11:28 11.11.2017
Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև սրվող հակամարտությունը և դրա հետևանքով Լիբանանում սկսվող ճգնաժամը նոր վտանգներ են պարունակում տարածաշրջանի հայ և ընդհանրապես քրիստոնյա համայնքների համար: Միացյալ Նահանգներն իր հերթին կողմերին ուղղված խաղաղության կոչ է արել:
«Մենք լավ հարաբերություններ ունենք վարչապետ Հարիրիի և Լիբանանի կառավարության հետ և չեմ ակնկալում որ մեր հարաբերությունները կփոխվեն: Մենք կոչ ենք անում խուսափել այդ շրջանում իրավիճակը սրելուց», – Ըստ «Ամերիկայի ձայն»-ի՝ ասել է ԱՄՆ-ի Պետքարտուղարության խոսնակ Հիդեր Նյուերթը:
Արձագանքելով ճգնաժամին ԱՄՆ-ի՝ «Ի պաշտպանություն քրիստոնյաների» կազմակերպությունն ընդգծել է, որ Լիբանանում հնարավոր պատերազմը ոչ միայն փախստականների նոր հոսք կառաջացնի այլև կաջակցի ահաբեկչական կազմակերպությունների հզորացմանը, մինչդեռ երկրի քրիստոնյա համայնքները կարող են պարզապես վերանալ:
Լիբանանի ճգնաժամը սկսվել է սուննի Սաուդյան Արաբիայի և շիա Իրանի հակամարտության հետևանքով: Էլ Ռիադն արդեն կարգադրել է իր քաղաքացիներին լքել Լիբանանը, ինչը վերլուծաբանները բացասական նշան են համարում:
Մերձավոր Արևելքի քրիստոնյա համայնքը միշտ տուժել է տարբեր ուժերի բախումների պատճառով, հայտնվելով հակամարտող կողմերի միջև, հարցազրույցում նշել է Իրաքի քրիստոնյա, հայ մոր և ասորի հոր դուստր, միանձնուհի Մայր Օլգան. «Այսպես, երբ Իրաքի քրդերն անկախություն հռչակեցին, նրանք սկսեցին պայքարել Իրաքի պետության դեմ, իսկ մենք՝ քրիստոնյաներըս, ինչպես միշտ նրանց միջև տուժեցինք»:
Մայր Օլգայի խոսքով, ԻԼԻՊ-ի ահաբեկիչների և այլ հակամարտությունների պատճառով տարածաշրջանի քրիստոնյա համայնքները բնաջնջվում են, ինչն անընդունելի է, չէ որ հենց Մերձավոր Արևելքից է քրիստոնեությունն աշխարհով մեկ տարածվել.
«Հայերը, ասորիները, խալդերը բոլորս առաջին դարի քրիստոնյա ենք»:
Մերձավոր Արևելքը, որն անցյալում քրիստոնյա տարածաշրջան էր, չպետք է զրկվի իր քրիստոնյա համայնքներից և այդ հարցում դեր ունի ողջ երկրագնդի մարդկությունը, նշում է Մայր Օլգան: Նա կոչ է անում բոլորին՝ օգնել տեղի քրիստոնյաներին.
«Յուրաքանչյուրը չէ, որ կարող է ֆինանսական աջակցություն ցուցաբերել կամ քաղաքական ձայն բարձրացնել, սակայն, յուրաքանչյուրը կարող է աղոթել: Մեր բոլոր եկեղեցիներն ունեն նահատակներ, այնպես որ բոլորս կարող ենք դիմել նրանց և աղոթել, որ Մերձավոր Արևելքի մեր եկեղեցիները դիմակայեն»:
08:50 26.11.2024
Հայաստանի բասկետբոլի հավաքականը պարտվել է Ավստրիայի թիմին․ ԱԱ-202708:10 26.11.2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է21:50 25.11.2024
ՀՀ տարածքում փակ ավտոճանապարհ կա20:55 25.11.2024
Քեյնը գերազանցել է Հոլանդի ռեկորդը19:55 25.11.2024
Օլիմպիական չեմպիոնուհի Ելենա Վեսնինան ավարտել է կարիերան19:44 25.11.2024
Ձյուն, մառախուղ, ձնախառն անձրև. իրավիճակը Հայաստանի ճանապարհներին17:11 25.11.2024
Ալեքսանդր Օվեչկինը ծանր վնասվածք է ստացել16:58 25.11.2024
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին16:41 25.11.2024
Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում16:00 25.11.2024
Տիգրան Բարսեղյանի հերթական գոլը15:34 25.11.2024
DHL ինքնաթիռի օդաչուները որևէ խնդրի մասին չեն հայտնել․ Reuters15:05 25.11.2024
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 18-24-ը15:00 25.11.2024
SHANTNEWS08:44 26.11.2024
Կոլումբիայի նախագահը ողջունել է հակամարտությունները դադարեցնելու Թրամփի ծրագրերըԿոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն ողջունել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրերը՝ վերջ դնելու հակամարտություններին Ուկրաինայում, Սուդանում և Գազայում։ Այս մասին ասված է Կոլումբիայի ղեկավարի կողմից ԱՄՆ հաջորդ ղեկավարին ուղարկված նամակում։ «Ես ողջունում եմ Գազայում, Սուդանում և Ուկրաինայում հակամարտությունները դադարեցնելու ձեր հայտարարած հանձնառությունը, վստահ եղեք, որ Կոլումբիայի կառավարությունը պատրաստ է աջակցել խաղաղության վերականգնմանն ու բարբարոսությանը […] ...
