Սիգ այժմ որսում են. ՀՀ բնապահպանության նախարարը չի հերքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 11 2024
  • $
    387.17
  • RUBLE
    3.95
  • 420.51
WEATHER
+16.09 oC

Սիգ այժմ որսում են. ՀՀ բնապահպանության նախարարը չի հերքում

17:29 23.05.2019

«Սիգի որս այժմ տեղի է ունենում»,- «Հեռանկար»-ի տաղավարում ասել է ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը:

Հարցին՝ ի վերջո, ինչո՞ւ չի վերահսկվում որսն այն դեպքում, երբ սիգի որսն օրենքով է արգելված, ՀՀ բնապահպանության նախարարն այսպիսի պատասխան է տվել.

«Կա «Սևան» ազգային պարկը, որն ունի հսկողական աշխատանքներ իրականացնելու պարտավորություն: Մյուս գերատեսչությունները համատեղ հրամանի շրջանակներում են իրար հետ համագործակցում: Այդ ստանդարտ պահպանությունը, որը մենք գիտենք, որ աշխատակիցները պտտվում են մեքենաներով, այլևս բավարար չէ համապատասխան հսկողություն իրականացնելու համար: Այնտեղ նոր, ավելի արդյունավետ լուծումներ են պետք»,- ասել է նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հակոբ Հակոբյանի և Ղուկաս Չուբարյանի քանդակները տեղադրվել են մայրաքաղաքի այգիներում

18:26 01.11.2024

Հակոբ Հակոբյանի և Ղուկաս Չուբարյանի քանդակները տեղադրվել են մայրաքաղաքի այգիներում

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի անմիջական առաջարկով, ԿԳՄՍ նախարարի հրամանով 2023 թվականին ստեղծվեց հոբելյանական հանձնաժողով: Նախագահականի աշխատակազմի, ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի, արվեստագետների ընտանիքների սերտ համագործակցությամբ արվելու էր լավագույնը՝ նշանավորելու հայ մեծանուն քանդակագործներ և Հայաստանի ժողովրդական նկարիչներ Ղուկաս Չուբարյանի և Հակոբ Հակոբյանի 100-ամյա հոբելյանները: Ղուկաս Չուբարյանի ընտանիքն իր պատրաստակամությունն էր հայտնում Երևան քաղաքին նվիրել Չուբարյանի հեղինակած «Սուրբ […] ...

Արարատի մարզում «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել ջրանցքը. կա զոհ

18:21 01.11.2024

Արարատի մարզում «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել ջրանցքը. կա զոհ

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 33-ամյա Գեորգի Մ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Նորամարգ գյուղի գերեզմանատների մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել ջրանցքը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդին քաղաքացիները դուրս են բերել ավտոմեքենայից: Դեպքի վայր ժամանած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության […] ...

Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների տասներորդ հանդիպումը

18:16 01.11.2024

Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների տասներորդ հանդիպումը

2024թ. նոյեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի տասներորդ հանդիպումը՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Այս մասին հայտնում […] ...

Ռուբեն Ամորիմը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ

18:11 01.11.2024

Ռուբեն Ամորիմը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պայմանագիր է կնքել Լիսաբոնի «Սպորտինգի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 39-ամյա մասնագետի հետ համագործակցությունը նախատեսված է մինչև 2027 թվականը, ևս 1 տարի երկարաձգելու հնարավորությամբ: Նոր գլխավոր մարզիչն աշխատանքը սկսելու է նոյեմբերի 11-ին: Ռուբեն Ամորիմը ժամանակին գլխավորել է պորտուգալական «Բրագան»: Նա կարիերայի ընթացքում նվաճել […] ...

Տրանսպորտի ուղեվարձի չվճարման դեպքեր են արձանագրվել, կկիրառվեն մեթոդներ․ Երևանի քաղաքապետ

18:06 01.11.2024

Տրանսպորտի ուղեվարձի չվճարման դեպքեր են արձանագրվել, կկիրառվեն մեթոդներ․ Երևանի քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը խոսել է հասարակական տրանսպորտի ուղեվարձի վճարման հետ կապված խնդիրների մասին։ Հիշեցնենք՝ նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից, մասնավորապես MAN, ZhongTong և GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս՝ պարտադիր պայման է 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը, կամ ավտոբուսներում և մայրաքաղաքի տարբեր վայրերում տեղադրված վճարային համակարգով QR կոդի միջոցով վճարում իրականացնելը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թեմայի առնչությամբ Ավինյանը նշել է, […] ...

SHANTNEWS

18:00 01.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP