությանը անորոշ վիճակի մեջ գցել, հետևաբար, հենց հայկական կողմը պետք է զիջումների գնա կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցում։ Նրա խոսքով՝ իրենք հայկական կողմի առաջարկած «թոշակառուի» փոխարեն առաջարկել են երիտասարդ գեներալի, որը կարող է բարձրացնել կազմակերպության հեղինակությունը։

«Եթե դուք պատրաստ լինեք ընդունել նրան, լսել: Գուցե նա ձեզ համար լինի ավելի լավը, քան ցանկացած հայ։ Ի՜նչ եք վախենում բելառուսներից»,- ասել էր Լուկաշենկոն՝ հեռակա դիմելով հայկական կողմին՝ միաժամանակ շեշտելով, որ Բելառուսը կարող է 3 թեկնածու առաջարկել, սակայն պնդում է հենց Ստանիսլավ Զասի համար:

Եթե մի փոքր էլ հետ գնանք, 2016թ. նոյեմբերի 30-ին Բաքվում Իլհամ Ալիևը Բելառուսի նախագահին պարգևատրեց Հեյդար Ալիևի օրդենով՝ Ադրբեջանի համար առանձնահատուկ ծառայություններ մատուցելու համար: Լուկաշենկոն համբուրեց պարգևն ու խոստացավ արդարացնել իրենից սպասելիքները:

Կատարո՞ւմ է արդյոք Բելառուսի նախագահն իր ադրբեջանցի գործընկերոջը տված խոստումները, տարբեր քննարկումների ու շահարկումների առիթ է, բայց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նրա ներկայացրած թեկնածու Ստանիսլավ Զասը շարունակում է Բելառուսի ԱԱԽ քարտուղարի պաշտոնում կատարել Ադրբեջանի հետ ռազմական գործակցության պարտականությունները:

Տևական մերժումներից ու մեղադրանքներից հետո համաձայնություն տալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Ստանիսլավ Զասի թեկնածությանը՝ հայկական կողմը վստա՞հ է արդյոք, որ իր տիրապետած տեղեկությունները չեն դառնա Ադրբեջանի սեփականությունը, բայց այդ, ճգնաժամային իրավիճակներում ի՞նչ արագությամբ ՀԱՊԿ-ն գործնական քայլեր կանի կառույցի անդամ Հայաստանի անվտանգությունը պաշտպանելու հարցում: Գլխավոր քարտուղարի դերը բոլոր դեպքերում վճռորոշ է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զելենսկին քննադատել է Ռադային և օտարերկրյա դեսպանատներին՝ աշխատանքից հրաժարվելու համար

21:53 22.11.2024

Զելենսկին քննադատել է Ռադային և օտարերկրյա դեսպանատներին՝ աշխատանքից հրաժարվելու համար

Վլադիմիր Զելենսկին քննադատել է Գերագույն Ռադայի պատգամավորներին ուրբաթ օրը կայացած նիստը չեղարկելու համար, իսկ արտասահմանյան երկրների դեսպանատներին՝ աշխատանքը դադարեցնելու համար։ Համապատասխան տեսաուղերձը հրապարակվել է Զելենսկու Telegram ալիքում։ «Եթե օդային հարձակման ազդանշան է հնչում, պետք է արձագանքել, հոգ տանել ձեր մասին և գնալ ապաստարան։ Բայց երբ չկա օդային հարվածի ահազանգ, պետությունը, արտադրությունը, դեսպանատները՝ բոլորը պետք է […] ...

Գորիսի 6 դպրոցի շուրջ 70 սան մասնակցել է գործնական դասընթացի՝ անտառվերականգման և անտառտնկման թեմաներով

21:45 22.11.2024

Գորիսի 6 դպրոցի շուրջ 70 սան մասնակցել է գործնական դասընթացի՝ անտառվերականգման և անտառտնկման թեմաներով

Գորիս խոշորացված համայնքի 6 դպրոցի շուրջ 70 սան նոյեմբերի 21-ին մասնակցել է Սյունիքի մարզի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գորիսի անտառտնտեսության մասնաճյուղի և Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության համատեղ վերապատրաստման դասընթացի՝ ծառատունկի և անտառների կառավարման թեմայով, հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։ Դասընթացի բոլոր մասնակիցներն «Իմ Քայլը» հիմնադրամի «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի շահառու սաներն են։ Դասընթացը կազմակերպվել […] ...

«Ինտեր Մայամին» կգլխավորի Մասկերանոն

21:38 22.11.2024

«Ինտեր Մայամին» կգլխավորի Մասկերանոն

Արգենտինայի երիտասարդական հավաքականը մարզող Խավյեր Մասկերանոն կգլխավորի ամերիկյան «Ինտեր Մայամին»։ 40-ամյա արգենտինացին երկարաժամկետ պայմանագիր է համաձայնեցրել MLS-ի կանոնավոր առաջնության չեմպիոնի հետ: «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի լեգենդար ֆուտբոլիստը կատալոնական ակումբում խաղացել էր ներկայումս «Ինտերում» հանդես եկող հարձակվողներ, արգենտինացի Լիոնել Մեսսիի, ուրուգվայցի Լուիս Սուարեսի և իսպանացի պաշտպան Ժորդի Ալբայի հետ: «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Մեսսիի հետ […] ...

Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին

21:32 22.11.2024

Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը խորհուրդ է տվել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերի մասին՝ Մոսկվայի կողմից ագրեսիային պարտադիր պատասխան տալու մասին։ Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում Մեդվեդևն ուշադրություն է հրավիրել պետության ղեկավարի խոսքերի վրա, ով նոյեմբերի 21-ին իր հայտարարության մեջ խոստացել էր պատասխան տալ Ռուսաստանի դեմ ագրեսիվ գործողություններին։ «Անպայման կլինի […] ...

Մհեր Գրիգորյանն ընդունել է «Վիզա» վճարային համակարգի ընկերության տարածաշրջանային նախագահին

21:24 22.11.2024

Մհեր Գրիգորյանն ընդունել է «Վիզա» վճարային համակարգի ընկերության տարածաշրջանային նախագահին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Վիզա» վճարային համակարգի ընկերության տարածաշրջանային նախագահ Էնդրյու Տորեին: Փոխվարչապետը հանդիպման սկզբում կարևորել է «Վիզա»-ի գործունեությունը Հայաստանում՝ ընդգծելով մասնավորապես ֆինանսական և թվայնացման ոլորտներում ընկերության հետ փորձի ու գիտելիքի փոխանակման նշանակությունը երկրի համար: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում կանխիկի կրճատման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները, ինչպես նաև անդրադարձել թվայնացմանն ու կիբեռանվտանգությանն առնչվող հարցերին: ...

Սալահը Goal-ի վարկածով հաջորդ «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդն է

21:17 22.11.2024

Սալահը Goal-ի վարկածով հաջորդ «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդն է

Հանրահայտ Goal.com-ը հրապարակել է հաջորդ «Ոսկե գնդակի» թեկնածուների ցանկը: Այն գլխավորում է անգլիական «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհաեդ Սալահը: Լավագույն հնգյակում են նաև Ռոբերտ Լևանդովսկին («Բարսելոնա»), Ռաֆինյան («Բարսելոնա»), Վինիսիուս Ժունիորը («Ռեալ») և Ջամալ Մուսիալան («Բավարիա»): Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը և անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլադը 6-րդ և 7-րդ տեղերում են: ...

BACK_TO_TOP