17:56 23.05.2019
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչ անող բանաձևը:
Մայիսի 10-ին Կոնգրես ներկայացված բանաձևում կոչ է արվում Թուրքիային հանել ամերիկյան «F-35» կործանիչների համատեղ արտադրության նախագծից, եթե այդ երկիրը ավարտին հասցնի ռուսական «S-400» ՀՕՊ համակարգերի գնման գործընթացը, հայտնում է Ermenihaber-ը:
Բանաձևում հիշեցվում է, որ Թուրքիան ու ԱՄՆ-ը 1952 թվականից ի վեր ՆԱՏՕ-ի շրջանակներում դաշնակից երկրներ են, որի շրջանակներում պարտավորված են համատեղ ջանքեր գործադրել կոլեկտիվ պաշտպանության, խաղաղության ու անվտանգության պահպանման ուղղությամբ:
Նշվում է, որ հակառակ ԱՄՆ-ի հետ ունեցած տարածաշրջանային շահերին՝ Թուրքիան համագործակցում է Ռուսաստանի ու Իրանի հետ, օկուպացիայի տակ է պահում հյուսիսային Կիպրոսը, հեռանում է ժողովրդավարական նորմերից, ոտնձգություններ է իրականացնում ազատ մամուլի վրա, ԱՄՆ-ի քաղաքացիներին ու ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակիցներին անհիմն կերպով ձերբակալում է, որոնց հետևանքով ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում խնդիրներ են ի հայտ գալիս:
Բանաձևում հիշեցվում է, որ ռուսական պաշտպանական կամ էլ հետախուզական սեկտորի հետ կարևոր գործարքներ կնքող անձանց կամ կազմակերպությունների նկատմամբ անպայման պետք է պատժամիջոցներ կիրառել՝ համաձայն CAATSA օրենքի («Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին օրենք»):
Նշվում է, որ Թուրքիայի՝ ռուսական S-400 համակարգերի գնումը վնասում է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցների անվտանգությանը և չի համապատասխանում F-35 կործանիչների արտադրությանը մասնակցելու և այդ ինքնաթիռները իր սպառազինության մեջ ներառելու ծրագրին:
Միաժամանակ հիշեցվում է, որ Թուրքիան կարևոր գործընկեր է F-35-ների ծրագրում, քանի որ արտադրում է ինքնաթիռի որոշ դետալներ, իր տարածքում հիմնել է ինքնաթիռների սպասարկման կենտրոն՝ այդպիսով 1.25 մլրդ դոլարի ներդրում կատարելով ծրագրում:
Բանաձևում թվարկվում է նաև պաշտպանական ոլորտում F-35-ների ծրագրից հանելուց բացի Թուրքիայի վերաբերյալ կիրառվելիք հնարավոր այլ պատժամիջոցներ: Այդպիսիք կարող են լինել «CH-47F Chinook», «UH-60 Black Hawk» ուղղաթիռների, «F-16» ինքնաթիռների ու այլ ռազմական տեխնիկայի վաճառքի կասեցումը:
15:25 11.04.2025
Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանըԱրդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ հետ համագործակցության նշանակությունն ու […] ...
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...