Մեր քաղաքական թիմն այդ հանրահավաքի հետ որևէ առնչություն չունի․ Մխիթար Հայրապետյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
19:56:57
Ամսաթիվ
08 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    391.01
  • RUBLE
    4.56
  • 427.33
WEATHER
+12.09 oC

Մեր քաղաքական թիմն այդ հանրահավաքի հետ որևէ առնչություն չունի․ Մխիթար Հայրապետյան

15:00 27.05.2019

2018 թվականին հեղափոխության օրերին պատգամավորների անունով սև ժապավեններ կախելը կամ նրանց դագաղներ ուղարկելը Նիկոլ Փաշինյանի ղեկավարած քաղաքական թիմը չի ողջունել, հետևաբար շաբաթ օրը Ազատության հրապարակում ցուցարարների հնչեցրած բռնության կոչերը նույնպես իրենց հետ կապ չունի։ Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ ԱԺ հանձնաժողովի ղեկավար Մխիթար Հայրապետյանը։

Պատգամավորը ասաց, որ բոլորն էլ հավաքներ անցկացնելու իրավունք ունեն և կարող են խոսել ինչից ցանկանան, բայց խնդիրն այն է, որ դա չպետք է լինի իրենց քաղաքական թիմի անունից։ Հայրապետյանի խոսքերով՝ շաբաթ օրը բռնության կոչերով ուղեկցված հավաքը իրենց քաղաքական թիմի հետ որևէ առնչություն չունի։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչու նախապես չեն հայտարարել, որ այդ հավաքն իրենց հետ կապ չունի, Հայրապետյանը պատասխանեց, որ օրինակ` ինքը հավաքի մասին իմացել է միայն դրա անցկացումից հետո։

Այն, որ բռնության կոչեր հնչեցրած ցուցարարը դեկտեմբերին մասնակցել է «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավին, Մխիթարյանը մեկնաբանեց, որ գուցե այն ժամանակ կապ եղել է, բայց դա չի նշանակում, որ այդպիսի կապ հիմա էլ կա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն ու «Նիվա»-ն․ կան վիրավnրներ

23:42 08.04.2025

Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն ու «Նիվա»-ն․ կան վիրավnրներ

Ապրիլի 6-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 15 կմ հատվածում բախվել են «ՎԱԶ 2121» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ ...

ՀՀ դեսպանը հյուրընկալել է «Միջազգային հարաբերությունների և աշխարհաքաղաքականության ինստիտուտ» կազմակերպությանն անդամակցող մի խումբ ուսանողների

23:36 08.04.2025

ՀՀ դեսպանը հյուրընկալել է «Միջազգային հարաբերությունների և աշխարհաքաղաքականության ինստիտուտ» կազմակերպությանն անդամակցող մի խումբ ուսանողների

Ապրիլի 8-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը դեսպանությունում հյուրընկալել է «Միջազգային հարաբերությունների և աշխարհաքաղաքականության ինստիտուտ» կազմակերպությանն անդամակցող մի խումբ ուսանողների՝ կազմակերպության հիմնադիր, Փարիզի քաղաքական գիտությունների համալսարանի դասախոս Կևան Գաֆաիթի գլխավորությամբ։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Ողջունելով հյուրերին և կարևորելով ապագա միջազգայնագետների և քաղաքագետների կողմից Հայաստանի շուրջ կատարվող զարգացումների վերաբերյալ համապարփակ պատկերացում կազմելու կարևորությունը՝ […] ...

Քննարկվել է ՀՀ-ում 16 տարեկանից ցածր երեխաների առցանց անվտանգության և «առանց հեռախոսի» դպրոցական միջավայրի բարելավմանը միտված ծրագրի հայեցակարգը

23:29 08.04.2025

Քննարկվել է ՀՀ-ում 16 տարեկանից ցածր երեխաների առցանց անվտանգության և «առանց հեռախոսի» դպրոցական միջավայրի բարելավմանը միտված ծրագրի հայեցակարգը

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ ապրիլի 8-ին կայացել է հանդիպում տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների հետ: Քննարկվել է Հայաստանում 16 տարեկանից ցածր երեխաների առցանց անվտանգության և «առանց հեռախոսի» դպրոցական միջավայրի բարելավմանը միտված ծրագրի հայեցակարգը: Նախարարն անդրադարձել է Հայաստանում համացանցի հասանելիությանն ու թվային տեխնոլոգիաների զարգացմանը, ընդգծել դրանց ստեղծած հնարավորությունները: Միևնույն ժամանակ, նա նկատել է, որ հատկապես սոցիալական մեդիայի, […] ...

Քննարկվել են Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության աշխատանքներին առնչվող հարցեր

23:24 08.04.2025

Քննարկվել են Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության աշխատանքներին առնչվող հարցեր

Ապրիլի 8-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության և Վաղարշապատի Տարածքային կազմակերպության աշխատանքներին առնչվող հարցեր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

ՏԿԵ նախարարը խորհրդակցություններ է անցկացրել Լոռու մարզում

23:02 08.04.2025

ՏԿԵ նախարարը խորհրդակցություններ է անցկացրել Լոռու մարզում

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այսօր աշխատանքային այցով եղել է Լոռու մարզում: «Խորհրդակցություն եմ անցկացրել Լոռու մարզպետարանում՝ մարզպետ Արամ Ղազարյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի նորանշանակ տնօրեն Արկադի Չերչինյանի, մարզի համայնքների ղեկավարների և այլ պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ։ Խորհրդակցության նպատակը ներկայումս պետբյուջեի միջոցներով և սուբվենցիոն ծրագրերով համայնքներում իրականացվող աշխատանքների, առաջիկա հրատապ անելիքների […] ...

ԱՄՆ-ը պետք է հրաժարվի Թեհրանի դեմ ուժ կիրառելու հնարավորությունից. Իրանի ԱԳՆ

22:43 08.04.2025

ԱՄՆ-ը պետք է հրաժարվի Թեհրանի դեմ ուժ կիրառելու հնարավորությունից. Իրանի ԱԳՆ

Վաշինգտոնը պետք է հրաժարվի Թեհրանի դեմ ուժ կիրառելու հնարավորությունից: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին The Washington Post-ի կայքում հրապարակված հոդվածում։ Մեկնաբանելով Թեհրանի և Վաշինգտոնի միջև ապրիլի 12-ին Օմանում կայանալիք անուղղակի բանակցությունները՝ նա նշել է, որ իրանական կողմը «պատրաստ է լուրջ փոխգործակցության՝ գործարք կնքելու նպատակով»։ Միևնույն ժամանակ, Արաղչին ընդգծել է, որ […] ...

BACK_TO_TOP