Այսեր Ղազարյանն ինքն էր պատասխանատու իր նշած թերացումների համար. Բնապահպանության նախարարություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 04 2025
  • $
    391.14
  • RUBLE
    4.55
  • 428.65
WEATHER
+19.09 oC

Այսեր Ղազարյանն ինքն էր պատասխանատու իր նշած թերացումների համար. Բնապահպանության նախարարություն

18:24 25.05.2019

ՀՀ բնապահպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ արձագանքելով օրերս մամուլի ասուլիսի ժամանակ նախարարության հասցեին հնչած մեղադրանքներին:

« «Sputnik Արմենիա» մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ Բնապահպանության նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանի ներկայացրած բնապահպանական հիմնահարցերը, որոնց մեջ թերանալու համար վերջինս մեղադրում է նախարարությանը, իր անմիջական համակարգման ոլորտում են եղել, և վերջինս անձամբ էր պատասխանատու դրանց լուծման համար։

Հարկ ենք համարում նշել, որ անտառային ոլորտում աշխատանքների պատասխանատուն հենց Այսեր Ղազարյանն է եղել, և աշխատանքների չկատարումը կամ թերի կատարումը նախկին փոխնախարաը պատճառաբանել է՝ ոլորտում միայն իրեն հայտնի կոռուպցիոն ռիսկերով, սակայն խուսափել է որևէ առարկայական, անվանական գործողություն իրականացնելուց և հասցեական փաստ չի ներկայացրել իրավապահ մարմիններին։

Այսեր Ղազարյանը ասուլիսի ժամանակ հայտնել էր նաև, որ Բնապահպանության նախարարությունում չեն ցանկացել բարձրաձայնել նախկին տարիներին Սևանա լճի ափամերձ տարածքների մաքրման, պահածոյացված Սիգի, Սևանի իշխան ՓԲԸ-ի վերաբերյալ տեղեկատվությունը, ինչը չի համապատասխանում իրականությանը։

Մասնավորապես․
• 25․12․2018թ․ N 12900 գրությամբ Բնապահպանության նախարարությունը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ Սևանա լճի ջրածածկ հատվածների մաքրման նախկինում արված աշխատանքներում հայտնաբերված հնարավոր կոռուպցիոն մեխանիզմների առկայությունը քննելու առաջարկով։
• 26․02․2019թ․ N 4085 և 25․03․2019 N 40142 գրություններով նախարարությունը դիմել է Պետական եկամուտների կոմիտեին՝ սիգի պահածոների արտադրության և արտահանման հանգամանքները պարզելու առաջարկով։
• 20․05․2019թ N 40414 գրությամբ նախարարությունը դիմել է Վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակ՝ Սևանա լճի էկոհամակարգերի վրա բացասական ազդեցություն թողնող գործոնների թվում ներկայացնելով նաև «Սևանի իշխան» ՓԲԸ-ի գործունեությունը։

Այսեր Ղազարյանի կողմից վկայակոչված անտառապատվածության պարտավորության թիվը (265 հազ հա) և այն հանգամանքը, որ ՀՀ-ն ՄԱԿ-ի՝ «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ներքո արդեն իսկ ստանձնել է որոշակի պարտավորություններ և, որ նախարարությունն այդ թիվը փոխելու համար ոչ մի քայլ չի իրականացրել, ևս չի համապատասխանում իրականությանը։

Նախ նշենք, որ տվյալ թիվը ամրագրված է 2015թ. սեպտեմբերի 10-ի N 41-5 արձանագրային որոշմամբ (4 տարի առաջ) ընդունված INDC փաստաթղթում։ Խնդրահարույց համարելով փաստաթուղթը, ինչպես նաև դրանում ներառված ցուցանիշները (այդ թվում՝ նախկին փոխնախարարի կողմից վկայակոչված թիվը), նախարարությունը նախաձեռնել է փաստաթղթի լրամշակում, իսկ վերջնական տարբերակի ներկայացման համար սահմանված ժամկետը «2018» թվականից փոխարինվել է «2020» թվականով (վերջնական տարբերակի ներկայացումից հետո միայն ՀՀ-ն կստանձնի կոնվենցիայի ներքո իր պարտավորությունները)։ Ի դեպ, թվի արդիականացման հանձնարարությունը նույնպես տրված էր Այսեր Ղազարյանին, սակայն այս դեպքում ևս նա չի կատարել իր պարտականությունները:

Ի հավելումն նշենք, որ բնապահպանության նախարարությունը ջրօգտագործման, հանքարդյունաբերության, կենսապաշարների օգտագործման և այլ բնույթի խախտումների և անհամապատասխանությունների վերաբերյալ տասնյակ այլ գրություններ է ուղարկել և ուղարկում իրավապահ և պատկան մարմիններին, օրենսդրական բացերի դեպքում նախաձեռնում է անհրաժեշտ փոփոխությունները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք` ՀՀ բնապահպանության փոխնախարար Այսեր Ղազարյանը պաշտոնից ազատման դիմում է գրել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կազմակերպվել է «Ապահով դպրոց. կրթություն առանց բուլինգի» թեմայով մանկավարժական աշխատաժողով

18:25 07.04.2025

Կազմակերպվել է «Ապահով դպրոց. կրթություն առանց բուլինգի» թեմայով մանկավարժական աշխատաժողով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ (ՅՈՒՆԻՍԵՖ) և Հայկական պետական մանկավարժական համալսարանի համագործակցությամբ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը կազմակերպել է «Ապահով դպրոց. կրթություն առանց բուլինգի» թեմայով մանկավարժական աշխատաժողովը: Աշխատաժողովն ուղղված էր հանրակրթական դպրոցներում բռնությանն ու բուլինգին նպաստող միջավայրի ու գործոնների կանխարգելմանը, հակաբուլինգային միջոցառումների ուղղությամբ իրականացվող աշխատանքների բարելավմանը։ Ելույթով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի […] ...

Բացահայտվել է առանձնակի դաժանությամբ կատարված սպանությունը․ չորս անձ կալանավորվել է

18:19 07.04.2025

Բացահայտվել է առանձնակի դաժանությամբ կատարված սպանությունը․ չորս անձ կալանավորվել է

Մարտի 31-ին՝ ժամը 11։17-ին ոստիկանություն ահազանգած տղամարդը հայտնել է, որ Երևանի Համո Սահյան փողոցի թիվ 11 տանը բնակվող ընկերը շուրջ երկու օր է չի պատասխանում հեռախոսազանգերին։ Ահազանգի հետքերով մեկնեցին Քրեական ոստիկանության և Համայնքային ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ։ Դեպքի վայրում հայտնաբերվեց միայնակ բնակվող Մարատ Սուվորովի դին։ 54-ամյա տղամարդու ձեռքերն ու ոտքերը կապկպված էին։ Մարմնին կային […] ...

Վինիսիուսը կրկնել է Ռոնալդոյի ցուցանիշը

18:12 07.04.2025

Վինիսիուսը կրկնել է Ռոնալդոյի ցուցանիշը

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուսը «Վալենսիայի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 30-րդ տուրի խաղում գրավել է մրցակցի դարպասն ու կրկնել ակումբի լեգենդար հարձակվող Ռոնալդոյի ցուցանիշը, հայտնում է Globo Esporte-ն։ Վինիսիուսը մադրիդյան թիմում խփել է 104-րդ գոլը։ Ակումբում այդքան գոլ է խփել նաև Ռոնալդոն։ Վինիսիուսն այդ ցուցանիշին հասել է 307 խաղում, Ռոնալդոն` 177։ «Ռեալում» բրազիլացի ֆուտբոլիստների շրջանում ռմբարկուների […] ...

Քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակույթի ոլորտում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր

18:06 07.04.2025

Քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակույթի ոլորտում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: ԿԳՄՍ նախարարը ողջունել է Միխայիլ Շվիդկոյին` կարևորելով Հայաստանի և Ռուսաստանի միջև կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում առկա արդյունավետ համագործակցությունն ու հետագա զարգացումը: Նախարարն առանձնակի […] ...

SHANTNEWS

18:00 07.04.2025

SHANTNEWS

39-ամյա տղամարդու դանակահարության դեպքը բացահայտվել է թարմ հետքերով

17:54 07.04.2025

39-ամյա տղամարդու դանակահարության դեպքը բացահայտվել է թարմ հետքերով

Ապրիլի 5-ին՝ ժամը 12.33-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Սիլիկյան թաղամասում դանակահարության հետևանքով շտապօգնության խումբը «մարմնի բազմակի վնասվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 39-ամյա մի տղամարդու։ Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տղամարդը վնասվածքը ստացել է նույն օրը՝ ժամը 11-ին, Սիլիկյան թաղամասի փողոցներից մեկում տեղի ունեցած […] ...

BACK_TO_TOP