20:25 22.05.2019
ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով վերջին օրերին դատական համակարգի շուրջ ստեղծված իրավիճակին:
«Հաշվի առնելով օրերս վարչապետ Փաշինյանի կողմից բարձրացված դատական իշխանության նկատմամբ անվստահության հարցը, ինչպես նաև իմ համընկնող քաղաքական դիրքորոշումը, որոշել ենք.
դատախազության կողմից կայացրած իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումը վերացնելու միջնորդության մերժման որոշումը չբողոքարկել ՀՀ դատական ատյաններում։
Վստահ եմ, որ մինչև արդարադատության ոլորտում առաջացած ճգնաժամը չստանա իր տրամաբանական հանգուցալուծումը, այն է՝ վարչապետի կողմից նշված միջոցառումները չիրականացվեն հավուր պատշաճի և մենք չունենանք լեգիտիմ, հասարակության վստահությունը վայելող և արդար դատարան, այն չի կարող հանդիսանալ անձի խախտված իրավունքները վերականգնող մարմին » -ֆեյսբուքյան էջում գրել է նա:
Հիշեցնենք, որ ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը մեղադրվում է պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեջ:
09:51 09.04.2025
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 8-ին՝ ժամը 19:20-22:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև […] ...
09:50 09.04.2025
ԱՄՆ նախագահի ավագ որդին կայցելի ՌումինիաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ կրտսերի որդին Ռումինիա կժամանի ապրիլի 28-ին՝ երկրի նախագահական ընտրությունների առաջին փուլից մեկ շաբաթ առաջ։ Այս մասին հայտնում է g4media.ro պորտալը։ Պորտալի աղբյուրների համաձայն՝ Ռումինիա այցը Արևելյան Եվրոպայի երկրներ ուղևորության մի մասն է, որի ընթացքում Թրամփ կրտսերը կայցելի նաև Պրահա, Բրատիսլավա, Բուդապեշտ, Բելգրադ և Սոֆիա։ Նա Բուխարեստում նախատեսված հանդիպումներ չունի քաղաքական գործիչների […] ...
09:42 09.04.2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱՄԷ նախագահ շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանի հետԱրաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱՄԷ նախագահ շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ ԱՄԷ նախագահը ողջունել է Հանրապետության նախագահին՝ շնորհակալություն հայտնելով Աբու Դաբիում անցկացվող Ամենամյա ներդրումային համաժողովին մասնակցության համար։ Շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանն ընդգծել է, որ նման բարձր մակարդակի այցերը վկայում են երկու երկրների […] ...
09:40 09.04.2025
Al Jazeera. ԱՄՆ ավիակիր Carl Vinson-ը կժամանի Մերձավոր ԱրևելքԱՄՆ նավատորմի Carl Vinson ավիակիրն այս շաբաթ կժամանի Մերձավոր Արևելք՝ աջակցելու Եմենի հութի ապստամբների դեմ գործողության մեջ: Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով անանուն ամերիկացի պաշտոնյային։ «Vinson ավիակիրի գլխավորած հարվածային խումբն այս շաբաթ կժամանի Մերձավոր Արևելք»,- ասել է նա։ Հեռուստաալիքի զրուցակիցը հավելել է, որ ամերիկյան ռազմական ներկայության ուժեղացման շրջանակներում զորքերի և տեխնիկայի […] ...
09:30 09.04.2025
Դեպի Սյունիքի ամենահեռավոր համայնք՝ Մեղրի. Աննա ՀակոբյանԱպրիլի 12-ին սպասում ենք բոլորիդ Մեղրիի մարզամշակութային կենտրոնում` Ագարակի մշակույթի տանը` մասնակցելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի բանախոսություններին: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և հրապարակել տեսանյութ։ ...
09:18 09.04.2025
Դեսպան Հարությունյանը Ջամայկայում կմասնակցի «Դիվանագիտական շաբաթ 2025» միջոցառմանըՄարտի 10-14-ը համատեղության կարգով Ջամայկայում ՀՀ դեսպան Ն.Գ. Անահիտ Հարությունյանը (նստավայրը՝ Օտտավա) Ջամայկայի արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարարության կողմից կազմակերպած «Դիվանագիտական շաբաթ 2025» միջոցառմանը (#DiplomaticWeek2025) մասնակցելու նպատակով աշխատանքային այց է կատարել Ջամայկա: Այս մասին հայտնում են Կանադայում ՀՀ դեսպանությունից։ «Այցի ընթացքում ՀՀ դեսպանը հանդիպումներ է ունեցել Ջամայկայի արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Կամինա […] ...