19:00 27.05.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփել է «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովի աշխատանքները:
Մասնավորապես, վարչապետը շնորհավորել է համաժողովի մասնակիցներին դինամիկ ֆորում անցկացնելու կապակցությամբ և արձանագրել մի քանի առանձնահատկություններ այսօրվա քննարկումներից:
«Առաջինը՝ մենք տեսանք, որ Սյունիքի մարզում իսկապես շատ մեծ պոտենցիալ կա: Այստեղ մենք տեսանք առաջարկներ և նույնիսկ գործունեություն, որը վերաբերում է տեխնոլոգիական ոլորտին, այստեղ տեսանք հետաքրքիր, գյուղատնտեսական, զբոսաշրջային ծրագրեր: Այստեղ, իսկապես, շատ կարևոր է, որ մենք կարողանանք ստեղծել թե՛ օրենսդրական, թե՛ կառուցակարգային, թե՛ բարոյահոգեբանական այնպիսի միջավայր և պայմաններ, որպեսզի մարդը ոգևորվի իր աշխատանքից և ուրիշներին ոգևորի աշխատել: Առանց աշխատանքի հնարավոր չէ որևէ հարց լուծել, առանց աշխատանքի հնարավոր չէ բարեկեցություն ստեղծել, և սա ամենակարևոր արձանագրումն է:
Մենք պետք է իրար վարակենք աշխատելու ցանկությամբ, աշխատելու էներգիայով, մենք պետք է հավատանք մեր ապագային, որովհետև այն մեր ձեռքերում է, որովհետև մեր ապագային հավատալ՝ նշանակում է ինքներս մեզ հավատալ: Ես համոզված եմ, որ այսօր Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է հավատա առաջին հերթին ինքն իրեն: Մեր ընդդիմադիր ժամանակներից այդ դիսկուրսը կա. ընդդիմությանը հավատում են, չեն հավատում, իշխանությանը հավատում են, չեն հավատում: Առաջին հերթին մարդը պետք է հավատա ինքն իրեն, իր ստեղծարար ուժին և մեր առաքելությունն այն է, որ մենք պետք է ոչ թե գործենք այնպես, որ մարդիկ մեզ հավատան, մենք պետք է գործենք այնպես, որ մարդիկ իրենք իրենց հավատան, որովհետև իրենք իրենց հավատալով է, որ ամեն անգամ իրենք կարողանան էֆեկտիվ կառավարություն ստեղծել, էֆեկտիվ ԱԺ ձևավորել, էֆեկտիվ տեղական ինքնակառավարման մարմիններում լինել: Մեր մեծագույն առաքելությունն այն է, որ մարդիկ՝ ՀՀ քաղաքացիները, հավատան իրենք իրենց: Այն պահին, երբ որ մենք հավատում ենք մեր քաղաքացիներին, մեր ժողովուրդը հավատում է ինքն իրեն, ինքը հաղթում է:
Մեր ժողովրդի, մեր պետության, մեր քաղաքացիների հաղթանակի միակ գրավականն այն է, երբ ամեն քաղաքացի և ժողովուրդը հավաքականություն է, ինքն իրեն հավատում է: Ես ուրախ եմ, որ այս դահլիճից, այս բեմից մենք տեսանք բազմաթիվ մարդիկ, ովքեր առաջին հերթին հավատում ենք իրենք իրենց: Մեր ամենօրյա առաքելությունն է, որպեսզի այդ մարդիկ իրենց ամեն օրվա հետ, ամեն ժամի, ամեն շաբաթվա հետ ավելի ու ավելի շատ հավատան, որովհետև ինչքան իրենք իրենց են հավատում, այնքան ավելի շատ հավատում են մեր ընդհանուր հայրենիքի այսօրվան և ապագային, որը մենք իրար հետ քայլ առ քայլ կառուցում ենք և կառուցելու ենք: Մեզ բոլորիս եռանդ եմ մաղթում և բոլորիս լավատեսություն եմ մաղթում և որևէ կասկած չկա, որ ՀՀ քաղաքացին իր հաղթարշավը շարունակելու է և դա ավարտ այլևս չի ունենալու: Ամեն նոր հաղթանակից հետո մենք նոր հաղթանակ ենք պատրաստելու և կերտելու, որովհետև դա մի աստիճան է, ամեն աստիճան ոտք դնելը մեր նախապատրաստությունն է մյուս աստիճանին ոտք դնելու: Այնպես որ, մեր քայլը ոչ թե պետք է լինի ուղղակի առաջ, այլ նաև դեպի վերընթաց:
Այսօր իմ քայլը հանուն Սյունիքի մարզի ես համոզված եմ, որ մեզանից յուրաքանչյուրն արել է, անում է և կանի իր քայլը հանուն Սյունիքի մարզի, հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն Արցախի Հանրապետության:
Շնորհակալություն»:
Նշենք, որ համաժողովի շրջանակներում ներկայացվել են մի շարք ներդրումային ծրագրեր և ստորագրվել դրանք կյանքի կոչելու վերաբերյալ փաստաթղթեր:
12:37 19.04.2025
ԱՄՆ-ը հայտարարել է COVID-19-ի իրական ծագման բացահայտման մասին09:14 19.04.2025
Պետդեպը զգուշացրել է, որ ԱՄՆ-ը տարիներով չի զբաղվի Ուկրաինայի հարցով08:30 19.04.2025
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից12:47 19.04.2025
Դատախազների ֆուտբոլի թիմը՝ իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության եզրափակիչումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի ապրիլի 18-ին, «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության խաղադահլիճի տրիբունայից, հետևել է Ներքին գործերի նախարարության ոստիկանության օրվան նվիրված՝ իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարում հանդես եկող՝ դատախազների ֆուտբոլի թիմի խաղին: Կիսաեզրափակիչ փուլ դուրս եկած Դատախազություն-Քննչական կոմիտե խաղում հաղթել է Դատախազության ֆուտբոլի թիմը՝ 3-1 հաշվով: Եզրափակիչ փուլում դատախազների ֆուտբոլի թիմը […] ...
12:42 19.04.2025
Քրեական ոստիկանները զարգացնում են հմտությունները. ՆԳ նախարարը հետևել է ցուցադրական գործնական պարապմունքինՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ապրիլի 18-ին հետևել է Քրեական ոստիկանության օպերատիվ արձագանքման վարչության ծառայողների տակտիկական պատրաստության գործնական պարապմունքին։ Կրակային պատրաստության, տրանսպորտային միջոցներում ու շինություններում զինված հանցագործների վնասազերծման տարբեր սցենարային իրավիճակներում քրեական ոստիկանները ցուցադրել են մարտավարական բարձր պատրաստվածություն ու մասնագիտական հմտություններ։ Հանցավոր գործողություններին արագ ու արդյունավետ հակազդելու գործընթացում ընդգծվել է օպերատիվ արձագանքման ծառայողների թիմային աշխատանքն ու […] ...
12:37 19.04.2025
ԱՄՆ-ը հայտարարել է COVID-19-ի իրական ծագման բացահայտման մասինԿորոնավիրուսը, ամենայն հավանականությամբ, առաջացել է լաբորատորիայում և տարածվել է Չինաստանի Ուհան քաղաքի լաբորատորիայից արտահոսքի հետևանքով, հայտնել է Սպիտակ տունը։ «Վիրուսն ունի կենսաբանական բնութագիր, որը բնության մեջ չի հայտնաբերվել։ Ուհանում է գտնվում SARS վիրուսների դեմ Չինաստանի առաջատար հետազոտական լաբորատորիան, որն ունի կենսաանվտանգության վատ պայմաններում ֆունկցիոնալ հետազոտություններ իրականացնելու փորձ»,- նշված է վարչակազմի կայքում հրապարակման մեջ։ Այն նաև […] ...
12:25 19.04.2025
ՉԼ ու ԵԼ կիսաեզրափակիչների մասնակիցների շարքում չկան այն ակումբները, որոնք մրցաշարերի Լիգայի փուլում զբաղեցրել են 1-ին տեղերըՉեմպիոնների լիգայում ու Եվրոպա լիգայում կիսաեզրափակիչների մասնակիցների շարքում չկան այն ակումբները, որոնք մրցաշարերի Լիգայի փուլում զբաղեցրել են 1-ին տեղերը։ Այդ թիմերն են համապատասխանաբար «Լիվերպուլն» ու «Լացիոն»։ Փոխարենը կիսաեզրափակիչներում կխաղան Լիգայի փուլում 2-4 տեղերը զբաղեցրած թիմերը: Ակումբային գլխավոր եվրագավաթի Լիգայի փուլում երկրորդ տեղը զբաղեցրել էր «Բարսելոնան», երրորդը՝ «Արսենալը», չորրորդը՝ «Ինտերը»: Եվրոպա լիգայում համապատասխանաբար հետևյալ պատկերն է՝ […] ...
12:09 19.04.2025
ԱՄՆ-ը կարող է Ղրիմը ճանաչել որպես ռուսական տարածք․ BloombergԱմերիկյան իշխանությունները պատրաստ են Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության համաձայնագրի շրջանակներում ճանաչել Ղրիմը որպես ռուսական տարածք։ Այս մասին ուրբաթ հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Այս քայլը, նշում է հրատարակությունը, ցույց է տալիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հրադադարի հասնելու և Ուկրաինայում հակամարտությունը լուծելու ցանկությունը։ Վերջնական որոշում դեռ կայացված չէ։ Հինգշաբթի օրը Վաշինգտոնը Փարիզում իր դաշնակիցներին […] ...