12:00 27.05.2019
Շարունակվում է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման ընթացքում պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցավոր արարքներ, չարաշահումներ կատարելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Կազմավորված քննչական խմբի կողմից բազմադրվագ և մեծածավալ քրեական գործով ակտիվորեն կատարվում են բազմաթիվ քննչական և դատավարական գործողություններ՝ հանցագործությունների բոլոր դրսևորումներն ու դրվագները, հանցագործություն կատարած բոլոր անձանց բացահայտելու և վերջիններիս արարքներին քրեաիրավական գնահատական տալու նպատակով:
Նախաքննությամբ արդեն իսկ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել են ծրագրում ընդգրկված բազմաթիվ ընկերությունների միջև տեղի ունեցած տարատեսակ ձևական, «անապրանք» գործարքների կնքման, փաստաթղթերի կեղծման, հափշտակությունների, հարկերի վճարումից չարամտորեն խուսափելու բազմաթիվ դրվագներ:
Մասնավորապես՝ ծրագրի «М1 Թալինից Գյումրի ճանապարհի վերակառուցում և բարելավում» հատվածի շրջանակներում Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհների շինարարակական աշխատանքների ընթացքում ակնհայտ չհիմնավորված խորհրդատվական ծառայություններ մատուցելու վերաբերյալ երկու ընկերությունների միջև 2016թ. հունիսին կնքվել է 2 պայմանագիր, որոնց հիման վրա 2016-2018թթ. նրանցից մեկի անվամբ դուրս են գրվել հարկային հաշիվներ շուրջ 1.2մլրդ ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ն) ընդհանուր արժեքով:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ պայմանագրերը կնքվել են հարկային պարտավորությունները նվազեցնելու նպատակով, որի համար կազմվել են անապրանք գործարքներ, իրականացվել է կեղծ ձեռնարկատիրություն: Նշված պայմանագրերի շրջանակներում հարկային հաշիվներով որևէ տեսակի խորհրդատվական ծառայություններ չեն մատուցվել, այսինքն, ըստ էության, կայացել են «անապրանք» գործարքներ:
Պարզվել և հիմնավորվել է նաև, որ կեղծ փաստաթղթերով որպես խորհրդատվություն տրամադրած ընկերության աշխատակիցների կողմից 2016-2017թթ. ընկած ժամանակահատվածում ընկերության բանկային հաշվից կանխիկացվել է շուրջ 600 մլն ՀՀ դրամ, որը փոխանցվել է ընկերությունը փաստացի ղեկավարող անձին, իսկ նշված գումարներն ընկերության դրամարկղում ձևակերպվել են որպես այլ անձի՝ ընկերության հիմնադրին տրված շահաբաժիններ:
Ներգրավված ընկերությունների նվազեցված հարկային պարտավորությունների և պետությանը պատճառած վնասի հաշվարկման նպատակով նշանակվել են մասնագիտական հարկային ստուգումներ, որոնցից 2-ով ստացված ակտերով արձանագրվել են 1 մլրդ 10մլն ՀՀ դրամի չվճարված հարկեր, պետությանը պատճառված վնաս (ներառյալ տույժերը, տուգանքները): Մյուս ստուգումները դեռևս գտնվում են ընթացքի մեջ:
Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա 2019թ. ապրիլի 30-ին ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասով և 205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքների հատկանիշներով հարուցվել և «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի վերաբերյալ քրեական գործին է միացվել ևս մեկ քրեական գործ՝ ծրագրում ներգրավված մեկ այլ ՍՊԸ տնօրենի կողմից ընկերության հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու նպատակով մի շարք ընկերություններից, առանց վերջիններիս կողմից ապրանքների փաստացի մատակարարման կամ առանց ծառայությունների մատուցման, կեղծ փաստաթղթեր ձեռք բերելու, դրանք օրենքով սահմանված կարգով ՀՀ ԿԱ ՊԵԿ ներկայացվող փաստաթղթերում ներառելու միջոցով առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքի առթիվ:
Բացի վերոնշյալը, դատախազի հանձնարարությամբ քննիչի կայացրած որոշումներով ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում քննվող՝ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրում ներգրավված ընկերությունների վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված երեք քրեական գործեր ևս միացվել են ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչությունում քննվող մայր գործին:
Այս դրվագներով կատարված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ առանց ծառայությունների փաստացի մատուցման, տրամադրվել են մոտ 195 մլն ՀՀ դրամի կեղծ հաշվապահական փաստաթղթեր, ինչի արդյունքում խուսափել են պետական բյուջե վճարել առանձնապես խոշոր չափերի հարկեր՝ միաժամանակ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:
Կատարված այդ հնարավոր «անապրանք» գործարքների հանգամանքները, դրանց արդյունքում պետությանը պատճառված վնասի կոնկրետ չափը պարզելու նպատակով 2 ընկերությունում կատարված նախնական հաշվարկների համաձայն, նրանց մոտ կարող են առաջանալ պետության նկատմամբ հարկերի գծով ընդհանուր մոտ 600 մլն ՀՀ դրամի պարտավորություններ (ներառյալ տույժերը և տուգանքները): Այս առումով վերջնական հաշվարկ ստանալու և պետությանը պատճառված վնասի չափը որոշելու համար նշանակվել է դատահաշվապահական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է:
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...
14:16 19.04.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա ԲալաևայինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...
13:58 19.04.2025
Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլըՀռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական հեռարձակողը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Խորհրդակցությունները անցկացվում են Օմանի դեսպանի նստավայրում։ Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իտալիայի մայրաքաղաքում անուղղակի բանակցություններ կանցկացվեն Օմանի ԱԳ նախարարի միջնորդությամբ։ ...
13:50 19.04.2025
Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱԱյսօր Երևանում կկայանա տափօղակով հոկեյի Աշխարհի IV դիվիզիոնի առաջնության վերջին տուրը։ Հայաստանի հավաքականն ԱԱ-ի շրջանակում վերջին հանդիպումը կանցկացնի՝ մրցելով Ինդոնեզիայի հետ։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը․ Մալայզիա — Ուզբեկստան / 14։00 Հայաստան — Ինդոնեզիա / 17։00 Իրան — Քուվեյթ / 20։00 Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ առաջատարն Ուզբեկստանի […] ...
13:33 19.04.2025
Իրանի ԱԳ նախարարը ժամանել է ՀռոմԻրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ՝ մասնակցելու Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին։ Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը, Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ են վարում Իսլամական Հանրապետության քաղաքացիական միջուկային ծրագրի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցման շուրջ քննարկումների համար: ...
13:22 19.04.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-ի ցերեկը, 20-22-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին […] ...