08:35 26.11.2024
ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան կքննարկեն հրադադարը Գազայում Լիբանանում հրադադարի դեպքումՍպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի համակարգող Բրեթ Մաքգուրքը սաուդյան պաշտոնյաների հետ կքննարկի, թե ինչպես Իսրայելի հետ հնարավոր զինադադարը Լիբանանում կարող է օգնել մեղմել մարտերը Գազայի հատվածում: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Էնդրյու Բեյթսը։ «Բրեթ Մաքգուրքը, որը պարբերաբար մեկնում է Մերձավոր Արևելք, նոյեմբերի 26-ին կլինի Սաուդյան Արաբիայում, […] ...
08:25 26.11.2024
Աշխարհի նախկին չեմպիոնը կանխատեսել է, որ Ուսիկը ռևանշ-մենամարտում կպարտվի ՖյուրիինՊրոֆեսիոնալ բռնցքամարտի կիսաթեթև քաշային կարգում WBC և IBF վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Շոն Փորթերը կանխատեսել է, որ Ալեքսանդր Ուսիկը Թայսոն Ֆյուրիի դեմ երկրորդ մենամարտում կրելու է առաջին պարտությունը։ «Ես Ֆյուրիից հաղթանակ եմ ակնկալում։ Նա խոշորամարմին է և գիտի` ինչպես դա օգտագործել իր օգտին։ Կարծում եմ` երկրորդ մենամարտը, գրեթե ամբողջությամբ, կլինի այնպիսին, ինչպիսին առաջինն էր։ Ֆյուրին […] ...
08:20 26.11.2024
Սպիտակ տունը հաստատել է, որ Բայդենը կմասնակցի Թրամփի երդմնակալությանըՍպիտակ տունը հաստատել է, որ ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը և նրա կինը՝ Ջիլ Բայդենը, մասնակցելու են Վաշինգտոնի նորընտիր ղեկավար Դոնալդ Թրամփի երդմնակալությանը հունվարի 20-ին։ «Նախագահը խոստացել է, որ ինքը կմասնակցի երդմնակալությանը, անկախ նրանից, թե ով կհաղթի ընտրություններում, նա և Առաջին տիկինը կհարգեն այդ խոստումը և կմասնակցեն երդմնակալությանը»,-նախագահական ինքնաթիռում լրագրողների համար ճեպազրույցում ասել է Սպիտակ […] ...
08:10 26.11.2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ էՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ ...
08:05 26.11.2024
Ադելիա Պետրոսյանը` Ռուսաստանի Գրան պրիի եզրափակչումՀայ գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը դուրս է եկել Ռուսաստանի Գրան պրիի եզրափակիչ: 17-ամյա հայուհին Գրան պրիի փուլերում վաստակել է 36 միավոր: Սա լավագույն արդյունքն է որակավորման փուլում, 36 միավոր է վաստակել նաև Աննա Ֆրոլովան: Ռուսաստանի Գրան պրիի եզրափակչի մասնակիցները 1․Ադելյա Պետրոսյան (36 միավոր) 2․Աննա Ֆրոլովա (36) 3․Ալինա Գորբաչովա (34) 4․Վերոնիկա Յամետովա (32) 5․Դարիա Սադկովա (30) 6․Քսենիա […] ...