ՀՖՖ-ն արձագանքել է Հայաստան-Բելառուս խաղի վերաբերյալ մեղադրանքներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+13.09 oC

ՀՖՖ-ն արձագանքել է Հայաստան-Բելառուս խաղի վերաբերյալ մեղադրանքներին

10:17 11.11.2017

«Այսօր հայկական տարբեր լրատվամիջոցներ, հղում կատարելով պայմանավորված խաղերի բացահայտմամբ զբաղվող Federbet միջազգային կազմակերպությանը, լուրեր տարածեցին, թե, իբր, նոյեմբերի 9-ին կայացած Հայաստան-Բելառուս հանդիպումը կրել է պայմանավորված բնույթ։

ՀՖՖ Մամուլի քարտուղարությունը ստիպված է հերթական անգամ պարզաբանել որոշ շահագրգիռ, պատվիրված, անձնական շահն ամեն ինչից գերադասող և ծախու գրչակների զրպարտանքն ու պրովոկացիան:

ՀՖՖ Մամուլի քարտուղարությունը մասնագիտական պարզաբանման նպատակով նախ դիմեց ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետ Արթուր Ազարյանին, ով միևնույն ժամանակ ՈւԵՖԱ-ի «Պայմանավորված խաղերի և կասկածելի խաղադրույքների» Հայաստանի պատասխանատու համակարգողներից մեկն է. «Նախ նշեմ, որ պայմանավորված խաղերը և կասկածելի խաղադրույքներն իսկապես լուրջ մարտահրավեր են ինչպես ֆուտբոլի, այնպես էլ գրեթե բոլոր այլ մարզաձևերի համար: Այդ իսկ պատճառով ՖԻՖԱ-ն, ՈւԵՖԱ-ն, միջազգային և ազգային գրեթե բոլոր իրավապահ մարմինները համագործակցաբար ամենախիստ մեթոդներով պայքար են մղում պայմանավորված խաղերի և կասկածելի խաղադրույքների կազմակերպիչների և մասնակիցների դեմ:

Կարևոր է նշել նաև այս համագործակցության կարևոր մասնակիցների, բուքմեյքերական ընկերությունների դերը, ովքեր շահագրգիռ են նշված ապօրինի գործունեության արդյունքում խոշոր դրամական կորուստներից ապահովագրվելու համար: Արդեն մի քանի տարի է, ինչ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան համագործակցում է ՈՒԵՖԱ-ի «Պայմանավորված խաղերի և կասկածելի խաղադրույքների» վարչության և կասկածելի կամ պայմանավորված խաղերի բացահայտմամբ զբաղվող Sportradar միջազգային կազմակերպության հետ:

ՈւԵՖԱ-ի վերոնշյալ վարչությունը, բուքմեյքերական ընկերությունների հետ համատեղ, մոնիտորինգ է իրականացնում Եվրոպայի տարածքում ֆուտբոլային բոլոր հանդիպումների (հատկապես, եթե սահմանվել են խաղադրույքներ) նկատմամբ և համադրում բուքմեյքերական շուկայից ստացված ողջ տեղեկատվությունը: Կասկածելի դեպքերում կազմվում է մասնագիտական-վերլուծական ծավալուն զեկույց, որը հետագայում ներկայացվում է ազգային (անհրաժեշտության դեպքում՝ միջազգային) իրավապահ մարմինների ուշադրությանը:

Հատկանշական է, որ նշված համագործակցության արդյունքում Հայաստանում արդեն իսկ կան բացահայտումներ, որոնք գտնվում են դատավարական գործընթացում: Պետք է նշել, որ ՀՖՖ-ն խնդրո առարկա խաղի վերաբերյալ չի ստացել որևէ զեկույց ոչ ՈՒԵՖԱ-ի, և ոչ էլ Sportradar-ի կողմից, և այդ պատճառով կարող ենք վստահաբար հայտարարել, որ խաղի կասկածելի կամ պայմանավորված լինելու վերաբերյալ հայտարարությունները ոչ այլ ինչ են՝ քան զզվելի և խայտառակ զրպարտանք։

Ինչ վերաբերում է Federbet ընկերությանը, ապա այն կատարել է ընդամենը հարցական նշանով ֆեյսբուքյան գրառում, որը շահագրգիռ և ակնհայտ պատվեր կատարող որոշ լրատվամիջոցներ փորձել են մատուցել որպես ցանկալի իրականություն: Ավելացնենք նաև, որ Federbet-ը բավականին երիտասարդ հասարակական կազմակերպություն է, ակնհայտորեն չունի բավարար ռեսուրսներ ծավալուն վերլուծության համար (համոզվել ենք նախկինում արված պաշտոնական հարցման արդյունքում) և, որ նրանց կողմից «որակված» բազմաթիվ խաղեր մանրակրկիտ ստուգվել և հերքվել են ՈւԵՖԱ-ի համապատասխան մարմնի կողմից»:

Վերադառնալով ՀՖՖ-ին, հայկական ֆուտբոլը և ազգային հավաքականին միգուցե բարձր գումարի դիմաց, սակայն էժանագին պատվերով վարկաբեկելու, զրպարտելու և սադրելու փորձերին՝ նշենք, որ հայտնի լրատվամիջոցն այն կատարում է ծիծաղելու աստիճան անորակ և տգիտության բացահայտ դրսևորմամբ, ինչի որի վառ ապացույցն են վերջին գրեթե մեկ տարվա «ֆուտբոլային» բոլոր հրապարակումները:

