14:24 27.05.2019
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այսօր ասուլիսում անդրադարձել է ամուսնու հետ արտերկիր կատարվող այցերին: Լրագրողի հարցին, թե ինչու է այսքան շատ շրջագայում ամուսնու հետ և առանց նրա, Հակոբյանն ասել է՝ ես իմ ամուսնուն շատ եմ սիրում:
«Չգիտեմ` ինչի՞ նախորդները չէին ուղեկցում իրենց ամուսիններին, իրենք էլ ունեին այդ հնարավորությունը, կարող էին նստել ինքնաթիռ ու գնալ, կողքին լինել: Ես ի՞նչ իմանամ` ինչի չէին գնում: Ես իմ ամուսնուն շատ եմ սիրում»,- ասել է Աննա Հակոբյանը:
Մյուս կողմից, ըստ նրա, իր շրջագայությունները շատ են ստացվում, քանի որ որոշակի գործունեություն է իրականացնում: Ասում է՝ հենց այնպես որևէ տեղ չի պատրաստվում գնալ, ընտանիքի ժամանակն ու պետական ռեսուրսն էլ անիմաստ չի վատնի:
«Որ էդքան դրա տակ փորձում են փնտրել փողերի վատնում… ԱՄՆ-ի օրինակը բերեմ՝ 10 մլն դրամ ենք ծախսել այցի վրա, Հայաստան ենք բերել 755 մլն դրամ: Ես չեմ կարող ուղղակի որևէ տեղ գնալ: Ես դրա ժամանակը չունեմ, ես ունեմ մեծ ընտանիք, ունեմ ամուսին, ում կողքին պիտի լինեմ Հայաստանում: Ունեմ փոքրիկ երեխա, որին ամեն անգամ թողնել, որևէ տեղ գնալը մեծ սթրես է թե՛ ինձ համար, թե՛ իր: Առաջին հերթին իմ համար ու իմ ընտանիքի համար, եթե իմ գնացած տեղը չունենա որևէ օգուտ Հայաստանի համար, ես երբևէ դա ինձ թույլ չեմ տա, ես իմ ընտանիքի ժամանակից չեմ ծախսի, ուր մնաց, թե պետական ռեսուրս ծախսեմ»,- պարզաբանում է վարչապետի կինը:
00:00 15.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...
23:57 14.04.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Ջերմուկի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» կոչվող հատված տանող ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սպիտակի ոլորանները կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։ Սյունիքի մարզում (բացի Կապան և Մեղրի քաղաքներից), Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Արագածի […] ...
23:55 14.04.2025
Արարատ Միրզոյանը Վիեննայում ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներում վերջին զարգացումներըԱպրիլի 13-14-ը Վիեննայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական ու Հյուսիսային Ամերիկայի երկրներում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների աշխատաժողով: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային իրադարձությունների շուրջ: Նախարար Միրզոյանը ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներում վերջին զարգացումները: Քննարկվել են տարբեր ուղղություններով, այդ […] ...
23:50 14.04.2025
Երևանում՝ Երևանյան լճի հարևանությամբ, բախվել են «Hyundai»-ն ու «Opel»-ըԱպրիլի 14-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:50-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում՝ Երևանյան լճի հարևանությամբ՝ «CPS» բենզալցակայանի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչ 35-ամյա Գրիգոր Ս.-ի վարած «Hyundai» մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 29-ամյա Վահե Ս.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Վարորդներին առաջինն օգնության են հասել վթարի հարևանությամբ […] ...
23:42 14.04.2025
Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը միանձնյա գլխավորում է IV դիվիզիոնի ԱԱ մրցաշարային աղյուսակըՀայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնության շրջանակում երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել՝ առավելության հասնելով Ուզբեկստանի ընտրանու նկատմամբ։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։ Լրացուցիչ ժամանակում գոլեր չեն գրանցվել և հանդիպման ելքը վճռվել է հետխաղյա բուլիտներում, որտեղ մեր ընտրանին փայլուն հաղթանակ է տարել […] ...
23:33 14.04.2025
Սյունիքի մարզում կառուցվում է Խոտ ֊ Որոտան 11 կմ երկարությամբ ճանապարհըՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ Սյունիքի մարզում կառուցվում է Խոտ ֊ Որոտան 11 կմ երկարությամբ ճանապարհը: ...