21:54 27.05.2019
Մայիսի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ քահանայից հերթական ժողովը, որին մասնակցում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայաստանի և Արցախի թեմերում սպասավորող 225 եկեղեցականներ, թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ և միաբաններ:
Առավոտյան, Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, հոգևորականները Սուրբ Գայանե վանքում մասնակցեցին Գիշերային ժամերգությանը:
Ժողովը բացվեց կազմակերպիչ հանձնախմբի նախագահ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խոսքով: Սրբազան Հայրը քահանայից դասին մաղթեց Ավարայրի, Սարդարապատի, հայոց պետականության զորացման ու պայծառացման տեսլականով առաջ ընթանալ՝ արձանագրելով նորանոր հաջողություններ հովվական առաքելության մեջ:
Այնուհետև «Քահանա-անհատ ճանաչողության և հարաբերության հարց» թեմայի շուրջ բանախոսությամբ հանդես եկավ Քահանայից ժողովի գործադիր մարմնի անդամ Արժանապատիվ Տ. Եսայի քահանա Արթենյանը (Արարատյան հայրապետական թեմ): Բանախոսությանը հաջորդած քննարկման ընթացքում ժողովականները ընդգծեցին հովվական կյանքում հոգևոր խնամքի կարևորությունը՝ հիմնված հովվի հոգևոր փորձառության, ամուր հավատքի, անսակարկ սիրո և նվիրումի վրա: Քահանա-անհատ ճանաչողության պարագային շահեկան նկատվեցին ծխական համակարգի վերականգնման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:
Ժողովի երկրորդ զեկույցը «Խոստովանության և խոստովանահոր շիտակ ընկալումը Հայոց Եկեղեցում» թեմայով ներկայացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը: Նյութի շուրջ Հայր Սուրբը հայ եկեղեցական մատենագրությունից և կանոնագրքերից քաղված տեղեկություններ փոխանցեց` անդրադարձ կատարելով նաև այլ Եկեղեցիների փորձառությանը: Ծավալված քննարկման ընթացքում քահանա հայրերը խնդրի առնչությամբ ներկայացրեցին իրենց դիտարկումներն ու հովվական փորձառությունը:
Ժողովը եզրափակվեց Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով: Հայոց Հովվապետն իր գնահատանքը հայտնեց ժողովի մասնակից եկեղեցականներին իրենց նվիրյալ ծառայության համար: «Մենք միշտ հպարտ ենք մեր եկեղեցականներով: …Այն աշխատանքը, որ նրանք իրականացնում են, իրականացնում են ամբողջական պատասխանատվությամբ, առաջին հերթին` հավատքով, աստվածսիրությամբ և ազգասիրությամբ, գիտակից, որ իրենց առաքելությունը պայմանավորում է աստվածսիրությունն ու հայրենասիրությունը հայ հավատացյալի՝ արժեքներ, որոնցով հարատևել է մեր ժողովուրդը, պահպանվել է մեր երկիրը, որոնցով այսօր մենք ունենք անկախ պետականություն», – ասաց Վեհափառ Հայրապետը` պատգամելով դժվարությունների առջև չընկրկել, միասնաբար ջանալ հաղթահարել դրանք և անշեղ ընթանալ այդ ճանապարհով, նույն քաջարի ոգով, ամբողջական պատասխանատվությամբ շարունակել իրենց ծառայությունը հայ ժողովրդի կյանքում:
Անդրադարձ կատարելով մայիսյան հերոսամարտերին և տիրող հաղթական մթնոլորտին` Նորին Սրբությունը խոսեց նաև մեր ժողովրդի դավանած արժեքների անխաթար պահպանության անհրաժեշտության մասին` դրանում կարևորելով Հայոց Եկեղեցու և հայ հոգևորականի դերակատարությունը: «Մենք՝ իբրև եկեղեցականներ, պետք է ամրորեն, հաստատուն կերպով, քաջաբար պաշտպանենք հոգևոր, բարոյական մեր արժեքները, որոնք առանցքն են մեր ինքնության, որոնց շնորհիվ հարատևել ենք դարերի մեջ, դիմակայել ամեն տեսակ փորձությունների, փրկության առաջնորդել մեր ժողովրդին և կերտել անկախ պետականություն»,- ընդգծեց Հայոց Հովվապետը:
Վերջում Նորին Սրբությունը շնորհավորեց եկեղեցականներին Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման օրվա առիթով՝ իր տոնական բարեմաղթանքները փոխանցելով ամենքին:
Հայրական իր օրհնությունը բերելով հոգևոր դասին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև մաղթեց Աստծո զորակցությամբ աննկուն մնալ հավատքի մեջ, հավատարիմ` Երկնավոր Տիրոջ ու սուրբ հայրերի սահմանած ուղուն: Նորին Սրբությունն աղոթեց հայրենի երկրի խաղաղ ու բարօր կյանքի համար:
Ժողովի ավարտին հոգևորականաց դասը Սուրբ Գայանե վանքում մասնակցեց Երեկոյան ժամերգությանը:
17:42 09.04.2025
«Ռեալը» մտածում է Անչելոտիին հեռացնելու մասին«Ռեալը» ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հնարավոր է` ավարտի համագործակցությունը գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետ, հաղորդում է Relevo-ն։ Աղբյուրի տեղեկություններով՝ «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղը դարձյալ ակտիվացրել է իտալացի մասնագետին հեռացնելու մասին քննարկումները։ «Ռեալը» մրցաշրջանի ավարտից հետո հնարավոր է` փոխի գլխավոր մարզչին։ Անչելոտիին փոխարինելու հիմնական թեկնածուն Չաբի Ալոնսոն է։ ...
17:37 09.04.2025
ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Խորվաթիայի ԱԳՆ քաղաքական ծրագրավորման տնօրինության ղեկավարի հետԱպրիլի 8-ին աշխատանքային այցով Խորվաթիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Խորվաթիայի ԱԳՆ քաղաքական ծրագրավորման տնօրինության ղեկավար, Դուբրովնիկի համաժողովի համակարգող Անտուն Բուկլյաշի հետ: Դավիթ Կարապետյանը ներկայացրել է տարածաշրջանում առկա իրավիճակը: Զրուցակիցները քննարկել են «Երևանյան երկխոսության» և Դուբրովնիկի համաժողովի միջև համագործակցության հեռանկարները, կիսվել համաժողովների կազմակերպման փորձով: ...
17:30 09.04.2025
Հայաստան-Գերմանիա. ստորագրվել է մշակույթի ոլորտում համագործակցության հռչակագիրՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի դաշնային նախարարության միջև ստորագրվել է մշակույթի ոլորտում համագործակցության մասին մտադրության համատեղ հռչակագիր: Փաստաթուղթը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Կլաուդիա Բուշը: Միջոցառմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է […] ...
17:23 09.04.2025
«Չելսիի» նախկին ֆուտբոլիստը հարձակման է ենթարկվել«Լիվերպուլի» ու «Չելսիի» նախկին կիսապաշտպան Յոսի Բենայունը Թել Ավիվում հարձակման է ենթարկվել, գրում է The Sun-ը: Ապրիլի 6-ին անհայտ անձը մոտոցիկլով մոտեցել է իսրայելցի ֆուտբոլիստի տանը և ռումբ նետել դռան վրա: Բենայունը և նրա ընտանիքը չեն վնասվել: Նախկին ֆուտբոլիստը ենթադրում է, որ նրա վրա սխալմամբ են հարձակվել: «Սկզբում մտածեցի, որ գազի բալոն է և զանգահարեցի […] ...
17:17 09.04.2025
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի անդամի թեկնածուՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի ապրիլի 8-ին Բուենոս Այրեսում կայացած Դատախազների միջազգային ասոցիացիայի (ԴՄԱ) Գործադիր կոմիտեի 59-րդ նիստի ընթացքում ընտրվել է Գործադիր կոմիտեի անդամի թեկնածու: Համաձայն Դատախազների միջազգային ասոցիացիայի կանոնակարգի` Գործադիր կոմիտեի անդամը նշանակվում է Ընդհանուր ժողովի կողմից՝ 3 տարի ժամկետով: Ընդհանուր ժողովի հերթական հանդիպումը կկայանա 2025 թվականի սեպտեմբերին՝ Սինգապուրում, որի ընթացքում […] ...
17:12 09.04.2025
Ուղեկցումների բաժնի ծառայողներն ազատազրկված անձի մոտից հայտնաբերել են հոգեմետ դեղահաբերՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ուղեկցումների բաժնի ծառայողները «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտի մուտք գործելուց առաջ ամբողջական խուզարկության են ենթարկել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից տեղափոխված դատապարտյալ Ա․Հ․-ին։ Խուզարկության արդյունքում Ա․Հ․-ի մոտից հայտնաբերվել է 6 հոգեմետ դեղահաբ։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ ...