15:12 23.05.2019
Այսօր ՀՖՖ առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանն աշխատանքային շրջայց է կատարել Վայոց ձորի մարզ՝ կառուցվող փոքր խաղադաշտերի շինարարական աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով։ Այցի շրջանակներում ՀՖՖ ներկայացուցիչները, մասնավորապես, եղել են Գլաձոր համայնքում, որտեղ շուտով կավարտվի և վերջնական տեսքի կբերվի 40/20 չափի խաղադաշտը: Ծանոթանալով շինաշխատանքների ընթացքին և զրուցելով տեղական ու մարզային իշխանությունների ներկայացուցիչների հետ՝ Արմեն Մելիքբեկյանը նշել է, որ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի ուշադրության կենտրոնում գտնվող խոշորամասշտաբ սոցիալական ծրագրի նպատակն է զարգացնել մասսայական ֆուտբոլը Հայաստանի ամբողջ տարածքում՝ շեշտը դնելով գյուղական համայնքների վրա, որտեղ հիմնականում բացակայում են ֆուտբոլով զբաղվելու նույնիսկ տարրական պայմանները:
Արմեն Մելիքբեկյանը տեղեկացրել է նաև, որ Վայոց ձորի մարզի 10 համայնքներում շինաշխատանքների ավարտից հետո հաջորդը կլինի Գեղարքունիքի մարզը, որտեղ ևս ֆուտբոլային ենթակառուցվածքները թարմացնելու, նորերը ստեղծելու խիստ կարիք կա: Նա հավելել է, որ այս տարի շինաշխատանքներ են սկսվելու ևս երկու մարզերում: Այցի ընթացքում քննարկվել են Վայոց ձորում ֆուտբոլի զարգացման հետ կապված այլ հարցեր ևս:
17:54 09.04.2025
Հայկ Կոնջորյանն ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպանինՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն Ազգային ժողովում ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպան Միքայել Մավրոսին: Որպես Հայաստան-Կիպրոս միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ` Հայկ Կոնջորյանը բարձր է գնահատել երկու երկրների միջեւ միջխորհրդարանական համագործակցությունը: Քննարկվել են առաջիկա ծրագրերի եւ գործակցության հեռանկարները: Դեսպանը կարեւորել է Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ առկա բազմաշերտ ու խոր համագործակցության մակարդակը եւ այն զարգացնելու […] ...
17:48 09.04.2025
Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նստաշրջանումՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում: Պատգամավորը նշել է. «Տիկի՛ն նախագահ, հարգելի՛ գործընկերներ, ALDE խմբակցության անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Կանոնակարգի հանձնաժողովին վեհաժողովի կանոնակարգում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ մանրակրկիտ աշխատանքի համար: Սա զգայուն եւ կարեւոր գործընթաց է, որը վերաբերում է այս հաստատության գործառնությանը եւ թե ինչպես […] ...
17:42 09.04.2025
«Ռեալը» մտածում է Անչելոտիին հեռացնելու մասին«Ռեալը» ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հնարավոր է` ավարտի համագործակցությունը գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետ, հաղորդում է Relevo-ն։ Աղբյուրի տեղեկություններով՝ «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղը դարձյալ ակտիվացրել է իտալացի մասնագետին հեռացնելու մասին քննարկումները։ «Ռեալը» մրցաշրջանի ավարտից հետո հնարավոր է` փոխի գլխավոր մարզչին։ Անչելոտիին փոխարինելու հիմնական թեկնածուն Չաբի Ալոնսոն է։ ...
17:37 09.04.2025
ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Խորվաթիայի ԱԳՆ քաղաքական ծրագրավորման տնօրինության ղեկավարի հետԱպրիլի 8-ին աշխատանքային այցով Խորվաթիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Խորվաթիայի ԱԳՆ քաղաքական ծրագրավորման տնօրինության ղեկավար, Դուբրովնիկի համաժողովի համակարգող Անտուն Բուկլյաշի հետ: Դավիթ Կարապետյանը ներկայացրել է տարածաշրջանում առկա իրավիճակը: Զրուցակիցները քննարկել են «Երևանյան երկխոսության» և Դուբրովնիկի համաժողովի միջև համագործակցության հեռանկարները, կիսվել համաժողովների կազմակերպման փորձով: ...
17:30 09.04.2025
Հայաստան-Գերմանիա. ստորագրվել է մշակույթի ոլորտում համագործակցության հռչակագիրՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի դաշնային նախարարության միջև ստորագրվել է մշակույթի ոլորտում համագործակցության մասին մտադրության համատեղ հռչակագիր: Փաստաթուղթը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Կլաուդիա Բուշը: Միջոցառմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է […] ...
17:23 09.04.2025
«Չելսիի» նախկին ֆուտբոլիստը հարձակման է ենթարկվել«Լիվերպուլի» ու «Չելսիի» նախկին կիսապաշտպան Յոսի Բենայունը Թել Ավիվում հարձակման է ենթարկվել, գրում է The Sun-ը: Ապրիլի 6-ին անհայտ անձը մոտոցիկլով մոտեցել է իսրայելցի ֆուտբոլիստի տանը և ռումբ նետել դռան վրա: Բենայունը և նրա ընտանիքը չեն վնասվել: Նախկին ֆուտբոլիստը ենթադրում է, որ նրա վրա սխալմամբ են հարձակվել: «Սկզբում մտածեցի, որ գազի բալոն է և զանգահարեցի […] ...