21:52 26.05.2019
Շատերը նկատած կլինեն, որ այս տարի Շիրակի մարզում թիթեռները շատացել են, ու հիմնականում ակտիվացել են դրանց շագանակագույն տեսակները։ Բնության անոմա՞լիա, կլիմայական փոփոխության հետևա՞նք, թե՞ պարզապես թիթեռների միգրացիա։ Կենսաբանը, գիտնական-ագրոնոմը, ֆերմերն ու համաճարակաբանը խիստ տարբեր մեկնաբանություններ են տալիս։ Երևույթն արտասովոր են համարում ու նշում, որ աննախադեպ ակտիվացած թիթեռները ոչ միայն բնության գեղեցկությունն են, նաև գյուղատնտեսության վնասատուները։ Մեկ ամսից ավելի է՝ թիթեռները Շիրակի մարզում գրոհի են անցել։ Դրանք ամենուր են ու ավելի շատ՝ ծաղկած ծառերի վրա։
Սա թիթեռների միգրացիա է կոչվում, որն ամեն տարի տեղի է ունենում Ամերիկայում, երբ հյուսիսից՝ Կանադայից թիթեռները գաղթում են Մեքսիկա։ Իսկ մեզ մոտ թեև ոչ նման քանակի, բայց այս տարի ակտիվությունը նկատելի է, ինչը կենսաբան Աիդա Քերոբյանը չի համարում պատահական երևույթ։
Նրա խոսքերով՝ բնության մեջ նման դեպքեր լինում են, երբ ժամանակ առ ժամանակ բնության ինչ-որ տեսակներ աշխարհագրական, երկրաբանական, կլիմայական տարբեր փոփոխություններով պայմանավորված, մեծ թվաքանակով աճ են տալիս։
Դա բնության մեջ նորմալ երևույթ է և կոչվում է պոպուլյացիոն կամ կյանքի ալիքներ։ Կենսաբանը համոզված է, որ ամեն դեպքում, բնության օրենքը չի խախտվի, հետագայում թիթեռների թիվն էլ բնական ընտրությամբ ինքնակարգավորման կենթարկվի, ու դրանք կպակասեն: Բայց մինչ այդ, գյուղատնտեսների մտահոգությունն է, որ ցանքատարածքները չենթարկվեն վնասատուների ազդեցությանը: Ըստ մասնագետների, այս պահին թիթեռները վնասակար չեն, դրանք ծառ ու ծաղիկների լավ փոշոտիչներ են, դրանց թրթուրներն են այգիների բերքը կրծողները: Ախուրյանի և Գյումրիի տարածաշրջանների համաճարակաբան Արմենակ Հովիկյանի խոսքերով՝ ձվադրումից մի քանի օր անց մանր թրթուրները դուրս կգան և կսկսեն ոչնչացնել ծառերի տերևները․ սա է վտանգը։
Իսկ գիտնական-ագրոնոմ Անիչկա Թադևոսյանի խոսքերով՝ 1 թիթեռը բույսի ամբողջ վեգետացիայի ընթացքում 15 հազար ձու է դնում։ Գիտնական-ագրոնոմը, ով նաև հողագործ է, վերլուծում է սևաշեկ թիթեռների նման քանակի ներթափանցումը Հայաստան: Համոզվել է, որ դրանք Հայաստան են մուտք գործել արտերկրից ներկրվող սերմերի հետ այնպես, ինչպես տարիներ առաջ կոլորադյան բզեզը՝ կարտոֆիլի նոր սորտեր բերելու ժամանակ:
Նրա կարծիքով՝ հիմա, երբ դրսից գալիս են ոչ կարանտինային հսկողությամբ սերմեր, դրանց հետ Հայաստան են ներթափանցում նաև թիթեռների թրթուրներ, որոնք հետագայում զարգանում են և վնասում բնությունը։ Այդ թիթեռները, ըստ Անիչկա Թադևոսյանի, ավելի շատ վնաս են տալիս բրոկկոլիին և կարմրագլուխ կաղամբին։
Ենթադրվում է, որ այս թիթեռներն Իրանից կամ Իրաքից են եկել Հայաստան։ Մի տարի էլ է եղել նման անոմալիս, երբ դրանք Իրաքից էին եկել ու այնքան շատ էին, որ ուղղակի մարդկանց աչքերն էին լցվում։ Ըստ համաճարակաբանի՝ թիթեռներն արևադարձային երկրներից են Հայաստան ներթափանցել, հիմնականում օդային հոսանքներով: Իսկ գիտնականը նշում է, որ այլ թիթեռների հետ հիբրիդացել են ու նման քանակի հասել: Մասնագետներն առաջարկում են կա՛մ թունաքիմիկատներով, կա՛մ օրգանական նյութերով պաշտպանել այգիները թիթեռների թրթուրներից: Ասում են, այդ թիթեռները կարող են մի քանի օրում բույսի վեգետատիվ մասն ամբողջությամբ ոչնչացնել:
Մասնագետների կարծիքները տարբեր են․ թիթեռը որպես բնության գեղեցկությո՞ւն, թե՞ որպես այգիների վնասատու: Բայց որ թիթեռը 1 օր է ապրում, կենսաբանը չի հաստատում, դա ուղղակի նրա կարճ կյանքը նշելու համար է ասվում, իսկ իրականում, թիթեռի կյանքը թրթուրից մինչև հարսնյակ, 10 օր է:
09:35 11.04.2025
Սի Ծինփինը ապրիլի 14-18-ը կայցելի Վիետնամ, Մալայզիա և Կամբոջա09:34 11.04.2025
ՊՆ-ը հաղորդագրություն է տարածել09:30 11.04.2025
Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը ևս դուրս են եկել եզրափակիչ․ Աշխարհի գավաթԽորվաթիայի Օսյեկ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի նժույգ թափեր վարժությունում Հայաստանը ներկայացնող Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը դուրս են եկել եզրափակիչ: Երիտասարդների աշխարհի չեմպիոն Մանուկյանը որակավորման փուլում վաստակել է 14,433, Մամիկոն Խաչատրյանը` 14,466 միավոր: Հիշեցնենք, որ մինչ այս օղակների վարժությունում եզրափակիչ են դուրս եկել Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը: Հենացատկում էլ […] ...
