Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերվողները կպատժվեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC

Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերվողները կպատժվեն

17:20 27.05.2019

Անտուն կենդանիների նկատմամբ առանձնակի դաժան վերաբերմունքի համար պատժաչափեր կսահմանվեն, ընդհուպ քրեական պատասխանատվություն։ «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագիծն այսօր քննարկվել է նաև ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովին կից ստեղծված կենդանիների պաշտպանության հարցերով աշխատանքային խմբի անդամների հետ: Քննարկումը փակ է եղել:

Նախագիծը հեղինակել են ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը և «Իմ քայլը» խմբակցության անդամ Մերի Գալստյանը: Նախագծի մանրամասների շուրջ SHANTNEWS.am-ը զրուցել է Մերի Գալստյանի հետ: Նրա խոսքերով՝ իրենք հենց այս խմբի անդամների հետ են առաջին քննարկումից ի վեր այդ հարցերի շրջանակը հստակեցրել և աշխատանքային խմբի անդամների կողմից բարձրաձայնված հարցերն ամփոփելով վերջնականացրել նախագիծը:

Այսպիսի մի նախագիծ մշակել է նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Նա ԱԺ վերջին լիագումար նիստի ժամանակ հայտարարել է, թե չի պատրաստվում իր նախագիծը հանել օրակարգից և ինքն էլ իր տարբերակն է ներկայացնելու խորհրդարանականներին.

«Եթե շունն ու կատուն էլ եք քաղաքականացնում և ուզում եք, որ անպայման դա ներկայացված լինի «Իմ քայլի» կողմից, քա՛վ լիցի, խնդիր չկա, արե՛ք  դուք, ես նախագիծը չեմ հանելու շրջանառությունից, դրե´ք, մերժեք իմ նախագիծը։ Եթե դուք գտնում եք, որ սա այն հարցն է, որ անպայման դուք պետք է անեք, որ շները և կատուները իրենց  խորին շնորհակալությունը հայտնեն ձեզ, արե´ք դուք, բայց արեք հնարավորինս արագ, որովհետև վիճակագրությունը իսկապես բավականին ծանր է, կենդանիների խեղում, կենդանիների սպանություն»,- ասել է Զոհրաբյանը։

SHANTNEWS.am-ը Մերի Գալստյանից հետաքրքրվեց՝ եկե՞լ են Նաիրա Զոհրաբյանի հետ կոնսենսուսի և ինչո՞վ է այս նախագիծը տարբերվում ԲՀԿ-ական պատգամավորի նախագծից:

«Որքանով ես եմ տեղյակ, իսկ ես ուսումնասիրել եմ թե՛ նախագիծը և թե՛ նախագծի վերաբերյալ պետաիրավական հանձնաժողովի քննարկումը, տիկին Զոհրաբյանի ներկայացրած օրենքի նախագիծը վերաբերում էր Քրեական օրենսգրքում դաժանության համար պատժաչափերի սահմանմանը, սակայն ես հենց ԱԺ նիստերից մեկի ժամանակ ելույթումս նշեցի, որ մենք կարիք ունենք հստակ սահմանելու դաժան գործողությունները, բաժանելու կատեգորիաների, խմբավորելու, քանի որ մարդկանց ենթարկելու ենք քրեական պատասխանատվության և շատ կարևոր է հետագայում իրավապահ մարմինների համար, որպեսզի կարողանան դաժանությունը, կոնկրետ գործողությունը իդենտիֆիկացնել դաժան գործողության հետ և համապատասխան պատժամիջոցներ սահմանել:

Այս մայր օրենքում մենք հենց այսպես էլ արել ենք: Սահմանել ենք հստակ այն գործողությունները ընդհանուր արգելված գործողությունների շրջանակը և այն արգելված գործողությունների շրջանակը, որոնք հատկապես առանձնակի դաժանություն են իրենց մեջ պարունակում, և հետևաբար ենթարկվելու են քրեական պատասխանատվության, այսինքն` իրավական կարգավորումները համալիր ենք տվել»,- պատասխանեց Մերի Գալստյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP