Ի՞նչ վատ բան է արել ոստիկանությունը, որ ուզեցել է պետության սեփականության վրա հավելյալ լոգո տեղադրել. Օսիպյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 11 2024
  • $
    387.62
  • RUBLE
    3.99
  • 421.19
WEATHER
+15.09 oC

Ի՞նչ վատ բան է արել ոստիկանությունը, որ ուզեցել է պետության սեփականության վրա հավելյալ լոգո տեղադրել. Օսիպյան

15:24 23.05.2019

«Չի կարող լինել նման բան: Ոստիկանությունը գործում է թափանցիկ: Անհիմն եմ համարում նման խոսակցությունները»,- մայիսի 23-ին՝ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Պետական վերահսկողական ծառայության կողմից ոստիկանությունում անցկացվող ստուգումներին և հնարավոր չարաշահումներին, ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: Իսկ հնարավոր չարաշահումների մասին Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնակատարի կողմից արված հայտարարությունը, Վալերիյ Օսիպյանը պոպուլիստական որակեց, քանի որ ՊՎԾ մասին ՀՀ օրենքի համաձայն` վերահսկվող օբյեկտին՝ տվյալ դեպքում ոստիկանությանը, պարտավոր էին ներկայացնել տեղեկանք ուսումնասիրությունների ավարտից հետո, ուստի ոստիկանապետը կոռեկտ չի համարում դեռ չավարտած` ինչ-որ անձանց մեղադրանքներ ներկայացնելը:

Նրա խոսքերով` տեղեկանք ներկայացնելուց հետո միայն վերահսկողը պետք է կարծիք ներկայացներ և օրենքի համաձայն`պետք է վարչապետին ներկայացներ իր հայտնաբերածը, որից հետո վարչապետը կորոշեր, թե որ իրավակառույցը զբաղվի այդ հարցով, եթե կա խախտում:

«Ոչ թե պաշտոնակատարը պետք է շտապեր և չհիմնավորված հայտարարություն աներ: Այստեղ խոսքն ընդամենը գնում է պետհամարանիշների ստանդարտների մասին: Ի՞նչ վատ բան է արել ոստիկանությունը, որ ուզեցել է պետության սեփականություն համարվող առարկայի վրա`էլ ավելի պաշտպանված լինելու համար հավելյալ լոգո տեղադրել»,- ասաց ոստիկանապետը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պարույր Հովհաննիսյանը հանդիպել է բարոնուհի Քերոլայն Քոքսի հետ

14:30 01.11.2024

Պարույր Հովհաննիսյանը հանդիպել է բարոնուհի Քերոլայն Քոքսի հետ

Հոկտեմբերի 31-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է ՄԹ Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին, ով Հայաստան է ժամանել Երևան տեղափոխված «Լեյդի Քոքս վերականգնողական կենտրոնի» վերաբացման արարողությանը մասնակցելու նպատակով: Ողջունելով հյուրին՝ Պարույր Հովհաննիսյանը երախտագիտություն է հայտնել բարոնուհուն Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ ցուցաբերած բազմամյա բարեկամության և աջակցության համար: Իր հերթին, բարոնուհին բարձր է […] ...

Կիրառվում է բարձր փոխարժեքով տարադրամի փոխանակման պատրվակով խարդախությամբ գումարներ հափշտակելու նոր մեխանիզմ․ ՀՀ քննչական կոմիտեն զգուշացնում է

14:23 01.11.2024

Կիրառվում է բարձր փոխարժեքով տարադրամի փոխանակման պատրվակով խարդախությամբ գումարներ հափշտակելու նոր մեխանիզմ․ ՀՀ քննչական կոմիտեն զգուշացնում է

Բազմաթիվ անձանց կողմից ներկայացված առերևույթ հանցագործության մասին հաղորդումների հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել են մեկ տասնյակից ավելի քրեական վարույթներ՝ տարադրամի բարձր շահութաբերությամբ փոխանակման պատրվակով խարդախությամբ տարբեր չափերի գումարներ հափշտակելու դեպքերի առթիվ։ Նշված քրեական վարույթների նյութերի ուսումնասիրությունը փաստում է, որ գործադրվում է կոնկրետ հանցավոր մեխանիզմ։ Մասնավորապես, […] ...

Վալերիկ Մովսիսյանը բրոնզե մեդալ է նվաճել

14:18 01.11.2024

Վալերիկ Մովսիսյանը բրոնզե մեդալ է նվաճել

Լեհաստանում շարունակվող մինչև 20 և 23 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 89 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանը նվաճել է բրոնզե մեդալ: Պատանի ծանրորդը Մ20 տարեկանների պայքարում երկամարտում գրանցել է 339 կգ (155+184) արդյունք։ Նա պոկում վարժությունում երկրորդն է եղել և արժանացել փոքր արծաթե մեդալի: Հիշեցնենք, որ մրցաշարում Հայաստանից ոսկե մեդալակիր էին դարձել Աննա Ամրոյանը (76 կգ), Ժորա […] ...

Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել «Կլիմայի փոփոխություն եւ էներգիայի անցումային մոտեցումներ. գործելու հնարավորություններ խորհրդարանականների համար» համաժողովի բացմանը

14:13 01.11.2024

Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել «Կլիմայի փոփոխություն եւ էներգիայի անցումային մոտեցումներ. գործելու հնարավորություններ խորհրդարանականների համար» համաժողովի բացմանը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նոյեմբերի 1-ին մասնակցել է «Կլիմայի փոփոխություն եւ էներգիայի անցումային մոտեցումներ. գործելու հնարավորություններ խորհրդարանականների համար» համաժողովին: Համաժողովին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, Կառավարության անդամներ, դիվանագիտական կորպուսի ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀՀ ԱԺ աշխատակազմի փորձագետներ, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ընդգծելով, որ կլիմայական ճգնաժամը մեր ժամանակների ամենալուրջ մարտահրավերներից է եւ պահանջում է […] ...

Հիմնանորոգվում է Հ-38, /Հ-30/ (Թթուջուր) – /Հ-36/ (Նավուր) հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

14:00 01.11.2024

Հիմնանորոգվում է Հ-38, /Հ-30/ (Թթուջուր) – /Հ-36/ (Նավուր) հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Հիմնանորոգվում է Հ-38, /Հ-30/ (Թթուջուր) – /Հ-36/ (Նավուր) հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ15+100 հատվածը։ 15.1կմ երկարությամբ ճանապարհահատվածն անցնում է Գեղարքունիքի մարզով։ Ճանապարհը միացնում է Ճամբարակի տարածաշրջանի Թթուջուր բնակավայրը Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի հետ։ Շինարարությունը կատարում է «Բիլդեր քոնսթրաքշն» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Ռ Քոնսալթ» ՍՊԸ-ն։ Ճանապարհի մոտ 10կմ հատվածում արդեն իսկ տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտը, […] ...

Ադրբեջանական կեղծիքն Ամբերդի վերաբերյալ

13:48 01.11.2024

Ադրբեջանական կեղծիքն Ամբերդի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ հավակնությունների քաղաքականության շրջանակում Իլհամ Ալիևն ադրբեջանցի գիտնականներին հանձնարարել էր ուսումնասիրել և աշխարհին ներկայացնել «Արևմտյան Ադրբեջանը»։ Մասնավորապես, նա հայտարարել էր, որ «Արևմտյան Ադրբեջանը պատմական ադրբեջանական երկրամաս է, իսկ քաղաքների ու գյուղերի անվանումներն ադրբեջանական ծագում ունեն»։ Այս մասին հոդված է հրապարակել «Գեղարդ» հիմնադրամը: ««Օգտակարը» հաճելիի հետ համատեղելով՝ ադրբեջանցի գիտնականները մեծ եռանդով անցել են […] ...

BACK_TO_TOP