10:58 27.05.2019
ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գրասենյակը հանդես է եկել ՀՀ իշխանություններին ուղղված կոչով:
«Հեղափոխության առաջին իսկ օրերից մենք տոգորված էինք այն հույսով, որ ի վերջո գալիս է նորը, արդարը, որը մերժում է ոչ միայն հին անձերին, այլ նաև հին բարքերն ու համակարգը։ Նորը գալու է ազնիվ նկրտումներով և զարկ է տալու պետականաշինությանը նոր, ավելի վեհ սկզբունքներով։ Սա այնքան համոզիչ էր ու հստակ, որ ազգը ոտքի կանգնեց ու միահամուռ մերժեց հինը։ Հինը, որը խեղդել էր պետությունը անօրինականության մեջ։ Սակայն այն, ինչին բախվեցինք վերջին օրերին գրեթե կոտրեց այդ պատկերացումները։ ՊԲ-ն ցուցակագրել է բոլոր սպաներին, նրանց պարտադրել ստորագրել մի հրամանի տակ, որը, ի դեպ, կոծկել են ԱՀ սահմանադրության 14-րդ հոդվածի 2 կետի պահանջներով՝ ԶՈւ քաղաքական հարցերում պահպանում է չեզոքություն։ Ըստ այս հրամանի նրանք իրավունք չունեն Արցախում մասնակցել որևէ քաղաքական պրոցեսների, սակայն սրա հետ միասին նրանց զրկել են մասնակցել հանդիպումների, ստորագրահավաքների, ի դեպ այն հանդիպումների, որոնք քաղաքական բնույթ չեն կրում ու այն ստորագրահավաքների, որոնք ակնկալում են սահմանադրության փոփոխություններ։
Զինվորական սպան, բացի արտաքին թշնամու դեմ պայքարելուց, հանդիսանում է նաև այս երկրի անվտանգության երաշխավորը, ու եթե այս սպային, որը հանդիսանում է մեր երկրի քաղաքացին ու նրա օրենքների լիիրավ կրողն է, դուք զրկում եք իր երկրի ներքին կյանքում սահմանադրությունով հաստատված քաղաքացու իր իրավունքները կիրառելուց, դուք արժեզրկում եք այն ուսադիրները, որոնք նա կրում է այդ նույն երկրի անվտանգ կյանքը ապահովելու համար, դուք զրկում եք սպային, զինվորականին իր պաշտպանած ու պահպանած երկրում քաղաքացիական դիրքորոշում ունենալուց, դա օրենքի կոպտագույն խախտում է, դա քաղաքացու իրավունքների ոտնահարում է»։
Հայտարարության մեջ նշվում է, որ շատ ավելի գովելի կլիներ այն, որ ՀՀ իշխանություններն ուղղակի ազնվորեն հայտարարեն, թե ում են սատարում Արցախում և հօգուտ ում են արվում այս անօրինական զոհողությունները։
«Մենք ողջ թիմով հակված ենք գործել օրենքի դաշտում, և մեր բոլոր քայլերը սրբագրվելու են օրենքով։ Իսկ դա նշանակում է, որ այս գործընթացը, որին մենք ականատես եղանք, չի խանգարելու, և չի խոչընդոտելու մեր հետագա քայլերին։
Կոչը ուղղում ենք ՀՀ իշխանություններին, որովհետև առանց ՀՀ ՊՆ գիտության ԱՀ ՊԲ-ն որևէ իրավասություն չունի հրամաններ կիրառելու։
Իսկ եթե որևէ մեկը կհայտարարի, որ սա չի համապատասխանում իրականությանը, մենք երևան կհանենք բավականին ծանրակշիռ փաստեր»։
09:10 14.04.2025
Axios. Իսրայելը մղում է ԱՄՆ-ին ստեղծելու Իրանի խնդրի լուծման ուժային սցենարԻսրայելը պնդում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ռազմական սցենար դիտարկի՝ միջուկային ծրագրի շուրջ Իրանի հետ բանակցությունների ձախողման դեպքում հարցը լուծելու համար, հայտնում է Axios պորտալը։ Պորտալի աղբյուրների համաձայն՝ Սպիտակ տան հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը Իսրայելի ռազմավարական պլանավորման նախարար Ռոն Դերմերին տեղեկացրել է Մուսկատում (Օման) իրանցի պաշտոնյաների հետ բանակցությունների առաջին փուլի արդյունքների մասին։ Ըստ […] ...
09:00 14.04.2025
Սիրիայի իշխանությունները և քրդերը քննարկել են տեղահանվածների վերադարձը ԱֆրինՔրդերի և Սիրիայի անցումային կառավարության ներկայացուցիչների բանակցությունների երկրորդ փուլը կայացել է Հասաքա քաղաքում և նվիրված է եղել բռնի տեղահանվածների՝ Հալեպի նահանգ վերադարձի խնդրին։ Այս մասին «Աշարք ալ-Աուսաթ» թերթին ասել է Սիրիայի հյուսիսում ինքնահռչակ քրդական վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Իլհամ Ահմեդը։ Նրա խոսքով՝ կողմերը քննարկել են երկկողմ գործարքի դրույթների իրագործման հարցը՝ կապված քուրդ փախստականների հետ, […] ...
08:50 14.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...
08:39 14.04.2025
Թրամփը հայտարարել է, որ շուտով որոշում կկայացնի Իրանի վերաբերյալԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ծրագրում է շուտով որոշում կայացնել Իրանի վերաբերյալ։ «Մենք շատ շուտով որոշում կկայացնենք Իրանի վերաբերյալ»,- ասել է նա իր ինքնաթիռում Սպիտակ տան մամուլի կենտրոնի լրագրողների հետ զրույցում։ Ապրիլի 12-ին Օմանում կայացել են Թեհրանի և Վաշինգտոնի ներկայացուցիչների միջև իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման առաջին խորհրդակցությունները։ Ինչպես հայտնում են […] ...
08:30 14.04.2025
ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Ուկրաինայում հակամարտությունը և իրավիճակը Մերձավոր ԱրևելքումՈւկրաինայի հակամարտությունը և դրա հետ կապված հարցերը կլինեն Լյուքսեմբուրգում ԵՄ 27 երկրների արտգործնախարարների ծրագրված հանդիպման առանցքը։ Ինչպես լրագրողներին հայտնել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը, արտգործնախարարները կքննարկեն, մասնավորապես, Կիևին ռազմական օգնության տրամադրումը, ԱՄՆ բանակցությունները Ռուսաստանի և Ուկրաինայի հետ, ինչպես նաև վերջինիս անվտանգության երաշխիքները։ ԵՄ խորհրդի նիստի երկրորդ հիմնական թեման լինելու է իրավիճակը Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ Գազայի […] ...
08:20 14.04.2025
Հութիները պնդել են, որ ոչնչացրել են ամերիկյան MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքըԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները խոցել են ամերիկյան MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքը երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Հաջա նահանգի երկնքում: Այսպիսի հայտարարություն է արել ապստամբների կողմից ձեւավորված զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Մեր հակաօդային պաշտպանության ուժերին հաջողվել է խոցել թշնամու MQ-9 անօդաչու թռչող սարքը, որը թշնամական առաքելություն էր իրականացնում Հաջա նահանգի երկնքում»,-ասել է Սարիան հութիներին […] ...