19:18 26.05.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, քաղաքացու ահազանգի հիման վրա՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական գործողություններ է իրականացրել Իրանի Իսլամական Հանրապետությունից աղ ներկրող «Սոլտեքս» ՍՊԸ-ում՝ «Եռակի մաքրազտված աղ» անվանմամբ աղի մեջ կալիումի և նատրիումի ֆերոցիանիդ ցուցանիշները ստուգելու նպատակով:
Փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ 22.02.2019թ. և 25.04.2019թ. արտադրության 100 գրամանոց փաթեթավորմամբ աղի խմբաքանակների մեջ կալիումի և նատրիումի ֆերոցիանիդ ցուցանիշը գերազանցել է սահմանված նորմը:
Շուկայում առկա անհայտ ծագման մթերքների և դրանց մոնիթորինգային գործիքակազմի մասին SHANTNEWS.am-ը զրուցել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ:
Անդրադառնալով վերը նշված դեպքին՝ Պիպոյանը հայտնել է, որ այս դեպքը հերթական անգամ ապացուցում է, որ ոլորտային ուսումնասիրությունները հայտնաբերում են խնդիրներ:
«Պետք է մշակել համապատասխան ձևաչափեր, որոնք հնարավորություն կտան լրացուցիչ խոչընդոտ չդառնալ բիզնեսի համար, սակայն մյուս կողմից սահմանային հսկողություն իրականացնել այնպես, որ շուկա հանվող ապրանքը, մեղմ ասած, նախնական երաշխավորություն անցած լինի»,- ասել է նա:
Բաբկեն Պիպոյանի խոսքով՝ երբ կատարվում են ստուգումներ և ոչ մի բան չի հայտնաբերվում, ստացվում է, որ ստուգումը լրացուցիչ խոչընդոտ է, սակայն, երբ ստուգման ընթացքում խնդիր է հայտնաբերվում, այն դառնում է հիմնավոր:
Այսպիսով՝ Բաբկեն Պիպոյանը կարծում է, որ հարկավոր է գտնել այն մեխանիզմները, որոնք կարող են քիչ ստուգմամբ շատ բան հայտնաբերել:
Փորձագետի խոսքով՝ այս դեպքում նա գնահատում է անկեղծությունն առ այն, որ մոնիթորինգներ այս ոլորտում չեն արվել, և նոր է պլանավորվում պետական բյուջեից դրանք անցկացնել.
«Փորձը ցույց է տալիս, որ հանրային վերահսկողության արդյունքում որ ոլորտում մոնիթորինգ է արվում, հայտնաբերվում է խախտում: Որպեսզի խուճապ չառաջանա, պետք է ուշադիր լինենք պահպանման և տեղափոխման պայմաններին համապատասխան ապրանք ձեռք բերելու հարցում»:
Բաբկեն Պիպոյանը նշեց, որ այս պահին կաթնամթերքի շուկայում է իրականացվում մոնիթորիգ, որի մասին տվյալները հասանելի կլինեն 10 օր անց:
Մեր այն հարցին, թե այս դեպքում ինչպե՞ս է կարգավորվում աղտոտված պոչամբարներից օգտագործվող մթերքի խնդիրը, Բաբկեն Պիպոյանը նշեց, որ այստեղ կան սնուցման սպեցիֆիկաների հետ կապված խնդիրներ, որոնցով զբաղվում են հատուկ մասնագիտացված կենտրոններ:
16:57 22.11.2024
Ավստրալիան պայքարից դուրս թողեց ԱՄՆ-ին. Դևիսի գավաթ16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»14:10 22.11.2024
Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած13:22 22.11.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին11:53 22.11.2024
Պեկինը ուկրաինական հակամարտության կողմերին զսպվածության կոչ է արել08:00 22.11.2024
ՃՏՊ Սեբաստիա փողոցում. կա զոհ22:52 21.11.2024
Իսլանդիայում ժայթքել է Սունդհնուկուր հրաբուխը22:30 21.11.2024
Կարմիր կամուրջը վերականգնվում է․ քաղաքապետ16:57 22.11.2024
Ավստրալիան պայքարից դուրս թողեց ԱՄՆ-ին. Դևիսի գավաթԹենիսի Դևիսի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում Ավստրալիայի հավաքականը 2-1 հաշվով հաղթեց ԱՄՆ-ի թիմին։ Առաջին խաղում աշխարհի 77-րդ ռակետ Թանասի Կոկինակիսը (Ավստրալիա) 6-1, 4-6, 7-6 հաշվով անակնկալ հաղթանակ տարավ Բեն Շելթոնի (21-րդ ռակետ) նկատմամբ։ Հաշվի հավասարակշռությունը վերականգնեց աշխարհի չորրորդ ռակետ Թեյլոր Ֆրիցը, որը 6-3, 6-4 հաշվով պարտության մատնեց Ալեքս Դե Մինորին (9-րդ ռակետ)։ Վճռորոշ դարձավ զուգախաղի […] ...
