Ես Վլադիմիր Պուտինն եմ. BBC-ի նոր շոուում Պուտինը խոստանում է հաղթել հաղթողներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+8.09 oC

Ես Վլադիմիր Պուտինն եմ. BBC-ի նոր շոուում Պուտինը խոստանում է հաղթել հաղթողներին

17:08 24.05.2019

Բրիտանական BBC ընկերությունը թողարկել է նոր կատակերգական շոու` «Երեկոն Վլադիմիր Պուտինի հետ» անվանումով: Հաղորդման վարողը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անիմացիոն տարբերակն է լինելու:

Հաղորդումը հեռարձակելու է BBC Two ալիքը: Այն լինելու է երեկոյան թոք շոուների ձևաչափով: Շոուում անիմացիոն նախագահն իրական ժամանակում շփվելու է իր հյուրերի հետ:

«Ես շատ հաղթանակներ եմ ունեցել, բայց դրանցից ոչ մեկն ինձ իրոք երջանիկ չի դարձրել, քանի որ մինչև այժմ գլխավոր հաղթանակը խուսափում էր ինձանից, և դա թիվ մեկ թոք շոուն էր Միացյալ թագավորությունում: Դե՛ սպասիր, Գրահամ Նորթոն, ես գալիս եմ քո հետևից»,- ասում է նա:

Պուտինի անիմացիոն կերպարը ստանալու համար օգտագործում են VFX միջոցը, որով հնարավոր է լինելու նկարված անիմացիոն օբյեկտը տեղադրել իրական նկարահանված նյութի մեջ: Իսկ ՌԴ նախագահին մարմնավորելու է բրիտանացի դերասան Նեթ Թափլին:

Ներկա պահին BBC-ն արդեն հասցրել է նկարահանել հաղորդման 2 պիլոտային տարբերակ, որոնցից մեկում հաղորդման հյուրն է Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերի մամուլի խոսնակ Ալաստեր Քեմփբելը, իսկ մյուսում՝ հաղորդավար Ջուն Սարպոնգը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:20 18.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Կհանդիպենք կիսաեզրափակչում․ Մխիթարյանի գրառումը «Բավարիայի» հետ խաղից հետո

08:15 18.04.2025

Կհանդիպենք կիսաեզրափակչում․ Մխիթարյանի գրառումը «Բավարիայի» հետ խաղից հետո

Հենրիխ Մխիթարյանը Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղից (2-2) հետո գրառում է կատարել. «Կհանդիպենք կիսաեզրափակչում»,- սոցցանցերում գրել է 36-ամյա ֆուտբոլիստը: Հիշեցնենք, որ Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը կիսաեզրափակչում կմրցի կատալոնական «Բարսելոնայի» հետ:   ...

Թրամփը թույլ է տվել չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնել

08:10 18.04.2025

Թրամփը թույլ է տվել չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնել

ԱՄՆ-ի 145% մաքսատուրքերը, որոնք սահմանվում են չինական ապրանքների վրա, կարող են կրճատվել և դժվար թե այն բարձրացվի։ Այս մասին հինգշաբթի օրը Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ ուզում, որ սակագները բարձրանան, ես կարող եմ չբարձրացնել դրանք կամ, նույնիսկ, հնարավոր է ցանկանամ իջեցնել դրանք որոշակի մակարդակի»,- ասել է պետության […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:00 18.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հոկեյում էական առաջընթաց ունենք

00:00 18.04.2025

Հոկեյում էական առաջընթաց ունենք

Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվում է տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը: Ի դեպ, եզրափակիչ խաղը կկայանա ապրիլի 19-ին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Վերջին տարիների ընթացքում այս մարզաձևում էական առաջընթաց ունենք։ 2023 թվականից փաստացի գործում է հոկեյի լիգան, և այս պահի դրությամբ […] ...

Լարսը փակ է բեռնատարների համար

23:59 17.04.2025

Լարսը փակ է բեռնատարների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար: ...

BACK_TO_TOP