13:40 27.05.2019
Ավստրիայի խորհրդարանում այսօր արտահերթ նիստ է անցկացվում, որի ընթացքում քննարկվելու է վարչապետ Սեբաստիան Կուրցին անվստահության քվե հայտնելու հարցը: Այս մասին հաղորդում է Interfax լրատվական գործակալությունը:
Բանն այն է, որ գերմանական Spiegel և Süddeutsche Zeitung պարբերականները տեսանյութ են հրապարակել, որտեղ Ավստրիայի նախկին փոխկանցլեր Հայնց Քրիստիան Շտրախեն դիմում է ոմն, ենթադրաբար հարուստ, ռուսաստանցի մի կնոջ, որը փոխադարձ ծառայությունների դիմաց գումար և աջակցություն է առաջարկում ընտրություններում:
Այս սկանդալից հետո Շտրախեն հեռացել է փոխկանցլերի պաշտոնից: Իր հերթին «Ավստրիայի ժողովրդական կուսակցության» ղեկավար Սեբաստիան Կուրցը խզել է կոալիցիոն համաձայնագիրը Շտրախեի «Ավստրիայի ազատության կուսակցության» հետ և նոր ընտրություններ անցկացնելու կոչ արել:
Այսօր «Ավստրիայի ազատության կուսակցության» բոլոր նախարարները հայտարարել են կոալիցիոն կառավարությունից դուրս գալու մասին:
Կուրցի հետ բանակցություններից հետո Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենն առաջարկել է արտահերթ ընտրություններ անցկացնել սեպտեմբերին:
14:30 01.11.2024
Պարույր Հովհաննիսյանը հանդիպել է բարոնուհի Քերոլայն Քոքսի հետՀոկտեմբերի 31-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է ՄԹ Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին, ով Հայաստան է ժամանել Երևան տեղափոխված «Լեյդի Քոքս վերականգնողական կենտրոնի» վերաբացման արարողությանը մասնակցելու նպատակով: Ողջունելով հյուրին՝ Պարույր Հովհաննիսյանը երախտագիտություն է հայտնել բարոնուհուն Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ ցուցաբերած բազմամյա բարեկամության և աջակցության համար: Իր հերթին, բարոնուհին բարձր է […] ...
14:23 01.11.2024
Կիրառվում է բարձր փոխարժեքով տարադրամի փոխանակման պատրվակով խարդախությամբ գումարներ հափշտակելու նոր մեխանիզմ․ ՀՀ քննչական կոմիտեն զգուշացնում էԲազմաթիվ անձանց կողմից ներկայացված առերևույթ հանցագործության մասին հաղորդումների հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել են մեկ տասնյակից ավելի քրեական վարույթներ՝ տարադրամի բարձր շահութաբերությամբ փոխանակման պատրվակով խարդախությամբ տարբեր չափերի գումարներ հափշտակելու դեպքերի առթիվ։ Նշված քրեական վարույթների նյութերի ուսումնասիրությունը փաստում է, որ գործադրվում է կոնկրետ հանցավոր մեխանիզմ։ Մասնավորապես, […] ...
14:18 01.11.2024
Վալերիկ Մովսիսյանը բրոնզե մեդալ է նվաճելԼեհաստանում շարունակվող մինչև 20 և 23 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 89 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանը նվաճել է բրոնզե մեդալ: Պատանի ծանրորդը Մ20 տարեկանների պայքարում երկամարտում գրանցել է 339 կգ (155+184) արդյունք։ Նա պոկում վարժությունում երկրորդն է եղել և արժանացել փոքր արծաթե մեդալի: Հիշեցնենք, որ մրցաշարում Հայաստանից ոսկե մեդալակիր էին դարձել Աննա Ամրոյանը (76 կգ), Ժորա […] ...
14:13 01.11.2024
Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել «Կլիմայի փոփոխություն եւ էներգիայի անցումային մոտեցումներ. գործելու հնարավորություններ խորհրդարանականների համար» համաժողովի բացմանըՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նոյեմբերի 1-ին մասնակցել է «Կլիմայի փոփոխություն եւ էներգիայի անցումային մոտեցումներ. գործելու հնարավորություններ խորհրդարանականների համար» համաժողովին: Համաժողովին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, Կառավարության անդամներ, դիվանագիտական կորպուսի ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀՀ ԱԺ աշխատակազմի փորձագետներ, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ընդգծելով, որ կլիմայական ճգնաժամը մեր ժամանակների ամենալուրջ մարտահրավերներից է եւ պահանջում է […] ...
14:00 01.11.2024
Հիմնանորոգվում է Հ-38, /Հ-30/ (Թթուջուր) – /Հ-36/ (Նավուր) հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածըՀիմնանորոգվում է Հ-38, /Հ-30/ (Թթուջուր) – /Հ-36/ (Նավուր) հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ15+100 հատվածը։ 15.1կմ երկարությամբ ճանապարհահատվածն անցնում է Գեղարքունիքի մարզով։ Ճանապարհը միացնում է Ճամբարակի տարածաշրջանի Թթուջուր բնակավայրը Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի հետ։ Շինարարությունը կատարում է «Բիլդեր քոնսթրաքշն» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Ռ Քոնսալթ» ՍՊԸ-ն։ Ճանապարհի մոտ 10կմ հատվածում արդեն իսկ տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտը, […] ...
13:48 01.11.2024
Ադրբեջանական կեղծիքն Ամբերդի վերաբերյալՀայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ հավակնությունների քաղաքականության շրջանակում Իլհամ Ալիևն ադրբեջանցի գիտնականներին հանձնարարել էր ուսումնասիրել և աշխարհին ներկայացնել «Արևմտյան Ադրբեջանը»։ Մասնավորապես, նա հայտարարել էր, որ «Արևմտյան Ադրբեջանը պատմական ադրբեջանական երկրամաս է, իսկ քաղաքների ու գյուղերի անվանումներն ադրբեջանական ծագում ունեն»։ Այս մասին հոդված է հրապարակել «Գեղարդ» հիմնադրամը: ««Օգտակարը» հաճելիի հետ համատեղելով՝ ադրբեջանցի գիտնականները մեծ եռանդով անցել են […] ...