Սահմանադրական փոփոխությունները չպետք է միտված լինեն որևէ առանձին անցումային խնդրի լուծմանը. Գյուրջյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

Սահմանադրական փոփոխությունները չպետք է միտված լինեն որևէ առանձին անցումային խնդրի լուծմանը. Գյուրջյան

19:55 24.05.2019

Իրավունքի զարգացման և պաշտպանության կենտրոնի ներկայացուցիչ, փաստաբան Դավիթ Գյուրջյանն ԱԺ լսումներում նշել է, որ Սահմանադրությունն այն իրավական ակտը չէ, որի փոփոխությունը կարելի է պայմանավորել բացառապես անցումային ինստիտուտների ներդրման անհրաժեշտությամբ:

«Սահմանադրական փոփոխությունների հարցն արդիական է, բայց այն պետք է լուծվի համապարփակ փոփոխությունների միջոցով, որոնք չպետք է միտված լինեն որևէ առանձին անցումային խնդրի լուծմանը»,- ասաց Գյուրջյանը:

Ըստ նրա՝ վեթինգի գործընթացը հնարավոր է իրականացնել բացառապես դատական օրենսգրքում լրացումներ կատարելու, այդ թվում՝ դատավորների համար պաշտոնի հետ անհամատեղելիության նոր պայմաններ սահմանելով և վեթինգի վերաբերյալ հարակից օրենսդրություն ընդունելով:

«Ստուգման, գնահատման գործընթացը պետք է իրականացվի օրենքի հիման վրա ստեղծված նոր, անկախ մարմնի, հանձնաժողովի միջոցով, որը բաղկացած կլինի հանրային լայն վստահություն, մասնագիտական բարձր հեղինակություն վայելող իրավաբան-գիտնականներից, փաստաբաններից, իրավապաշտպաններից»,- ասաց նա:

Գյուրջյանի խոսքերով՝ նրանց առաջադրումը պետք է լինի պարզեցված, պետք է գործի նաև ինքնաառաջադրումը:

«Միևնույն ժամանակ այդ հանձնաժողովը չի կարող դատավորի լիազորությունները դադարեցնելու որոշում կայացնի, քանի որ գործող սահմանադրությամբ այդ բացառիկ իրավասությունն ունի ԲԴԽ-ն»,- ասաց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

14:50 11.04.2025

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

Իրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...

BACK_TO_TOP