16:50 22.11.2024
ՃՏՊ Սիսիան-Կապան ավտոճանապարհին․ կա զոհՆոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` բեռնատարն ընկել է Որոտան գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Սիսիան-Կապան […] ...
16:40 22.11.2024
ՄԱԿ-ը կոչ է արել համագործակցել ՄՔԴ-ի հետ Նեթանյահուի ձերբակալության օրդերից հետոՄԱԿ-ի Մարդու իրավունքների և ահաբեկչության դեմ պայքարի հարցերով հատուկ զեկուցող Բեն Սաուլը բոլոր երկրներին կոչ է արել համագործակցել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) հետ՝ կալանքի օրդերները կիրառելու համար։ «Ես կոչ եմ անում բոլոր երկրներին համագործակցել դատարանի հետ՝ ապահովելու ձերբակալության օրդերների կատարումը», – գրել է նա X-ում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և երկրի պաշտպանության նախարարության նախկին ղեկավար […] ...
16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»Լևերկուզենի «Բայերի» գերմանացի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը ցանկանում է կարիերան շարունակել անգլիական «Մանչեսթեր Սիթիում»։ Տրանսֆերի արժեքը կարող է կազմել 120 միլիոն եվրո։ 21-ամյա ֆուտբոլիստը մտադիր է փոխարինել բելգիացի կիսապաշտպան Քևին Դե Բրույնեին, որն այս մրցաշրջանի վերջում կարող է հեռանալ անգլիական ակումբից։ Ֆլորիան Վիրցը մտավախություն ունի, որ մշտական տեղ չի ունենա Մադրիդի «Ռեալի» ու Մյունխենի «Բավարիայի» մեկնարկային […] ...
16:26 22.11.2024
Կասեցվել է թռչնամսի արտադրամասի գործունեությունըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի արտադրամասի գործունեությունը: (Կոտայքի մարզի, գ. Նոր Գեղի)։ Տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները տեղում անցկացրել են մանրակրկիտ ստուգումներ և նմուշառում ամբողջական հավի և կրծքամսի խմբաքանակներից։ Լաբորատոր փորձաքննությունը ցույց է տվել, որ ամբողջական հավի մսի նմուշը ամբողջական հավի մսի նմուշը մանրէաբանական […] ...
16:18 22.11.2024
Զելենսկին վախեցել է Մոսկվայի պատասխանից․ ԼավրովՎլադիմիր Զելենսկին վախեցել է Արևմուտքի՝ ՌԴ խորքերը հարվածելու թույլտվությանը Մոսկվայի պատասխանից։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսում։ «Ինչ վերաբերում է մեր պատասխանին (նոր հիպերձայնային հրթիռի կիրառմամբ), ապա, ինչպես հասկանում եմ, Զելենսկին վախեցել է և ուղղակիորեն սկսել մեղադրել իր տերերին, որ իրեն անզեն են թողել»,- նշել է Լավրովը։ Հիշեցնենք, որ ՌԴ […] ...