Հավանաբար, դեռ 10 տարի էլ պետք կլինի Գյումրիում անօթևանության խնդրի լուծման համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
14:36:30
Ամսաթիվ
08 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    391.01
  • RUBLE
    4.56
  • 427.33
WEATHER
+15.09 oC

Հավանաբար, դեռ 10 տարի էլ պետք կլինի Գյումրիում անօթևանության խնդրի լուծման համար

09:00 27.05.2019

Քաղաքաշինության կոմիտեի աշխատանքային խումբը, որը հաշվառում է Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի ոչ հիմնական շինությունները, տնակները և դրանցում ապրող ընտանիքների կարգավիճակները, հերթական նիստն է անցկացրել Գյումրիում: Ներկայացվել են ոչ հիմնական շինությունների նոր թվային տվյալները, համաձայն որոնց՝ Շիրակի մարզում կա 3 253 տնակ, որից 2871-ը՝ Գյումրիում: Այս թիվը քաղաքապետարանի ներկայացրած նախորդ տվյալների համեմատ ավելին է 34-ով, և հիմա հանձնաժողովը պարզելու է, թե ինչի արդյունքում է Գյումրիում տնակների թիվն ավելացել: Տնակների բնակիչներին արդեն տարանջատել են ըստ կարգավիճակների ու այսօր քննարկել են ընտանիքներին բնակարաններ հատկացնելու մոտեցումները։

Աշխատանքային խմբին հայտնի է, թե աղետի գոտում փաստացի քանի տնակ կա: Թեև այն որոշակի շտկումների կենթարկվի, բայց ըստ աշխատանքային խմբի՝ դա արդեն էական նշանակություն չունի։ Առայժմ ամբողջական չեն կադաստրի ստորաբաժանման տվյալները տնակներում ապրող անձանց ունեցած սեփականությունների մասին: 3 մարզերի 28 հազար բնակչին վերաբերող հարցում են կատարել, բայց տվյալներ ստացել են 3 253-ի համար: Տվյալների բազան կադաստրից խոստացել են տրամադրել 1 ամսում։ Բայց աշխատանքային խումբը դրան չի սպասի։ Աշխատանքներն առաջ կտանեն առանց այդ տեղեկատվության։ Այս նիստին խումբն ուսումնասիրեց նաև Գյումրիում անօթևանության խնդրի լուծման առաջարկները, որոնք ներկայացրել են Շիրակի մարզպետարանն ու 2 հասարակական կազմակերպություն: Մասնավորապես, առաջարկներից մեկը վերաբերում է ոչ թե տնակների, այլ անօթևանների հաշվառմանը: Այսինքն, շատ ընտանիքներ կան, որոնք բնակարան չեն ստացել մինչ այժմ, տնակում էլ չեն բնակվում, բայց իրականում երկրաշարժին բնակարան կորցրել են։ Ներկաներից ոմանք համաձայն չեն Քաղշին պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի հետ այն հարցում, որ բնակարան հատկացնելիս հիմք ընդունվի միայն ընտանիքի՝ տնակում բնակվելը։ Ըստ Վահագն Վերմիշյանի՝ եթե ընտանիքը բուժման նպատակով բնակարանը վաճառել է ու դրսում հայտնվել, դա էլ է աղետ, կամ բանկերում հայտնվելն էլ է աղետ, ու չպետք է տարանջատել այդ ընտանիքները երկրաշարժից անօթևան մնացածներից։