09:25 11.04.2025
Kan․ Իսրայելն ու Թուրքիան Ադրբեջանում չեն կարողացել համաձայնության գալ Սիրիայի հարցովԻսրայելն ու Թուրքիան չկարողացան համաձայնության գալ Սիրիայում իրենց միջև լարվածությունը կանխելու համար Ադրբեջանում կայացած բանակցությունների փուլի ընթացքում։ Այսպիսի հայտարարություն է արել Իսրայելի պետական հեռուստառադիոընկերությունը՝ Kan-ը։ Բանակցությունները, որոնց ընթացքում իսրայելական և թուրքական կողմերը փորձում են պայմանավորվել Սիրիայում իրենց միջև հակամարտությունները կանխելու մեխանիզմի ստեղծման շուրջ, պետք է շարունակվեն հրեական Պասեքի տոնի ավարտից հետո, որն այս տարի ապրիլի […] ...
09:19 11.04.2025
Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապվածuu խնդիրները պետք է գտնվեն հատուկ ուշադրության կենտրոնում. Անահիտ Մանասյանը մասնակցել է ոլորտային քննարկմանՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 10-ին մասնակցել է Հայաստանի Ազգային ժողովի կողմից՝ Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնի (DCAF) աջակցությամբ կազմակերպված «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» երկօրյա քննարկմանը և հանդես եկել բացման խոսքով, հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ «Միջոցառման նպատակն է պաշտպանության ոլորտի կառավարման և վերահսկողության հիմնական շահագրգիռ կողմերի հետ քննարկելու, թե ինչպես ապահովել և […] ...
09:15 11.04.2025
Վենեսուելայի խորհրդարանը հաստատել է արտակարգ տնտեսական դրության մասին հրամանագիրըՎենեսուելայի Ազգային ժողովը (խորհրդարանը) միաձայն հաստատել է երկրի ողջ տարածքում արտակարգ տնտեսական դրության մասին հրամանագիրը։ «Հրամանագիրը նպատակ ունի համակողմանիորեն պաշտպանել երկրի բոլոր արտադրողական հատվածները մաքսատուրքերի պատերազմից, որը սանձազերծել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը», – ասել է Վենեսուելայի գործադիր փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը խորհրդարանի լիագումար նիստում։ Հեռարձակումն իրականացրել է Venezolana de Televisión հեռուստաալիքը։ Ռոդրիգեսը նշել է, […] ...
09:05 11.04.2025
ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի նախագահները շնորհավորել են Արմեն ՄելիքբեկյանինՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն շնորհավորել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանին ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի անդամի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ «Կասկած չունեմ, որ Ձեր փորձը, գիտելիքները, չխոսելով անգամ ֆուտբոլի հանդեպ ունեցած Ձեր սիրո և մարդկային որակների մասին, կօգնեն դիմակայել ապագա բոլոր մարտահրավերներին՝ ի ծառայություն եվրոպական ֆուտբոլային հանրության: Համոզված եմ, որ որպես ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ՝ Դուք […] ...
09:00 11.04.2025
Al Jazeera․ Իսրայելի հարվածները Գազայում 24 ժամում 29 մարդու կյանք են խլելԳազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով առնվազն 29 պաղեստինցի է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Փրկարարները շարունակում են անհետ կորածների որոնումները այն բանից հետո, երբ չորեքշաբթի Իսրայելը հարվածներ հասցրեց Գազայի արևելյան ալ-Շուջայա շրջանում գտնվող բնակելի թաղամասին, ինչի հետևանքով զոհվեց 35 մարդ: Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է ռազմական […] ...