Զրոյական գիտելիքներ քննադատվող ոլորտի մասին, տարրական տրամաբանությունից զուրկ եզրահանգումներ, փաստերի ակնհայտ խեղաթյուրում և այլն: Անթույլատրելի ենք համարում անձնական, նեղ շահադիտական նկրտումներով մի ողջ ոլորտի և նրա հավաքական կերպարի էժանագին զրպարտումը, որի զարգացման և լավագույն արդյունքների համար քրտնաջան մարզվում և աշխատում են հազարավոր ազնիվ մարդիկ: Հայտարարում ենք, որ նման վարքագծի շարունակության պարագայում ստիպված կլինենք օրենքով սահմանված կարգով դիմել համապատասխան միջոցների»:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բռնության, այդ թվում՝ գենդերային հիմքով բռնության որևէ դրսևորում արդարացում չունի. ՀՀ ՄԻՊ

19:40 25.11.2024

Բռնության, այդ թվում՝ գենդերային հիմքով բռնության որևէ դրսևորում արդարացում չունի. ՀՀ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, միանալով «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» ամենամյա միջազգային քարոզարշավին, մասնակցել է գենդերային թեմատիկ խմբի ընդլայնված հանդիպման շրջանակում կազմակերպված պանելային քննարկման: Միջոցառման նպատակն էր անդրադառնալ Ընտանեկան բռնության օրենքի ընդունումից հետո իրականացված աշխատանքներին և նախանշել առաջիկա հինգ տարիների հիմնական առաջնահերթություններն ու գործողությունները՝ դիտարկելով դրանք օրենքի նոր փոփոխությունների լույսի ներքո և առանձնացնելով այն […] ...

Հրդեհ՝ Կոթի գյուղում

19:35 25.11.2024

Հրդեհ՝ Կոթի գյուղում

Նոյեմբերի 25-ին՝ ժամը 15:14-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոթի գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ոսկեվանի հրշեջ-փրկարարական խմբից մեկական մարտական հաշվարկ: Պարզվել է, որ […] ...

Արթուր Միրանյանի երրորդ գոլը Ռումինիայում

19:26 25.11.2024

Արթուր Միրանյանի երրորդ գոլը Ռումինիայում

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը 6-րդ խաղն է անցկացրել ռումինական «Ունիվերսիտատիա Կլուժի» կազմում և խփել երրորդ գոլը: 28-ամյա ֆուտբոլիստը «Գերմանշտադտի» դեմ Ռումինիայի Սուպերլիգայի 17-րդ տուրի արտագնա հանդիպման 70-րդ րոպեին է խաղադաշտ դուրս եկել, իսկ ավելացված ժամանակի երկրորդ րոպեին դարձել գոլի հեղինակ: «Ունիվերսիտատիա Կլուժը» պարտվել է 1-2 հաշվով: «Ունիվերսիտատիա Կլուժը» 30 միավորով առաջատարն է, «Գերմանշտադտը»` […] ...

Իսրայելը համաձայնել է Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման հետ զինադադարի առաջարկին. ԶԼՄ-ներ

19:20 25.11.2024

Իսրայելը համաձայնել է Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման հետ զինադադարի առաջարկին. ԶԼՄ-ներ

Իսրայելը համաձայնել է Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման հետ զինադադարին, որին աջակցում է նաև ԱՄՆ-ը: Վարչապետ Բենիամին Նեթանյահուն այժմ աշխատում է այն հանրությանը ներկայացնելու վրա: Այս մասին գրում է Times of Israel-ը՝ վկայակոչելով բազմաթիվ աղբյուրներ: Նշվում է, որ Նեթանյահուն բարձր մակարդակով խորհրդակցություններ է անցկացրել այդ հարցով: Ըստ լրատվամիջոցների՝ համաձայնությունը վերջնական չէ, և որ մի շարք հարցեր դեռ […] ...

ՏԿԵ նախարարն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավարին

19:12 25.11.2024

ՏԿԵ նախարարն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավարին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրային։ Նախարարը ողջունել է պարոն Չուրային և պատրաստակամություն է հայտնել շարունակել Բանկի հետ համագործակցությունը, քանի որ համատեղ իրականացվող ծրագրերը շատ կարևոր են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համար։ Մաչեյ Չուրան շնորհավորել է նախարար Խուդաթյանին պաշտոնի […] ...

Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը ընկերական հանդիպումներ կանցկացնի Մոլդովայի ընտրանու հետ

19:06 25.11.2024

Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը ընկերական հանդիպումներ կանցկացնի Մոլդովայի ընտրանու հետ

Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը մինչև նոյեմբերի 26-ը մարզական հավաք կանցկացնի Ավանի ակադեմիայում, իսկ հետո կմեկնի Մոլդովա, որտեղ երկու ընկերական խաղ կանցկացնի այդ երկրի հավաքականի հետ։ Խաղերը կկայանան նոյեմբերի 28-ին և դեկտեմբերի 1-ին: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը ներկայացրել է հայտացուցակը: Դարպասապահներ․ Ալինա Պողոսյան` «Կռիլյա Սովետով» (ՌՈՒՍԱՍՏԱՆ) Լիլիթ Բաբայան ` «Փյունիկ – աղջիկներ» Սվետլանա […] ...

BACK_TO_TOP