Աշխատանքային խումբն առաջարկում է, օրինակ, մի թաղամաս ընտրել ու բոլոր տնակատերերի հարցը լուծել՝ ըստ առաջարկվող մոտեցումների, որոնք տարբեր են տարբեր կարգավիճակներ ունեցողների համար: Օրինակ՝ կիսված ընտանիքներին, որոնց մի մասը տնակներում է մնացել, մի մասը՝ բնակարան ստացել, առաջարկվում է դրամական աջակցություն ցուցաբերել։ Այս ուսումնասիրությունների վերջնարդյունքը լինելու է անօթևանության խնդրի լուծման տարբերակի ընտրությունը:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը կողմնակից է բնակարանաշինությանը: Բայց չի կարծում, որ այն արագ ընթացք կունենա։ Ասում է՝ հավանաբար դեռ 10 տարի էլ պետք կլինի սպասել, թեև իր երազանքն է, որ խնդիրը 6 ամսում լուծվի։ Բայց տարիների ձգձգումը նորից կհանգեցնի տնակների ավելացման, դրանց հետ կատարվող առուվաճառքի, վարձակալության գործարքների ակտիվացման։ Այս մտավախությունն ուներ կոմիտեի նախագահը, բայց և բերեց ճիշտ աշխատելու օրինակը՝ Ստեփանավանում, որտեղ ընդամենը 66 տնակ կա ու երկար տարիներ է՝ թիվ չի ավելանում։ Պատճառն այն է, որ ի սկզբանե՝ 1991 թվականից խնդիր է դրված եղել, բնակարանի օրդեր ստացած ընտանիքը տնակը պետք է տեղափոխեր տարածաշրջանից դուրս։ Այս պատճառով էլ նոր տնակներ չեն ավելացել։ Հակառակն է Գյումրիում, երբ տեղեկանք է տրվում, որ տնակը քանդված է, բայց այն իրականում տեղում է։ Անօթևանության խնդրի լուծման տարբերակներից մեկն էլ աշխատանքային խմբի քննարկմամբ՝ լինելու է Գյումրիի վթարային շենքերի ամրացումը, որտեղ ազատ բնակարաններ կան և կարող են տրամադրվել ընտանիքներին։ Բայց դեռ խնդիր է բնակարաններ ստացած ու տնակներից չտեղափոխված մոտ 500 ընտանիքների բնակեցումը։ Այս բոլոր հարցերի լուծման առաջարկների տարբերակներ աշխատանքային խմբի կազմած փաթեթում արդեն կան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Աննա Վարդապետյանը Վ.Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի Ցամաքային զորքերի ինստիտուտի կուրսանտների հետ Վարպետաց դաս է անցկացրել

18:30 08.04.2025

Աննա Վարդապետյանը Վ.Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի Ցամաքային զորքերի ինստիտուտի կուրսանտների հետ Վարպետաց դաս է անցկացրել

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր, Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ Արսեն Մանգասարյանի հրավերով, Ակադեմիայի Ցամաքային զորքերի ինստիտուտի կուրսանտների համար Վարպետաց դաս է անցկացրել՝ «Քրեական ենթամշակույթի տարածման կանխարգելումը՝ ՀՀ զինված ուժերում» թեմայով: Հիշեցնենք, որ առաջին Վարպետաց դասը ՀՀ գլխավոր դատախազն անցկացրել էր 2025 թվականի փետրվարի 25-ին Ակադեմիայի Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաօդային ուժերի […] ...

Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը վերաբերող մի շարք օրակարգային հարցեր

18:27 08.04.2025

Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը վերաբերող մի շարք օրակարգային հարցեր

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ապրիլի 8-ին ընդունել է Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովին եւ գրասենյակի քաղաքական հարցերով պատասխանատու Արկադիուշ Լեգիչին: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը վերաբերող մի շարք օրակարգային հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության ընթացիկ ծրագրերին, միջազգային եւ տարածաշրջանային անվտանգությանն ու այդ ուղղությամբ […] ...

Քննարկվել են Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության հեռանկարները կրթության և մշակույթի ոլորտում

18:24 08.04.2025

Քննարկվել են Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության հեռանկարները կրթության և մշակույթի ոլորտում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի նախարար Ռայներ Ռոբրայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ժաննա Անդրեասյանն արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել հյուրերին` կարևորելով երկու բարեկամական երկրների միջև կապերի ամրապնդումը, ինչպես նաև կրթության ու մշակույթի բնագավառներում համատեղ ծրագրեր իրականացնելու […] ...

Անչելոտին գովեստի խոսքեր է ասել «Արսենալի» մասին

18:09 08.04.2025

Անչելոտին գովեստի խոսքեր է ասել «Արսենալի» մասին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին գովեստի խոսքեր է ասել «Արսենալի» մասին, որի հետ իսպանական թիմը մրցելու է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում, հաղորդում է As-ը: «Շնորհակալ եմ Միկել Արտետային իմ մասին լավ խոսքերի համար: Նա «Արսենալին» կատարյալ թիմ է դարձրել: Այդպիսիք Եվրոպայում շատ չեն: Որոշ թիմեր լավ են խաղում, բայց «Արսենալի» պես կատարյալները […] ...

SHANTNEWS

18:00 08.04.2025

SHANTNEWS

Վերացվել է կաթի ընդունման կետի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը. ՍԱՏՄ

17:54 08.04.2025

Վերացվել է կաթի ընդունման կետի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը. ՍԱՏՄ

«Դուստր Մարիաննա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ կաթի ընդունման կետի արտադրամասում (Սյունիքի մարզ, գյուղ Գորհայք) անցկացրած կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց ձորի մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։ ...

BACK_TO_TOP